«Դևիդ Բեքհեմ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
Լոս-Անջելեսում Բեքհեմին սպասում էր «հաճելի» ընդունելություն. երկրպագուները դժգոհ էին այն փաստից, որ ֆուտբոլիստը բաց է թողել մրցաշրջանի կեսը, և չէին թաքցնում իրենց թշնամական վերաբերմունքը։ Խաղերի ժամանակ մարզադաշտում երևում էին պաստառներ՝ «Վերադարձի՛ր տուն, խաբեբա՛», «Կես դրույքով խաղացող» բովանդակությամբ<ref>{{cite web | url=http://news.bbc.co.uk/2/hi/8159287.stm?ls | title=Beckham booed by furious fans | publisher=bbc.com | date=20 հուլիս 2009 | accessdate=5 սեպտեմբեր 2015 | author=BBC Media Centre | lang=անգլերեն}}</ref>։ Այսպիսի մերժողական վերաբերմունքի մեջ իր մասնակցությունն ուներ «Գալաքսի»-ի մեկ այլ ֆուտբոլիստ [[Լենդոն Դոնովան]]ը, ով [[2009]] թվականի սկզբին գիրք էր հրատարակել «The Beckham Experiment» վերնագրով, որտեղ հարձակվողը խիստ քննադատության էր ենթարկել Բեքհեմին։ Նա գրում էր. {{Քաղվածք|«Համարենք, որ Բեքհեմը կցանկանա այստեղ մնալ ևս 3 տարի, բայց ես չեմ պատրաստվում խաղալ նրա հետ այդքան ժամանակ։ Դա ահավոր է։ Ենթադրենք` նա առաջատար չէ, ենթադրենք` ավագ չէ, բայց մինիմումը հետույքը պոկել նստարանից նա պարտավոր է, բայց դա տեղի չի ունենում, նա թքած ունի թիմի վրա։ Մարդը, ով բոլորից շատ է ստանում լիգայում, պարտավոր է համապատասխանել այդ կարգավիճակին։ Մարզվի՛ր, ցուցադրի՛ր քեզ։ Այնպիսի տպավորություն է, որ Դևիդը այս ամենը հումորի տեղ է ընդունում»<ref>{{cite web | url=http://news.sportbox.ru/ | title=Футбол:Донован не хочет играть в одной команде с Бекхэмом | publisher=ВГТРК | date=3 հուլիսի 2009 | accessdate=5 սեպտեմբերի 2015 | lang=ռուսերեն}}</ref>։|Լենդոն Դոնովան}}
Դոնովանը ակումբին վերջնագիր ներկայացրեց՝ հայտարարելով, որ նա կլքի թիմը, եթե մոտակա ժամանակահատվածում Բեքհեմը չկողմնորոշվի իր ապագայի հարցում։ [[Հուլիսի 12]]-ին՝ Իտալիայից վերադառնալուց մեկ օր առաջ, Բեքհեմը մեկնաբանեց իրավիճակը. {{քաղվածք|«Դոնովանը իրեն ոչ պրոֆեսիոնալ է պահել։ Լոս-Անջելես վերադառնալուց հետո ես կխոսեմ նրա հետ, և մենք ամեն ինչ կպարզենք։ 17 տարվա ընթացքում ես հռչակավոր ֆուտբոլիստների հետ եմ խաղացել, և դեռ ոչ մի անգամ ինձ պրոֆեսիոնալիզմի բացակայության մեջ չեն մեղադրել»<ref>{{cite web | url=http://www.sports.ru/football/17953077.html | title=Դևիդ Բեքհեմ. «Դոնովանն իրեն ոչ պրոֆեսիոնալ է պահել» | publisher=sports.ru | date=17 հուլիս 2009 | accessdate=4 սեպտեմբեր 2015 | lang=ռուսերեն | quote=Дэвид Бекхэм:«Донован повел себя непрофессионально»}}</ref>։|}}
Հուլիսի 15-ին ամերիկյան լրատվամիջողները հայտարարեցին ֆուտբոլիստների հաշտության մասին, բայց Դոնովանի ազդեցությունը նրանց վրա այնքան մեծ էր, որ շուտով իսկական արշավ սկսվեց Բեքհեմի դեմ. սկանդալային հայտարարությամբ հանդես եկավ «Գալաքսի»-ի [[ֆան ակումբ]]ի ղեկավարը, ով Դևիդին անվանեց թինեյջերների և տնային տնտեսուհիների կուռք, բայց իսկական երկրպագուների համար՝ «Հուդա», ավելացնելով, որ նրանց համար Բեքհեմը մեռած է <ref>{{cite web | url=http://www.newsru.com/sport/15jul2009/beks.html | title=«Լոս Անջելես ԳելեքսիԳալաքսի»-ի երկրպագուները ատեցին Դևիդ Բեքհեմին | publisher=newsru.com | date=15 Հուլիս 2009 | accessdate=5 Սեպտեմբեր 2015}}</ref>։ Սակայն [[2009]] թվականի մրցաշրջանը ամենահաջողն էր նրա՝ [[Լոս-Անջելես]] տեղափոխվելու օրվանից. նա շատ արագ դարձավ թիմի առանցքային խաղացող, չնայած զիջեց ավագի թևկապը Դոնովանին։
[[Պատկեր:David Beckham at Al Saad (cropped).jpg|մինի|աջից|Բեքհեմը Ալ Սահադիի դեմ խաղում:]]
«Գալաքսի»-ն արևմտյան կոնֆերենցիայի առաջնությունում երրորդ տեղից բարձրացավ միանգամից առաջին հորիզոնական և առաջին անգամ պատրաստ էր մտնել պայքարի մեջ՝ MLS-ի գավաթը նվաճելու համար։
[[2012]] թվականի [[հունվարի 18]]-ին Բեքհեմը «Լոս-Անջելես Գալաքսի»-ի հետ կնքեց նոր՝ երկու տարվա պայմանագիր և հենց այդ պահին էլ բացատրեց իր որոշումը<ref>{{cite web | url=http://www.lagalaxy.com/news/2012/01/la-galaxy-re-sign-david-beckham | title=David Beckham re-signs with LA Galaxy, LA Galaxy official website | publisher=Lagalaxy.com | date=18 հունվար 2012 | accessdate=5 սեպտեմբեր 2015 | author=LA Galaxy Communications | lang=անգլերեն}}</ref><ref>{{cite web | url=http://www.bbc.co.uk/newsround/16625942 | title=Beckham stays with LA Galaxy and signs two year deal | publisher=bbc.com | date=19 հունվար 2012 | accessdate=4 սեպտեմբեր 2015 | author=BBC Media Centre | lang=անգլերեն}}</ref><ref>{{cite web | url=http://www.dailymail.co.uk/sport/football/article-2088627/David-Beckham-signs-new-LA-Galaxy-deal.html | title=Family man Beckham ends speculation by penning new two-year deal with Galaxy | date=19 Հունվար 2012 | accessdate=5 Սեպտեմբեր 2015 | lang=անգլերեն}}</ref><ref>{{cite web | url=http://metro.co.uk/2012/01/18/david-beckham-signs-new-two-year-la-galaxy-deal-289312/ | title=David Beckham signs new two-year LA Galaxy deal | date=18 Հունվար 2012 | accessdate=5 Սեպտեմբեր 2015 | first=Simon | lang=անգլերեն | last=Kay}}</ref>։ {{քաղվածք|«Իմ ընտանիքը երջանիկ է [[ԱՄՆ]]-ում, մենք պատրաստվում ենք երկարաձգել այդ երջանկությունը դեռ շատ տարիներ»<ref>{{cite web | lang=ռուսերեն | url=http://russian-bazaar.com/en/content/74208.htm | title=Бекхэм остался в «Гэлакси» | publisher=Danet Inc. DBA Russian Bazaar | date=26 հունվար 2012 | accessdate=4 սեպտեմբեր 2015 | last=Шали | first=Шалва}}</ref>։|}}
Նոր պայմանագրում նշվեց մի նոր կետ, ըստ որի Բեքհեմը կարող է լքել ակումբը [[Օլիմպիական խաղեր]]ին մասնակցելու համար<ref>{{cite web | url=http://www.bbc.co.uk/russian/sport/2012/06/120627_beckham_london2012_squad.shtml | title=Бекхэм не попал в британскую сборную на Играх-2012 | publisher=bbc.com | date=28 հունիս 2012 | accessdate=4 սեպտեմբեր 2015 | author=BBC Media Centre | lang=ռուսերեն}}</ref>։
[[Պատկեր:David Beckham 2012.jpg|մինի|աջից|Բեքհեմը «ԳելաքսԳալաքսի»-ի մարզահագուստով, 2012 թվական:]]
[[2012]] թվականի ֆուտբոլային մրցաշրջանը Բեքհեմի համար սկսվեց «ԿՈՆԿԱԿԱՖ»-ի Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչից «Տորոնտոյի» դեմ։ [[Կանադա]]յի կենտրոնական մարզադաշտում անցկացվելիք խաղի ժամանակ տեղի ունեցան մի քանի տհաճ դեպքեր, մեկը կապված էր Բեքհեմի հետ, ում անկյունայինն իրացնելու ժամանակ խփեցին տոնական ժապավեններով և [[Գարեջուր|գարեջր]]ի շշերով<ref>{{cite web | url=http://news.sportbox.ru/Vidy_sporta/Futbol/rest_of_the_world/spbfoto_NI296704_Bekhema-zabrosali-lentami-i-pivnoy-bankoy | title=Бекхэма забросали лентами и пивной банкой | publisher=sportbox.ru | date=8 մարտ 2012 | accessdate=5 սեպտեմբեր 2015 | author=ВГТРК | lang=ռուսերեն}}</ref>։ Խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Ի դեպ, Դոնովանի հարվածը խաղի վերջին րոպեին փրկեց խաղը։
Պատասխան խաղում «ԳելաքսԳալաքսի»-ինն զիջեց «Տորոնտո»-ին 1:2 հաշվով և լքեց մրցաշարը։ MLS-ի մրցաշարի սկզբում խաղը նույնպես չէր ստացվում. կալիֆոռնիացիները անընդհատ միավորներ էին կորցնում և գտնվում էին մրցաշարի ներքևի սանդղակում։
Խաղային ճգնաժամը շատ անտեղի էր Բեքհեմի համար. քչանում էին Մեծ Բրիտանիայի Օլիմպիական հավաքականից հրավեր ստանալու նրա հնարավորությունները, նույնիսկ, չնայած նրա մարտական տրամադրվածությանն ու խաղից խաղ նվիրվածության աճին։ Բեքհեմի գեղեցիկ գոլերը մրցաշրջանի առաջին մասում միակ մխիթարող բանն էին «Գալաքսի»-ի համար։ [[Ապրիլի 15]]-ին «Պորտլենդ Տիմբերս»-ի հետ խաղի վերջին վայրկյաններին հեռահար տարածությունից Բեքհեմը աչքի ընկավ գեղեցիկ գոլով։ [[2012]] թվականի [[մայիսի 13]]-ին «Մոնրեալ»-ի դեմ խաղում Բեքհեմը փրկեց իր թիմին պարտությունից՝ 62-րդ րոպեին տուգանայինից արված հարվածով<ref>{{cite web | url=http://www.mlssoccer.ru/2012/05/blog-post_4051.html | title=Бекхэм спасает свой клуб от поражения | publisher=MLSsoccer.ru | date=13 մայիս 2012 | accessdate=5 սեպտեմբեր 2015 | author=MLS Главная Лига Футбола | lang=ռուսերեն}}</ref>։ «Սան-Խոսե Էրտկուեյկս» թիմի դեմ խաղի նախորդ օրը արդեն հայտնի էին [[Մեծ Բրիտանիա]]յի՝ Օլիմպիական հավաքականի մասնակիցների անունները. ի խոր հիասթափություն Բեքհեմի՝ նրա անունը այդ ցուցակում չկար։ Այդ հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ [[հուլիսի 6]]-ին, սկանդալային դեպք տեղի ունեցավ. կասկածելով «Սան-Խոսե»-ի ֆուտբոլիստ Սեմ Կրոնինին [[սիմուլյացիա]]յի մեջ՝ Բեքհեմը 25 [[մետր]] հեռավորությունից հարվածեց ուղիղ նրա գլխին, ով այդ ժամանակ նստած էր գետնին և խոսում էր գլխավոր մրցավարի և ակումբի աշխատողների հետ<ref>{{cite web | url=http://www.gazeta.ru/sport/2012/07/kz_4672133.shtml | title=Бекхэм дисквалифицирован за мастерство | date=6 հուլիս, 2012 | accessdate=սեպտեմբերի 5, 2015 | author=ЗАО «Газета.Ру» | last=Дмитриев | first=Захар}}</ref>։
Տեղի ունեցավ ընդհարում երկու ֆուտբոլիստների միջև, իսկ Բեքհեմին պատժեցին դեղին քարտով՝ ոչ սպորտային պահվածքի համար։ Հանդիպումը «Գալաքսի»-ն պարտվեց 3:4 հաշվով, իսկ խաղից հետո Բեքհեմը որակազրկվեց նաև մեկ խաղով<ref>{{cite web | url=http://www.vz.ru/news/2012/7/6/587251.html | title=Бекхэм дисквалифицирован за удар по лежащему игроку | publisher=ООО Деловая газета «Взгляд» | date=հուլիսի 6, 2012 | accessdate=սեպտեմբերի 5, 2015 | author=MIGnews.com. | lang=ռուսերեն}}</ref>։