«Տուր (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ստեղծվել է «Тур (город)» էջը թարգմանելիս
 
Տող 30.
== Տեսարժան վայրեր ==
Տուրի գլխավոր տեսարժան վայրն է Սեն-Գատյեն գոթական տաճարը (''Cathédrale Saint-Gatien''), որը կառուցվել է 13-րդ դարից մինչև 16-րդ դար: Քաղաքի կենտրոնում պահպանվել է փոքր միջնադարյան տարածք հիանալի կարկասային (ֆախվերկային) տներով: Այդ թաղամասը շատ լավ վերականգնված է: Հատկապես գեղեցիկ է Տուր-Շառլեման ֆախվերկային տունը (Tour Charlemagne): Հետաքրքիր է նաև 9-րդ դարի եպիսկոպոսի պալատը,  որի կառուցվածքում ներառված են գալլո-հռոմեական ամրությունների պատերի մասեր: Այդ շինության մեջ է տեղակայված գեղեցիկ արվեստների թանգարանը, որը կարող է հպարտանալ Անդրեա Մանտենյաի որմնանկարներով, որոնք բերվել են Նապոլեոնի կողմից Իտալիայից: Կայսրի ժամանակներում այստեղ տնկեցին լիբանանյան մայրի, որը ժամանակի ընթացքում հսկա ծառ դարձավ: Ուշադրության է արժանի նաև Սեն-Ժյուլյեն աբբայությունը նույնանուն եկեղեցով:
 
Տուրի ամենահին և պատմականորեն հռչակված շինությունը Սուրբ Մարտինի բազիլիկան է (հիմնադրվել է 471 թվականին, այրվել է նորմանների կողմից 853 թվականին, վերջնականապես ավերվել է ֆրանսիական հեղափոխականների կողմից 18-րդ դարում, մասնակիորեն վերականգնվել է 20-րդ դարում). այնտեղ են հանգչում սրբի մասունքները:
2007 թվականի հոկտեմբերի 21-ին Տուր քաղաքի կենտրոնական հրապարակում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, որի բացման արարողությանը ներկա են գտնվել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆրանսիայի Տուր քաղաքի քաղաքապետ Ժան Ժերմենը, ինչպես նաև ֆրանսիական պատգամավորներ, Ֆրանսիայի նախկին մշակույթի նախարար Ռենո Դոնեդիո դը Վաբրը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, տեղի հայկական միությունների ղեկավարներ, լրագրողներ, հարյուրավոր քաղաքացիներ:<ref>[http://www.panarmenian.net/arm/news/23711/]</ref>
 
== Հայտնի մարդիկ և բնակիչներ ==