«Դևիդ Բեքհեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 326.
Ամեն ինչ Անգլիային հաղթանակի էր տանում, բայց [[Զիդան]]ի երկու գոլերը՝ մեկը տուգանայինից, մյուսը տասնմեկ մետրանոցից, հաղթանակ բերեցին ֆրանսիացիներին 2:1 հաշվով։
[[Պատկեր:Spain vs England.jpg|մինի|ձախից|Բեքհեմը Իսպանիա-Անգլիա խաղի ժամանակ, փետրվարի 11, 2009 թվական:]]
Սրանից հետո անգլիացիները վստահաբար հաղթեցին [[Շվեյցարիա|շվեյցարացի]]ներին (3:0)(), [[Խորվաթիա|խորվաթների]]ն (4:2) և դուրս եկան քառորդ եզրափակիչ պորտուգալացիների հետ, ովքեր դաշտի տերերն էին (այնտեղ էր անցկացվում առաջնությունը)։ Խաղի 120 րոպեները չորոշեցին հաղթողին։ Տասնմեկ մետրանոցների հարվածաշարը ավելի հաջող ստացվեց պորտուգալացիների մոտ, որոնք հաղթանակ տարան այդ խաղում։
 
[[Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006|2006 թվականի աշխարհի առաջնությանը]] անգլիացիները մեկնարկային խաղում հանդիպեցին [[Պարագվայ]]ի ֆուտբոլիստների հետ։ Բեքհեմի փոխանցումից հետո գնդակն իրենց իսկ դարպասն ուղարկեց պարագվայցիների թիմի պաշտպան և ավագ Գամարան, այսպես անգլիացիները հաղթեցին խաղը 1:0 հաշվով։ Երկրորդ խաղում Տրինիդադ և Տոբագոյի դեմ Բեքհեմը կատարեց գոլային փոխանցում [[Պիտեր Կրաուչ]]ին, ում խփած գնդակը հաղթական էր. Անգլիան հաղթեց 2:0 հաշվով։ Խմբային փուլի վերջին խաղում անգլիացիները ոչ-ոքի խաղացին շվեդների դեմ՝ 2:2: