«Դևիդ Բեքհեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 81.
[[1999]] թվականի մարտին Բեքհեմը հայր դարձավ, նրա տղայի անունը Բրուկլին է։ Բեքհեմի մարզակոշիկների վրա գրված էր որդու անունը։ Թե՛ Բեքհեմի, թե՛ Մանչեսթերի համար լավագույն մրցաշրջանի ավարտից հետո, որտեղ նրանք հաղթեցին չորս տիտղոսներ՝ դառնալով լավագույնը աշխարհում (Անգլիայի առաջնության հաղթող, Անգլիայի գավաթ, Չեմպիոնների Լիգայի գավաթի հաղթող, ինչպես նաև Միջմայրցամաքային գավաթ), [[1999]] թվականի հուլիսին Բեքհեմը ամուսնանում է Վիկտորյա Ադամսի հետ, ով այդ ժամանակ Spice Girls փոփ խմբի վոկալիստուհիներից մեկն էր և ավելի հայտնի էր Posh մականունով (թարգմանաբար` հիասքանչ)։
 
1999-2000 մրցաշրջանը հաջող էր Բեքհեմի համար՝ հաշվի չառնելով, իհարկե, լրատվամիջոցների անդադար հետապնդումները. այդ ժամանակ քննարկվում էր նրա նոր սանրվածքը և [[Ալեքս Ֆերգյուսոն]]ի հետ նրա խոսակցությունը՝ հոնորարի բարձրացման հետ կապված։ Այդ տարի «Մանչեսթեր Յունայթեդ»ը նորից առաջնության հաղթող դարձավ, Բեքհեմը դարձավ Եվրոպայի և աշխարհի երկրորդ լավագույն ֆուտբոլիստը, երկու դեպքում էլ նրանից առաջ անցավ [[Ռիվալդո]]ն։ Բեքհեմը նաև երկրորդն էր [[«BBC Sports]] մրցույթումPersonality of the Year» մրցանակաբաշխությունում, որտեղ նա պարտվեց միայն բռնքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնին՝ [[Լեննոքս Լյուիս]]ին։
 
2000-2001 մրցաշրջանում Բեքհեմի անցկացրած լավագույն խաղերը Անգլիայի ազգային հավաքականում անցկացրած հանդիպումներն էին, չնայած նա հաղթեց նաև Անգլիայի Պրեմիեր Լիգան «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում, ընդ որում տարվա սկզբին երեք անընդմեջ խաղերում գրավելով մրցակիցների դարպասները։