«Հիմյարի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 44.
}}
'''Հիմյարի թագավորություն''', պետություն [[Արաբական թերակղզի|Արաբական թերակղզու]] հարավում։ Գոյություն է ունեցել [[հելլենիզմի դարաշրջան]]ում և [[վաղ միջնադար]]ում՝ մ.թ.ա. 110-մ.թ. 525 թվականներին։ Մայրաքաղաքն էր [[Զաֆար]] ({{lang-ar|ظفار}}), ապա՝ [[Սանաա]] ({{lang-ar|صنعاء}}) քաղաքը։ Այժմ նրա տարածքում է գտնվում [[Եմենի Արաբական Հանրապետություն]]ը։
 
== Հիմնադրում ==
Հիմյարի թագավորությունը հիմնադրվել է մ.թ.ա. 110 թվականին՝ [[Արաբական թերակղզի|Արաբական թերակղզու]] հարավում։ 300 թվականից սկսած՝ այն իր իշխանությունը հաստատում է ամբողջ [[Եմեն]]ի տարածքում՝ գրավելով Եմենի բոլոր [[Եմենի հնադարյան քաղաքակրթություն|հնադարյան քաղաքակրթություններ]]ը։ 6-րդ դարի ընթացքում Հիմյարի վասալներից [[քինդաներ]]ը կարողանում են պետության ազդեցությունը տարածել նաև Կենտրոնական Արաբիայում՝ [[Նաջդ]]ում։
 
Առաջին հիշատակությունները հիմյարցիների մասին թվագրվում են մ.թ.ա. 2-1 դարերին։ Պլինիուս ավագը Հիմյարի թագավորության տեղադրման վայրը նկարագրում է Սաբայի թագավորության և [[Կարմիր ծով]]ի միջև։ Այդ ցեղապետության կենտրոնն էր Զաֆար քաղաքը։
 
Մ.թ.ա. 1-ին դարում՝ 31 թվականին, [[Հռոմեական կայսրություն|Հռոմի]] առաջին կայսր [[Օկտավիանոս Օգոստոս]]ը [[Ակցիումի ճակատամարտ]]ում պարտության է մատնում [[Մարկոս Անտոնիոս]]ին և [[Կլեոպատրա]]յին, տիրանում է [[Եգիպտոս]]ին և հռոմեական տիրապետությունն է հաստատում ամբողջ Կարմիր ծովի շուրջ։ Նա տերության վերահսկողության տակ վերցրեց [[Հնդկաստան]]ից և Արաբիայից եկող առևտրային ճանապարհները։ Նրա հարավը հույներն ու հռոմեացիներն անվանում էին «Երջանիկ Արաբիա» ({{lang-lat|Felix Arabia}}), քանի որ անապատային թերակղզու միակ տեղումնառատ ու անտառաշատ հատվածն էր։
 
[[Կատեգորիա:Եմենի պատմություն]]