«Ալեքսանդր Շիրվանզադե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 48.
 
Արևմտահայերի [[1895]]-[[1896]] թվականների կոտորածների ժամանակ Շիրվանզադեն, որ հնչակյան կուսակցության անդամ էր, իր հոդվածներով ու գործողությամբ պաշտպանել է նրանց դատը, նյութական աջակցություն կազմակերպելու համար մեկնել Ռուսաստան։ Սակայն կալանավորվել է ռուսական ոստիկանության կողմից և նետվել [[Թիֆլիսի Մետեխի բանտ]]ը։
«Չեմ կարող թաքցնել, ինձ թվում է, որ հայոց գրականությունը պետք է մի նոր նշանավոր գործ տամ», – գրել է նա։ Այդ վեպը եղավ «[[Քաոս (վեպ, 1898)|Քաոս]]»-ը ([[1898]])։ [[1896]]-[[1897]] թվականներին Շիրվանզադեն կրկին ուսումնասիրել է [[Բաքու|Բաքվի]] կյանքը. «Միջավայրն արտաքուստ փայլուն էր, ներքուստ՝ այլանդակ և ծայր աստիճան վտանգավոր, գոյացել էր մի այլանդակ քաոս, ուր սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացել էր լույսը խավարից, բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը»։ «Քաոս»ը կապիտալիստական մեծ քաղաքի ռեալիստական նկարագրությունն է։ Այս վեպը հայ քննադատական ռեալիզմի ամենախոշոր երևույթն է թե՛ գեղարվեստական և թե՛ գաղափարական առումով։
 
Շիրվանզադեն մեծ հոգեբան է։ Իր լավագույն երկերում, այդ թվում և «Քաոս»–ում քննել է մարդկային ողբերգության պատճառներն ու ակունքները, տեսել հոգեբանական բարդ երևույթների արտաքին ազդակները, մասնավորապես՝ սոցիալական հիմքերը։ Շիրվանզադեն օժտված էր կերպավորման և տիպականացման մեծ տաղանդով, հասարակական կյանքը ամբողջությամբ պատկերելու ձիրքով։