«Դևիդ Բեքհեմ»–ի խմբագրումների տարբերություն

չ
չ
 
== Կյանքը ֆուտբոլից դուրս ==
[[Պատկեր:David yBeckham Victoria Beckham2009.jpg|մինի|աջից|Դևիդը և Վիկտորյան, 2007 թվական]]
Ֆուտբոլին զուգընթաց Բեքհեմը նկարահանվում է գովազդում և նորաձևության մասին տարբեր ամսագրերում։ Բացի այդ, Բեքհեմն ունի օծանելիքի և հագուստի սեփական արտադրություն։
[[2007]] թվականի [[հունվար]]ին Բեքհեմը մասնակցեց Դիսնեյի ֆոտոսեսիային, «Քնած գեղեցկուհի»-ն մուլտֆիլմի ձայնագրմանը՝ Ֆիլիպպի կերպարով։ {{քաղվածք|«Ես Դիսնեյի մուլտֆիլմերը դեռ մանկուց էի սիրում, ուրախ եմ, որ դարձա նրանց մի մասը։ Իմ տղաները նույնպես հետաքրքրվում են այս մուլտֆիլմերով, ինչպես և աշխարհի բոլոր երեխաները։ Ես հպարտ եմ նրանով, որ դարձա մուլտհերոսներից մեկը»<ref>{{cite web | url=http://lenta.ru/news/2007/01/28/prince/ | title=Дэвид Бекхэм стал диснеевским принцем | publisher=lenta.ru | date=հունվարի 28, 2007 | accessdate=սեպտեմբերի 4, 2015 | author=«Лента.Ру» интернет-газета | lang=ռուսերեն}}</ref>:|Դևիդ Բեքհեմ}}
 
=== Անձնական կյանք ===
[[Պատկեր:David Beckhamy 2009Victoria Beckham.jpg|մինի|ձախից|Բեքհեմը 2009 թվականի դեկտեմբերին:]]
[[1997]] թվականին Բեքհեմը սկսեց հանդիպել [[Վիկտորիա Բեքհեմ|Վիկտորյա Ադամսի]] հետ. վերջինս հետևում էր «[[Մանչեսթեր Յունայթեդ|Մանչեսթեր Յունայթեդ»]]-ի խաղերին։ Նա Spice Girls փոփ խմբի երգչուհիներից մեկն էր, ով հայտնի էր «Posh Spice» մականունով։ Խումբն այդ ժամանակ շատ հայտնի էր համարվում, ինչի պատճառով էլ Բեքհեմի և Վիկտորյայի մտերմությունը գրավեց լրատվամիջոցների ուշադրությունը։ Զույգը նրանց կողմից անվանվեց Posh & Backs։ Բեքհեմը Վիկտորյային հանրությանը ներկայացրեց [[1998]] թվականի [[հունվարի 4]]-ին։ [[1998]] թվականի [[հուլիսի 4]]-ին Անգլիայի Luttrellstown ամրոցում Բեքհեմը և Վիկտորյան ամուսնացան։ Հարսանիքը արժանացավ ահռելի մեծ թվով լրատվամիջոցների լուսաբանմանը։ Բեքհեմի թիմի ավագը՝ Գերի Նևիլը, զույգի կնքահայրն էր, իսկ Բրուկլինը՝ մատանիները պահողը։ Բեքհեմը, համաձայնության գալով «OK» ամսագրի հետ, միայն նրանց էր թույլատրել հարսանեկան արարողության ժամանակ լուսանկարել<ref name="wedding photos" />։ Սպասարկող անձնակազմի քանակը 437 էր, իսկ նրանց վարձատրության ընդհանուր գումարը հասնում էր 500 000 [[եվրո]]յի<ref>{{cite web | url=http://news.bbc.co.uk/2/hi/special_report/1999/07/99/the_posh_wedding/385866.stm | title=Wedded spice | date=5 հուլիս 1999 | accessdate=7 սեպտեմբեր 2015 | author=BBC | lang=անգլերեն}}</ref>։
 
[[Պատկեր:David Beckham 2009.jpg|մինի|ձախից|Բեքհեմը 2009 թվականի դեկտեմբերին:]]
[[1999]] թվականին Բեքհեմների ընտանիքը Hertfordhire-ում գնեց իրենց հայտնի առանձնատունը՝ «Բեքհեմյան պալատ» ոչ պաշտոնական անվամբ՝ մոտավոր հաշվարկով 7, 5 միլիոն եվրո արժողությամբ։ Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները ունեն 4 երեխա. Բրուկլին Ժոզեֆը՝ ծնված [[1999]] թվականին [[Լոնդոն]]ում, Ռոմո Ջեյմսը՝ ծնված [[2002]] թվականին [[Լոնդոն]]ում, Կրուզ Դևիդը՝ ծնված [[2005]] թվականին [[Մադրիդ]]ում (Կրուզ իսպաներենից թարգմանաբար նշանակում է խաչ) և դուստրը՝ Հարպեր Սևենը՝ ծնված [[2011]] թվականին [[Լոս-Անջելես]]ում<ref>{{cite web | url=http://www.people.com/people/article/0,,20505597,00.html | title=Victoria and David Beckham Welcome a Daughter | publisher=people.com | date=7 հոկտեմբեր 2011 | accessdate=7 սեպտեմբեր 2015 | author=ALLA BYRNE AND SIMON PERRY | lang=անգլերեն}}</ref>։ [[Էլթոն Ջոն]]ը Բրուկլինի և Ռոմեոյի կնքահայրն է, իսկ կնքամայրը՝ [[Էլիզաբեթ Հարլի|Էլիզաբեթ Հառլին]]<ref name="marriage.about.com">{{cite web | url=http://marriage.about.com/od/sports/a/davidbeckham.htm | title=Victoria and David Beckham Marriage Profile | publisher=marriage.about.com | date=7 հոկտեմբեր 2011 | accessdate=7 սեպտեմբեր 2015 | last=Stritof | first=Sheri}}</ref>։ Տասը տարեկան հասակում Ռոմեոն՝ որպես մոդել աշխատում էր իր մոր համար։ [[2007]] թվականի ապրիլին Բեքհեմ ընտանիքը գնեց ներկայիս բնակարանը [[Բևերլի Հիլզ]]ում, այս իրադարձությունը զուգադիպեց Դևիդի տեղափոխմանը «Լոս Անջելես Գալաքսի»։ Այս առանձնատունը գնահատվում է 22 միլիոն [[եվրո]] և գտնվում է Թոմ Կրուզի, [[Քեյթի Հոլմս]]ի և հաղորդավար Ջեյ Լենոյիի առանձնատների կողքին։ Ընտանիքը [[Դուբայ]]ում ևս առանձնատուն ունի<ref>{{cite web | url=http://www.dailymail.co.uk/news/article-1231043/David-Beckham-Brad-Pitt-celebrities-caught-Dubai-developers-debt-crisis.html | title=Farndon, Lucy; Smith, Graham. "David Beckham and Brad Pitt among celebrities caught up in Dubai developer's debt crisis | publisher=Associated Newspapers Ltd | date=27 նոյեմբեր 2009 | accessdate=7 սեպտեմբեր 2015 | author=LUCY FARNDON and GRAHAM SMITH FOR MAILONLINE | lang=անգլերեն}}</ref>։ Բեքհեմը տառապում է «OCD» անբուժելի հիվանդությամբ, որը ֆուտբոլիստն այսպես է մեկնաբանում. «Ամեն ինչ մի գծի վրա է, կամ ամեն ինչ զույգ-զույգ է»։ Վիկտորյա Բեքհեմն ասում է, որ եթե բացեք իրենց սառնարանը, այն ամբողջապես բաժանված է առանձին մասերի, տպավորություն է ստեղծվում, որ իրենք մի քանի սառնարան ունեն՝ մեկն ուտելիքի, մյուսը՝ քաղցրավենիքի, երրորդը՝ խմիչքի<ref>{{cite web | lang=անգլերեն | url=http://www.independent.co.uk/news/uk/this-britain/beckham-reveals-his-battle-with-obsessive-disorder-472573.html | title=Beckham reveals his battle with obsessive disorder | publisher=independent.co.uk | date=3 ապրիլ 2006 | accessdate=7 սեպտեմբեր 2015 | last=Frith | first=Maxine}}</ref>։