«Լիբիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 68.
== Պատմություն ==
 
Լիբիայի տարածքը եղել է մարդու բնակության հնագույն վայրերից մեկը: [[Հին Լիբիա]]յում բնակվող քոչվոր ցեղերը՝ բերբերների նախնիները, զբաղվել են որսորդությամբ, անասնապահությամբ: Մ. թ. ա. I հազարամյակի 1-ին կեսին, Լիբիայի արևմուտքում (Տրիպոլիտանիա) հիմնվել են փյունիկյան, մ. թ. ա. VII դ., Լիբիայի արևելքում (Կիրենաիկա)՝ հունական քաղաք-գաղութներ: Մ. թ. ա. V դ. կեսին Լիբիայի տարածքի զգալի մասը անցել է [[Կարթագեն]]ին: Կիրենաիկայի մի մասը դեռևս մ. թ. ա. VI դ. վերջին —V դ. սկզբին գրավել էին [[Աքեմենյաններ]]ը, ավելի ուշ՝ [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] զորքերը: Կարթագենի անկումից (մ. թ. ա. 146) հետո Լիբիայի տարածքը զավթեց [[Հռոմ]]ը: Մ. թ. V դ. այն գրավեցին վանդալները: [[546]]-ին բյուգանդական հայազգի զորավար Արտավան Արշակունին գրավել է Լիբիան և դարձել նրա բյուգանդական առաջին կառավարիչը: VII դ. մտել է [[արաբական խալիֆայություն|արաբական խալիֆայության]] կազմի մեջ: Հետագայում, ամբողջովին կամ մասամբ, ընկել է մահմեդականիսլամադավան ֆեոդալական դինաստիաների (Աղլաբյաններ[[Աղլաբիներ]], [[Ֆաթիմյաններ]], [[Ալմոհադներ]] և այլն) իշխանության տակ: Արաբական ցեղերի զանգվածային վերաբնակության հետևանքով բնիկներն աստիճանաբար արաբացան: Տարածվեց իսլամը: XVI դ. Լիբիայի տարածքը մտավ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] կազմի մեջ (Տրիպոլիի փաշայություն): [[1711]]—[[1835]]-ին երկիրը կառավարում էր Կարամանլիների դինաստիան: [[1835]]-ին [[թուրքեր]]ը վերականգնեցին իրենց գերիշխանությունը Լիբիայի վրա, թեև փաստորեն իշխում էին միայն առափնյա մասերում: Լիբիացիները բազմիցս ապստամբել են թուրքական տիրապետության դեմ: XIX դ. կեսից այդ պայքարը գլխավորեց Սենուսիտների օրդենը: XIX դ. վերջից Լիբիան դարձավ իմպերիալիստական տերությունների պայքարի առարկա: [[1911]]-ին [[Իտալիա]]ն պատերազմ սկսեց [[Թուրքիա]]յի դեմ Լիբիայի համար: [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի տարիներին ([[1914]]—[[1918]]) [[Իտալիա]]ն ստիպված իր զորքերի մի մասը դուրս բերեց Լիբիայից, և նրա ձեռքին մնացին միայն [[Հոմս]]ը, [[Տրիպոլի]]ն և [[Բենգազի]]ն: Կիրենաիկայի տարածքը գտնվում էր սենուսիտների իշխանության տակ: [[1918]]-ին Տրիպոլիտանիայում հռչակվեց հանրապետություն: Ամբողջ գաղութը կորցնելու վտանգը [[Իտալիա]]յին ստիպեց զիջումներ անել: Մենուսիտների օրդենի ղեկավար Իդրիս աս-Մենուսին ճանաչվեց Կիրենաիկայի չգրավված մասի կառավարիչ: [[1919]]-ին համաձայնություն ստորագրվեց Տրիպոլիտանիայի հանրապետության հետ՝ նրան ներքին ինքնավարություն տալու և սահմանադրություն մտցնելու վերաբերյալ: [[1922]]-ի [[հունվար]]ին Իդրիս-աս Մենուսիի և Տրիպոլիտանիայի կառավարության միջև ստորագրվեց ազգային պակտ, որը նախատեսում էր Կիրենաիկայի և Տրիպոլիտանիայի համագործակցությունը իտալացի զավթիչների դեմ: Իդրիսաս-Մենուսին ճանաչվում էր այդ երկու մարզերի ամիրա: [[1922]]-ին [[Իտալիա]]ն վերսկսեց ռազմական գործողությունները Լիբիայում: [[Իտալացի]] զավթիչները զանգվածաբար կոտորում և տեղահանում էին տեղական բնակչությանը: Ծավալվեց ազատագրական շարժում: [[1939]]-ին Կիրենաիկան, Տրիպոլիտանիան և Ֆեցցանը մտցվեցին [[Իտալիա]]յի կազմի մեջ: [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին [[Իտալիա]]ն Լիբիայում ստեղծեց գաղութային զորքեր, կառուցեց ռազմական բազաներ և այլն: [[1941]]-ին անգլիական զորքերը գրավեցին Կիրենաիկան, սակայն [[իտալացիներ]]ը գերմանական զորքերի օգնությամբ վերագրավեցին այն: Ստալինգրադի տակ գերմանական զորքերի ջախջախումից հետո իտալա-գերմանական զորքերը դուրս եկան Լիբիայի տարածքից: [[1942]]-ի վերջին — [[1943]]-ի սկզբին ֆրանսիական զորքերը գրավեցին Ֆեցցանը, անգլիական զորքերը՝ Կիրենաիկան և Տրիպոլիտանիան: [[Մեծ Բրիտանիա]]ն, [[Ֆրանսիա]]ն և [[ԱՄՆ]] Լիբիայի տարածքում ստեղծեցին ռազմական բազաներ: Լիբիայի ճակատագրի հարցը քննարկվեց սկզբում Արտաքին գործերի մինիստրների խորհրդում, ապա՝ [[ՄԱԿ]]-ում ([[1945]]—[[1948]]): Իմպերիալիստական տերությունները ձգտում էին մասնատել Լիբիան: [[1949]]-ի [[նոյեմբեր]]ին [[ՄԱԿ]]-ի Գլխավոր ասամբլեան որոշում ընդունեց Լիբիային անկախություն տալ մինչև [[1952]]-ի [[հունվարի 1]]-ը: [[1950]]-ին հրավիրվեց Ազգային սահմանադիր ժողով, որն ընդունեց Լիբիայի սահմանադրությունը: [[1951]]-ի [[դեկտեմբերի 25]]-ին հռչակվեց Լիբիայի Միացյալ Թագավորությունիը (Կիրենաիկայի, Տրիպոլիտանիայի, Ֆեցցանի ֆեդերացիա), թագավոր՝ Իդրիսաս-Աենուսին (Իդրիս I): 50-ական թթ. Լիբիայում բացվեցին [[նավթ]]ի հարուստ հանքավայրեր, և երկիրը դարձավ արտասահմանյան կապիտալի ներթափանցման օբյեկտ:
 
=== Լիբիան որպես անկախ պետություն ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լիբիա» էջից