«Կաո դե կաստրո լաբորեյրո»–ի խմբագրումների տարբերություն

description պարամետր երբեք չենք ունեցել
(description պարամետր երբեք չենք ունեցել)
 
== Ցեղատեսակի պատմություն ==
Ցեղատեսակի առաջացման մասին շատ քիչ և ոչ այնքան հավաստի տեղեկություններ կան<ref name="История">{{cite web|url=http://www.apccl.net/historia.html|title=História|publisher=Associação Portuguesa do Cão de Castro Laboreiro (APCCL)|description=История породы на сайте ассоциации Као де кастро-лаборейро|lang=pt|accessdate=2015-03-29}}</ref>։ Ենթադրվում է, որ [[Հարավային Եվրոպա]]յի բոլոր լեռնային շները առաջացել են Հարավային Եվրոպայի մալլոսներից, որոնք ներմուծվել են հռոմեացիների կողմից և ռազմական գործողությունների արդյունքում տարածվել [[Եվրոպա]]յից մինչև [[Պիրենեյան թերակղզի]], որտեղ խառնվել են տեղական շների հետ։ Ժամանակակից [[ԴՆԹ]] ուսումնասիրությունները հաստատում են, որ Կաո դե Կաշտրո Լաբորեյրոն, էշտրելական ավչարկան և պորտուգալական հովվաշունը ունեն ընդհանուր նախահայր։ Ցեղատեսակի անունը բառացիորեն նշանակում է Շուն Կաշտրո Լիբեյրոյից, որը ծագել է Հյուսիսային Պորտուգալիայի լեռնային տարածքներից։ Այդ բարձրլեռնային տարածքը, որը գտնվում է ծովի մակարդակից 1400 մետր բարձրության վրա, ունի շատ սուր կլիմա, բնությունը աղքատ է, և բնակիչները ստիպված են եղել երամակները քշել մի արոտավայրից մյուսը, որպեսզի կենդանիները կարողանան սնվել։ Տեղական քոչվորները ապրում էին լեռներում վաղ [[Գարուն|գար]]նանից մինչև ուշ [[աշուն]], իսկ [[ձմեռ|ձմ]]ռանը [[ձյուն]]ից և սառը [[քամի]]ներից պաշտպանվելու համար պատսպարվում էին հարթավայրերում։ Նման սեզոնային միգրացիան շարումակվում է սկսած [[8-րդ դար]]ից<ref name="История" /><ref name="K9">{{статья|автор=Ria Hörter|заглавие=Cao de Castro Laboreiro|ссылка=http://caninechronicle.com/uncategorized/cao-de-castro-laboreiro/|язык=en|издание=The Canine Chronicle|тип=журнал|место=Ocala, FL.|год=2010|выпуск=March|страницы=184-188}}</ref>։
 
Կաշտրու Լիբորեյրոն գրեթե կտրված է արտաքին աշխարհից։ Առաջին ավտոմոբիլային ճանապարհը այս վայրերում կառուցվել է [[1940]]-ական թվականներին։ Մինչ այդ ճանապարհորդները ստիպված էին օգտվել հին ճանապարհից, որը կառուցվել էր դեռևս [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրութ]]յան ժամանակաշրջանում։ Այս դժվարամատչելի և մեկուսացված տարածքներում էլ ձևավորվում է շների վայրի ցեղատեսակ, որն առանձնանում էր իր ուժով և առողջությամբ, սակայն չափերով այնքան էլ խոշոր չէր։ Այստեղի հովիվների ապրելակերպը չի ենթադրում մարդու կողմից շների նպատակային բուծմանն իրենց մասնակցությունը։ Ուստի հովվաշուն է համարվում Եվրոպայի ցեղատեսակներից մեկը՝ ավելի պարզունակը։