«Դևիդ Բեքհեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 749.
 
== Կյանքը ֆուտբոլից դուրս ==
[[Պատկեր:David Beckham 2009.jpg|մինի|աջից|ԴևիդըԲեքհեմը և2009 Վիկտորյան,թվականի 2007 թվականդեկտեմբերին:]]
Ֆուտբոլին զուգընթաց Բեքհեմը նկարահանվում է գովազդում և նորաձևության մասին տարբեր ամսագրերում։ Բացի այդ, Բեքհեմն ունի օծանելիքի և հագուստի սեփական արտադրություն։
[[2007]] թվականի [[հունվար]]ին Բեքհեմը մասնակցեց Դիսնեյի ֆոտոսեսիային, «Քնած գեղեցկուհի»-ն մուլտֆիլմի ձայնագրմանը՝ Ֆիլիպպի կերպարով։ {{քաղվածք|«Ես Դիսնեյի մուլտֆիլմերը դեռ մանկուց էի սիրում, ուրախ եմ, որ դարձա նրանց մի մասը։ Իմ տղաները նույնպես հետաքրքրվում են այս մուլտֆիլմերով, ինչպես և աշխարհի բոլոր երեխաները։ Ես հպարտ եմ նրանով, որ դարձա մուլտհերոսներից մեկը»<ref>{{cite web | url=http://lenta.ru/news/2007/01/28/prince/ | title=Дэвид Бекхэм стал диснеевским принцем | publisher=lenta.ru | date=հունվարի 28, 2007 | accessdate=սեպտեմբերի 4, 2015 | author=«Лента.Ру» интернет-газета | lang=ռուսերեն}}</ref>:|Դևիդ Բեքհեմ}}
Տող 763.
 
=== Անձնական կյանք ===
[[Պատկեր:David y Victoria Beckham.jpg|մինի|ձախից|Բեքհեմը«Դևիդ 2009Բեքհեմ» թվականի դեկտեմբերինակադեմիան:]]
[[1997]] թվականին Բեքհեմը սկսեց հանդիպել [[Վիկտորիա Բեքհեմ|Վիկտորյա Ադամսի]] հետ. վերջինս հետևում էր «[[Մանչեսթեր Յունայթեդ|Մանչեսթեր Յունայթեդ»]]-ի խաղերին։ Նա Spice Girls փոփ խմբի երգչուհիներից մեկն էր, ով հայտնի էր «Posh Spice» մականունով։ Խումբն այդ ժամանակ շատ հայտնի էր համարվում, ինչի պատճառով էլ Բեքհեմի և Վիկտորյայի մտերմությունը գրավեց լրատվամիջոցների ուշադրությունը։ Զույգը նրանց կողմից անվանվեց Posh & Backs։ Բեքհեմը Վիկտորյային հանրությանը ներկայացրեց [[1998]] թվականի [[հունվարի 4]]-ին։ [[1998]] թվականի [[հուլիսի 4]]-ին Անգլիայի Luttrellstown ամրոցում Բեքհեմը և Վիկտորյան ամուսնացան։ Հարսանիքը արժանացավ ահռելի մեծ թվով լրատվամիջոցների լուսաբանմանը։ Բեքհեմի թիմի ավագը՝ Գերի Նևիլը, զույգի կնքահայրն էր, իսկ Բրուկլինը՝ մատանիները պահողը։ Բեքհեմը, համաձայնության գալով «OK» ամսագրի հետ, միայն նրանց էր թույլատրել հարսանեկան արարողության ժամանակ լուսանկարել<ref name="wedding photos" />։ Սպասարկող անձնակազմի քանակը 437 էր, իսկ նրանց վարձատրության ընդհանուր գումարը հասնում էր 500 000 [[եվրո]]յի<ref>{{cite web | url=http://news.bbc.co.uk/2/hi/special_report/1999/07/99/the_posh_wedding/385866.stm | title=Wedded spice | date=5 հուլիս 1999 | accessdate=7 սեպտեմբեր 2015 | author=BBC | lang=անգլերեն}}</ref>։