Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
clean up oգտվելով ԱՎԲ
| լայնություն =
| նկարագրում =
| երկիր = {{դրոշավորում|ԱՄՆ}}</br />{{դրոշավորում|Միացյալ Թագավորություն}}
| ժանր = [[Պեպլում]]<br />[[Մելոդրամա]]
| թվական = [[1963]]
Ֆիլմի իրադարձությունները սկսվում են մոտավորապես [[մ.թ.ա. 48]] թվականին [[Ֆարսալոսի ճակատամարտ]]ում [[Գնեոս Պոմպեոս]]ի պարտությամբ{{sfn|Cyrino|2009|page=122}}։ Պոմպեոսը փախչում է Եգիպտոս դաշնակցի որոնումներով ի դեմս՝ երիտասարդ փարավոն [[Պտղոմեոս XIII]]-ի և նրա քույր [[Կլեոպատրա]]յի։ Հետապնդելով Պոմպեոսին՝ զինվորական ջոկատով [[Ալեքսանդրիա]] է գալիս [[Հուլիոս Կեսար|Գայոս Հուլիոս Կեսար]]ը։ Եգիպտոսում հռոմեական տիրակալին մատուցում են Պոմպեոսի գլուխը, և հետագայում նա ներքաշվում է դինաստիական հակամարտության մեջ։ Պտղոմեոսը հայտարարում է, որ Կլեոպատրան աքսորված է և սպանված, բայց պարզվում է, որ նա ողջ է։ Խորամանկությամբ եգիպտական տիրուհին թափանցում է հռոմեացու հանգստարանները։ Գայոս Հուլիոս Կեսարը գերված է Կլեոպատրայի գեղեցկությամբ ու խելքով և ընդունում է նրա կողմը։ Ունենալով սահմանափակ ռազմաջոկատ՝ Կեսարն այնուամենայնիվ պահեց Ալեքսանդրիան՝ ջախջախելով ապստամբներին, բայց ռազմական գործողությունների արդյունքում հրդեհից վերանում է [[Ալեքսանդրիայի գրադարան#Գրադարանի ֆոնդերի կորուստը|հայտնի գրադարանը]]։ Կլեոպատրան Կեսարի օգնությամբ վերականգնում է իր ազդեցությունը և դե-ֆակտո դառնում է պետության կառավարողը և Կեսարի սիրուհին։ Հռոմեացին երկար է մնում Եգիպտոսում։  <nowiki/>[[Պտղոմեոս V Կեսարիոն|Որդին]], որին ծնում է Կլեոպատրան Կեսարից, հոր կողմից հռչակվում է որպես ժառանգորդ և պետք է Եգիպտոսում Հռոմի դրածո կառավարողը։ Կեսարը վերադառնում է Հռոմ և մի քանի տարուց իր մոտ է կանչում Կլեոպատրային։ Եգիպտոսի թագուհին կայսրության մայրաքաղաքում իր այցը կազմակերպում է անասելի շքեղությամբ։ Կլեոպատրան որդու հետ ապրում է Կեսարի վիլլայում։ Հռոմի քաղաքական գործիչներին դուր չեր գալիս, որ Կեսարն այդպիսի պատվի էր արժանացնում իր նահանգային սիրուհուն։ Քաղաքական բարդ պայքարն ավարտվում է Կեսարի դեմ մահափորձով և նրա [[Հուլիոս Կեսար#Սպանությունը|մահով]]։ Կլեոպատրան ստիպված է արագորեն և գաղտնի թողնել Հռոմը։
 
Ֆիլմի երկրորդ մասը սկսվում է անմիջապես [[Փիլիպոպոլիսի ճակատամարտ|Փիլիպոպոլիսի ճակատամարտի]]ի ավարտից հետո, որտեղ Անտոնիոսն ու [[Օկտավիանոս Օգոստոս|Օգոստոս Օկտավիանոսը]] հաշվեհարդար տեսան Կեսարի սպանողների հետ։ Կայսրության նահանգների կառավարումը դիկտատորի մահից հետո բաժանվում է մի քանի բարձրաստիճան հռոմեացիների միջև, և Եգիպտոսի կառավարումը անցնում է [[Մարկոս Անտոնիոս|Մարկոս Անտոնիոսին:]] Իր քաղաքական և ռազմական նկրտումներն իրականացնելու համար Անտոնիոսին անհրաժեշտ են փող և միջոցներ, և միակ վայրը, որտեղ դրանք կարող է ստանալ, Եգիպտոսն է։ Անտոնիոսն ու Կլեոպատրան հանդիպում են ու կնքում են սիրային ու քաղաքական դաշինք։ Իրավիճակը ոչ մի կերպ Օկտավիանոսի ծրագրերի մեջ չէր մտնում, և Անտոնիոսի Հռոմ վերադառնալուց հետո հաշվարկով ամուսնություն է կնքվում իր [[Օկտավիա կրտսեր|քրոջ]] և Անտոնիոսի միջև։ Իմանալով սիրեկանի դավաճանության մասին՝ Կլեոպատրան հրաժարվում է կայսրությանը հարկ վճարել։ Փոխզիջումներ որոնելու նպատակով Անտոնիոսը վերադառնում է եգիպտուհու մոտ, և նրանք հանդիպում են [[Տարսոն]]ի խարսխակայանում՝ շքեզ արքայական նավի վրա։ Նրանց սիրային հարաբերությունները նոր ուժով են բռնկվում, և հռոմեացին ենթարկվում է Կլեոպատրայի կամքին։ Սենատում այս լուրը տարակուսանքների առիթ է հանդիսանում, որոնք Օկտավիանոսն այն աստիճան է թեժացնում, որ Հռոմը պատրաստ է անցնել ռազմական գործողությունների։ Հասունացած քաղաքացիական որոշիչ պարզեցումը տեղի է ունենում [[Ակտիումի ծովամարտ]]ում։ Ցամաքային կռիվներում ավելի վարժ Անտոնիոսը պարտվում է։ Որոշիչ պահին Կլեոպատրան, որին հայտնել էին Անտոնիոսի մահվան մասին, լքում է ծովամարտի ջրային տարածքը։ Անտոնիոսին, որի նավը ծուղակի մեջ էին վերցրել, հաջողվում է փրկվել, և փախչում է Եգիպտոս։ Նա չի կարողանում ներել Կլեոպատրայի դավաճանությունը, և նրանց միջև տարաձայնություններ են ծագում։ Այդ ժամանակ Օկտավիանոսի բանակը, չհանդիպելով դիմադրության, գալիս է դեպի Եգիպտոս և արագորեն հասնում մայրաքաղաքին։ Անտոնիոսն անհաջող փորձ է կատարում դիմակայել Օկտավիանոսին, բայց նրա սակավաթիվ ջոկատն առանց մարտի հանձնվում է հակառակորդին՝ ի գթասրտություն։ Անտոնիոսի համախոհ Ռուֆիոնն ինքնասպան է լինում{{sfn|Geist|1978|page=338}}։ Անտոնիոսը վերադառնում է Ալեքսանդրիա, բայց Կլեոպատրային չի գտնում ապարանքում։ Որոշելով, որ սիրելին նույնպես լքել է իրեն, ինքն իրեն սրախողխող է անում։ Մահացու վիրավոր Անտոնիոսին բերում է տաճար, որտեղ թաքնվել էր Կլեոպատրան, և մահանում է վերջինիս ձեռքերի վրա։ Հռոմեական զորքերը գրավում են քաղաքը։ Օկտավիանոսը փորձում է գործարք կնքել Կլեոպատրայի հետ և կենդանի հասցնել Հռոմ, բայց Կլեոպատրան նրա մատին նկատում է իր որդու մատանին։ Կլեոպատրան հասկանում է, որ Կեսարիոնն այլևս ողջ չէ։ Թագուհին, որը չի ցանկանում որպես գլխավոր մրցանակ հասնել հաղթող Օկտավիանոսին, նույնպես մահանում է՝ ձեռքը դնելով թունավոր օձով զամբյուղի մեջ{{sfn|Holston|2012|page=164}}։
 
== Ստեղծագործական խումբ ==
{{cite web
| author = E.Lacey Rice
| datepublished date=
| url = http://www.tcm.com/tcmdb/title/71069/Cleopatra/articles.html
| title = Cleopatra (1963)
{{cite web
| author = David Kamp
| datepublished date= March 1998
| url = http://www.vanityfair.com/hollywood/features/1998/03/elizabeth-taylor-199803
| title = When Liz Met Dick
{{cite web
| author = Nathalie Atkinson
| datepublished date= 21/05/13
| url = http://arts.nationalpost.com/2013/05/21/queen-of-the-nile-inside-20th-century-foxs-restoration-of-cleopatra/
| title = Queen of the Nile: Inside 20th Century Fox’s restoration of Cleopatra
 
=== Նկարահանումների շարունակություն ===
Մանկևիչը դե-ֆակտո Վանգերին հեռացրեց ֆիլմի աշխատանքներից և դարձավ սցենարի հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր մեկ դեմքով: 1961 թվականի աշնանը Մանկևիչը գրեց նոր սցենարի 132 էջերը, սակայն սա ծավալով հազիվ էր համապատասխանում ապագա ֆիլմին: Թեյլորի հիվանդությունը որոշակի ժամանակ տվեց, բայց բոլորն ավարտել չհաջողվեց: Մնացած 195 էջը գրվեց նկարահանումներին զուգահեռ: Որպես օգնականներ ստուդիան ներգրավեց [[Լոուրենս Դարելլ|Լոուրենս Դարելլին]]ին և [[Սիդնեյ Բահման|Սիդնեյ Բահմանին]]ին ([[:en:Sidney Buchman|en]]), չնայած նրանց օգնությունը թվում էր չափազանց փոքր: Մանկևիչը հիշում էր հետագա մի քանի ամիսների կյանքը որպես հյուծիչ աշխատանք: Ցերեկներն ընթանում էին նկարահանումները, իսկ գիշերները նա գրում էր սցենարը: Ստացված երեքհարյուրէջանոց սցենարը համապատասխանում էր 5-6 ժամ տևողությամբ ֆիլմին, բայց Մանկևիչը ոչինչ չէր կարող կրճատել{{sfn|Lev|2013|page=246}}<ref name=ref1/>:
 
Արտադրության ընթացքում պարզվեց, որ դեկորացիաների պատրաստումը ձախողված է, և ստիպված եղան ամեն ինչ վերակառուցել: Լրացուցիչ ծախսերից էր նաև ֆիլմի բազմամարդ տեսարանները, որոնք մշտապես ստիպված էին սպասել դեկորացիաների վերադասավորմանը հենց դուբլերի միջնամասում: Դեկորացիաների կառուցումը ևս Մանկևիչն իր ձեռքը վերցրեց: Ստուդիայի 20 ակր տարածքում կառուցվեցին նոր դեկորացիաներ՝ հռոմեական Ֆորումը և Կլեոպատրայի ալեքսանդրյան տաճարը: Վանգերը հիշում էր, որ դեկորացիաների մշակման ժամանակ ի սկզբանե նախատեսվում էր վերստեղծել հռոմեական Ֆորումի ամբողջական կրկնօրինակը: Բայց հետո պարզվեց, որ պատմական ֆորումն իրենից ներկայացնում էր ոչ այնքան ակնահաճո իրարից տարբեր ոճերով շինությունների համույթ: Ստիպված թողեցին երկու շինություն և դրանք այնպես դասավորեցին, որ օպերատորի համար գտնվի նկարահանման նպաստավոր կետ{{sfn|Lev|2013|page=245}}:
Կլեոպատրայի նավի և Ակտիումի ծովամարտի կռվի տեսարանները անցկացվեցին Միջերկրական ծովում գտնվող [[Իբիզա]] կղզու շրջանում{{sfn|Winkler|2009|page=267}}: «Ալեքսանդրիա» քաղաքը կառուցվեց Տորե Ասթուրա տեղանքին մոտ ([[:en:Torre Astura|en]])՝ Տիրենեյան ծովի առափնյայում: Առանձին բնական տեսարաններ նկարահանվեցին [[Անցիո]] և [[Լանուվիո]] քաղաքների մոտ, [[Իսքիա]] կղզու տարածքում և Եգիպտոսում՝ Ալեքսանդրիայի մերձակայքում{{sfn|HowardReid|2006|page=36}}<ref name=ref50/>: Ալեքսանդրիայի նավահանգիստը կառուցվեց Անցիոյում՝ Միջերկրական ծովի ափին: Լայնածավալ աշխատանքների ընթացքում՝ բուլդոզերներով նավամատույցը պատրաստելիս, տեղի ունեցավ դժբախտ միջադպ: Աշխատողները հանդիպեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ականի. աշխատողներից մեկը մահացավ, իսկ մի քանիսը վիրավորվեցին{{sfn|Mankiewicz&Crane|2012|page=62}}:
 
Մանկևիչը մշտապես բախվում էր նաև այլ հանգամանքների հետ, որոնք խոչընդոտում էին աշխատանքին: Նկատելով, Էլիզաբեթ Թեյլորը կասկածելի շատ հանգստյան օրեր ունի, ռեժիսորը փորձեց դերասանուհուն կարգի հրավիրել: Կարդալով աստղի կողմից ստորագրված պայմանագիրը՝ Մանկևիչը զարմանքով հայտնաբերեց, որ Թեյլորը պայման է դրել հանգստանալ [[դաշտան|դաշտանային]]ային օրերին: Ըստ էության նմանատիպ օրեր դերասանուհու մոտ ավելի հաճախ պատահում էին ամսական երկու անգամ, և Մանկևիչը պատրաստվում էր բժշկական տեղեկանք պահանջել Թեյլորից, բայց օգնականները համոզեցին անիմաստ ժամանակ չվատնել{{sfn|Mankiewicz&Crane|2012|page=63}}: Ֆիլմի վրա աշխատելու վերջին ամիսներին Մանկևիչն ընդունում էր հոգեմետ դեղամիջոցներ (որի հետևանքով նրա մոտ զարգացավ [[թմրամոլություն|կախվածություն]]): Ներարկումներ կատարող բուժքույրը պատահաբար դիպել էր [[նստանյարդ]]ին, որի արդյունքում մի ոտքն ընդհանրապես չէր շարժվում, և նկարահանումներն ավարտելիս Մանկևիչն անցկացրեց հաշմանդամի սայլակում{{sfn|Mankiewicz&Crane|2012|page=68}}: Ռիչարդ Բարթոնը հիշում էր, որ Մանկևիչը ստիպված էր գործադրել ոչմարդկային ջանքեր, որպեսզի աշխատանքն առաջ գնար.
{{քաղվածք|… Նրա տեղը լիներ ավելի թույլ մեկը, կխելագարվեր{{sfn|Holston|2012|page=166}}:|}}
 
{{cite web
| author = Nathalie Atkinson
| datepublished date= 22/10/12
| url = http://arts.nationalpost.com/2012/10/22/hollywood-amending-jess-walter-brings-beautiful-ruins-to-ifoa/
| title = Hollywood amending: Jess Walter brings Beautiful Ruins to IFOA
 
=== Բյուջե և վարձույթ ===
[[Պատկեր:Cléopâtre Elizabeth Taylor.jpg|200px|thumb|left|[[Հովարդ Թերփնինգ]]ի ([[:en:Howard Terpning|en]]) ազդերիզը: Առաջին տարբերակում այդտեղ բացակայում էր Կեսարը: Բայց Ռեքս Հարիսոնը, ցուցաբերելով սկզբունքայնություն, պաշտպանեց իր՝ ֆիլմի ազդագրի վրա պատկերած լինելու իրավունքը, քանի որ դա էր թելադրում դերասանի պայմանագիրը: Նկարիչը ստիպված նկարում ավելացրեց ևս մեկ կերպարի<ref name=ref58>{{cite web|author= Gerhard Witte|datepublished date= |url = http://www.in70mm.com/news/2012/cleopatra/uk/index.htm|title = Howard Terpning and Joseph L. Mankiewicz's “Cleopatra“| publisher=|accessdate = 25 նոյեմբերի 2013|language= en}}</ref>:]]
 
Ստուդիայի ղեկավարությունը կարծում էր, որ Բարթոնի և Թեյլորի սկանդալային սիրավեպը կարող էր ոչ բարենպաստ ազդեցություն ունենալ ֆիլմի վարձութային ճակատագրի վրա{{sfn|Lev|2013|page=255}}: Այսպես, 1962 թվականի ապրիլին [[Վատիկան]]ի պաշտոնական հրատարակությունը՝ «Osservatore della domenica»-ն, քննադատության ենթարկեց դեռ անավարտ ֆիլմը բարոյականության չափից դուրս ազատության համար թե՛ էկրանին, թե՛ հետնաբեմում{{sfn|Ford&Mitchell|2010|page=108}}: 1962 թվականի մայիսին կոնգրեսական Այրիս Բլիթչը ([[:en:Iris Faircloth Blitch|en]]) միջնորդությամբ դիմեց [[ԱՄՆ-ի գլխավոր դատախազ]]ին, որպեսզի արգելեր սկանդալային զույգի մուտքը ԱՄՆ, քանի որ Թեյլորն «արտերկրում ցածրացրել էր ամերիկյան կնոջ հեղինակությունը»{{sfn|Callahan|2010|page=77}}: Բայց մտահոգություններն իզուր էին. «Կլեոպատրա»-ն դարձավ տարվա ամենասպասված պրեմիերան {{sfn|Life|1963|page=72}}:
ԱՄՆ-ի սահմաններից դուրս վարձույթը ևս բավականին հաջող էր: 1963 թվականին ֆիլմը դարձավ Մեծ Բրիտանիայի ամենադրամարկղային ֆիլմը{{sfn|HowardReid|2006|page=36}}: Ֆիլմի պրեմիերան անցնում էր լավագույն եվրոպական կինոթատրոններում՝ [[Դոմինիոն (թատրոն)|Դոմինիոն]] (Լոնդոն), [[Գրան-Ռեքս (Փարիզ)|Գրան-Ռեքս]] ((Փարիզ)), [[Delphi Film Theatre]] ([[:de:Delphi Film Theatre|en]]) (Բեռլին)<ref name=ref58/>. Վանգերը լավատեսորեն կարծում էր, որ համաշխարհային վարձույթը կգերազանցի 100 միլիոն դոլարը, բայց այդպես չեղավ: 1966 թվականի ընդհանուր եկամուտը կազմեց 38 միլիոն դոլար, որից 23,5 միլիոնը բաժին էր հասնում ԱՄՆ-ի ներքին վարձույթին: Ֆիլմը բարձր ֆինանսական արդյունքներ ցուցադրեց roadshow համակարգի համար: Օրինակ, Rivoli կինոթատրոնում ֆիլմի ցուցադրությունը ծրագրում մնաց 63 շաբաթ շարունակ և բերեց 1 250 000 հազար եկամուտ: Ցանկացած այլ ֆիլմի համար դա կլիներ գերազանց ցուցանիշ, բայց «Կլեոպատրա»-ն բարձր բյուջեի պատճառով ծախսերը չծածկեց: «Կլեոպատրա»-ն պարտվեց [[Երաժշտության ձայներ (ֆիլմ)|« Երաժշտության ձայներ»]] ֆիլմին, որի դրամարկղային հասույթը 8 միլիոն բյուջեի դեպքում կազմեց ավելի քան 100 միլիոն դոլար<ref name=ref50/>: Ֆիլմը ծածկեց ծախսերը միայն 1967 թվականին: 1966 թվականին ABC ընկերությունը 5 միլիոն դոլար վճարեց առաջին անգամ հեռուստատեսային եթերում ֆիլմը ցուցադրելու իրավունքի համար{{sfn|Holston|2012|page=166}}{{sfn|Holston|2012|page=168}}: Առաջին անգամ ABC ալիքով ֆիլմը ցուցադրվեց 1972 թվականի փետրվարի 13-ին և [[Նիլսենի վարկանիշ]]ով ստացավ 24,5 ցուցանիշը{{sfn|Holston|2012|page=169}}:
 
«Կլեոպատրա» ֆիլմը 1963 թվականի դրությամբ դարձավ ֆիլմերի պատմության մեջ ամենաթանկարժեքը և համարվում է կինեմատոգրաֆիա պատմության մեջ ամենամեծ ֆինանսական անհաջողություններից մեկը{{sfn|Holston|2012|page=166}}: Կինոընկերության տվյալներով ֆիլմի ընդհանուր բյւոջեն կազմեց 44 միլիոն դոլար, որոնցից 31 115 000 դոլարն անմիջական ֆիլմի արտադրության վրա ծախսված գումարն է, իսկ մնացած գումարը բաժին հասավ գովազդին, կրկնօրինակների տպմանը և ժապավենի բաշխմանը: Այդ գումարի մեջ չի մտնում նաև 5 միլիոն դոլարը, որն ուղղակի կորավ 1960-1961 թվականներին Անգլիայում անհաջող սկզբի պատճառով{{sfn|Hall|2010|page=166}}: Այդ ռեկորդը գերազանցվեց միայն 1980 թվականին 220 րոպեանոց «Դրախտի դարպասներ» ֆիլմով{{sfn|HowardReid|2006|page=36}}: Ըստ [[Forbes]]-ի գնահատականի՝ «Կլեոպատրա»-ն համարվում է կինեմատոգրաֆիայի ամենաթանկարժեք ֆիլմը: 2006 թվականին նրա արտադրության վրա ծախսված գումարը համարժեք կլիներ 290 միլիոն դոլարի<ref name=ref60>{{cite web| author= Lacey Rose| datepublisheddate= 12.18.2006| url= http://www.forbes.com/2006/12/18/movies-budget-expensive-tech-media-cx_lr_1214moviebudget_slide.html| title = The most expensive movies ever made.| publisher= [[Forbes]]|accessdate= 25 նոյեմբերի 2013| language= en}}</ref>:
 
Բայց Fox-ի ներկայացուցիչ Քեննեթ Քեյսթն այն կարծիքին էր, որ «Կլեոպատրա»-ն խոշորագույն դրամարկղային անհաջողության կոչումն անարդարացի է կրում: Վերջիվերջո, այն նույնիսկ ընկերությանը եկամուտ բերեց, իսկ այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք էին «[[Հելլո, Դոլլի]]»-ն և «[[Թորա, Թորա, Թորա]]»-ն բացի վնասից այլ բան ընկերությանն իրենց հետևից չթողեցին, թեկուզ հանրության մոտ որպես հուշ չպահպանվեցին այն աստիճան, ինչպես «Կլեոպատրա»-ն{{sfn|Holston|2012|page=166}}<ref name=ref60/>:
Մասնագետները շատ հաճախ 1963 թվականի ֆիլմն անվանում են [[Կլեոպատրա (ֆիլմ, 1917)|1917]] և [[Կլեոպատրա (ֆիլմ, 1934)|1934]] թվականների «Կլեոպատրա» ֆիլմերի [[ռիմեյք]]ը{{sfn|Hatchuel|2011|page=166}}{{sfn|Ford&Mitchell|2010|page=75}}: Դրանք շատ բաներով նման են: Սյուժեն կառուցվում է նման տեսարաններին վրա շեշտադրումով. Կեսարի հետ հանդիպում, Հռոմ այցելություն, Մարկոս Անտոնիոսի հետ նավի վրա հանդիպում, մահ օձի խայթոցից: Նախորդ ֆիլմերը նույնպես նկարահանված էին իրենց ժամանակի համար լուրջ բյուջեներով և թանկարժեք դերասանական կազմով: Հիմնական տարբերությունը Կլեոպատրայի կյանքի երկու շրջանների մեկնաբանությունն է: 1917 և 1934 թվականների ֆիլմերը ոճապես միատարր են, ինչը բնորոշ չէ 1963 թվականի ֆիլմին{{sfn|Ford&Mitchell|2010|page=77}}{{sfn|Hatchuel|2011|page=141}}:
 
Նախևառաջ ֆիլմի ստեղծողները գերի դարձան վիճելի ստեղծագործական մտքի, երբ Մանկևիչի ղեկավարությամբ ֆիլմը նկարահանվում էր երկու առանձին մասերով: Հետարտադրական և մոնտաժի փուլերում դա շտկելն անիրատեսական էր: Արտադրության ընթացքում նույնիսկ դիտարկվում էր ամեն ինչ ավարտել միայն առաջին մասով, բայց անհնար էր տրամաբանորեն ավարտել պատմությունը Կեսարի մահից հետո Հռոմից Կլեոպատրայի փախուստով. գործողությունն անավարտ էր մնում: Երկու այդքան իրարից տարբեր մասերից մի ամբողջական ֆիլմի կառուցվածքը հակասում էր կինեմատոգրաֆիայի բոլոր կանոններին: Գուցե տեղին կլիներ պատմությունները ներկայացնել մեկը մյուսում (նմանօրինակ մոտեցման օրինակ էին «[[Անհանդուրժողականություն (ֆիլմ)| Անհանդուրժողականություն]]», «[[Կնքահայրը 2]]», «[[Կամուրջ Քվայ գետի վրայով]]» ֆիլմերը), բայց արդեն տեխնիկապես շատ բարդ էր նման բան իրականացնել: Արդյունքում կառուցվածքը մեծամասամբ պահպանեց Մանկևիչի տեսլականը{{sfn|Lev|2013|page=245}}:
 
Պատմությունը սկսվում է Եգիպտոսից հեռու, և աստիճանաբար սյուժեի զարգացումը հերոսներին բերում է Ալեքսանդրիա: Առաջին անգամ գլխավոր հերոսուհին էկրանին հայտնվում է ֆիլմի 19-րդ րոպեին{{sfn|Ford&Mitchell|2010|page=99}}: Հռոմեական կայսրության և Եգիպտոսի միջև փոխհարաբերությունները այլաբանորեն ներկայացված են տղամարդու և կնոջ միջև հարաբերությունների տեսանկյունից: Ֆիլմում գերակշռում է մելոդրամատիկ և ռոմանտիկ կողմը: Ֆիլմի իրադարձությունները ցուցադրվում և մեկնաբանվում են Կլեոպատրայի «աչքերով», հանդիսատեսը ստանում է իրադարձությունների յուրովի կանացի գնահատական: Շատ հաճախ Կլեոպատրան թաքուն դիտում է իրադարձությունները (առաջին մասում բնորոշ են իր պալատում թաքուն նայելու տեսարաններ): Նա կին է, և հետաքրքրասիրությունը բնորոշ է նրան: Ֆիլմի պատմողական շարքից առաջին հայացքից դուրս է մնում Կեսարի սպանության տեսարանը, քանի ստեղծողները ոչ այնքան պարզ են պատճառաբանում դավադիրների գործողությունները: Մանկևիչի ֆիլմում Կեսարի սպանության իրական դրդապատճառը հիմնականում կադրից դուրս է մնում, քանի որ Կլեոպատրան չէր տեսնում բոլոր հանգամանքները և կարող է միայն անուղղակի դատել պատճառների մասին: Եթե Մանկևիչի 1953 թվականին նկարահանած սև-սպիտակ «[[Հուլիոս Կեսար (ֆիլմ, 1953)| Հուլիոս Կեսար]]» ֆիլմում իրադարձութունների մեկնությունը մատուցվում է տղամարդու տեսանկյունից՝ [[Մարկոս Յունիոս Բրուտոս |Բրուտոսի]] «աչքերով», ապա 1963 թվականի ֆիլմում ամեն ինչ այլ կերպ է: Կլեոպատրան դատում է կատարվածի մասին [[Պիրոմանթիա|կրակով գուշակության]] միջոցով ([[Համակցված կինոնկարահանում|հատուկ էֆֆեկտների]] կիրառության սակավաթիվ տեսարաններից մեկը){{sfn|Hatchuel|2011|page=142}}: Ֆիլմը հաճախ հանդիսատեսի կողմից հիշվում է մարտերի տեսարանների շնորհիվ: Ըստ էության, ֆիլմում ամբողջովին ներկայացված է միայն մեկ մարտի տեսարան՝ Ակտիումի ծովամարտը, որն է ավարտվում է ծավամարտի տարածքից Կլեոպատրայի անսպասելի փախուստով, որը նույնպես խոսում է ֆիլմում կանացի տեսանկյան մասին{{sfn|Cyrino|2009|page=143}}{{sfn|Santas2|2008|page=31}}:
 
Կլեոպատան՝ որպես քաղաքական գործիչ, իր հզորությունն ավելացնում է Կեսարի հետ հարաբերությունների հաշվին: Հռոմի դիկտատորին չի կասեցնում նահապետական այն տեսակետը, որ կինը չի կարող լինել պետության առաջնորդ, կարևոր է այն, որ Կլեոպատրան կարող է հասնել Կեսարի համար իրադարձությունների ցանկալի զարգացման: Կեսարն առանց վարանելու Կեսարիոնին ճանաչում է իր որդի. սա ձեռնտու է նրան: Ընդհանուր առմամբ գլխավոր հերոսները զերծ չեն թերություններից: Կլեոպատրան պատրաստ է ամեն գնով պայքարել իշխանության համար, նույնիսկ իր եղբոր կյանքի գնով: Կեսարն անսպասելի թուլություն է ցուցաբերում [[Էպիլեպտիկէպիլեպտիկ նոպա|էպիլեպտիկ նոպայի]]յի ժամանակ: Այս թուլությունները հանգեցնում են նրան, որ Կեսարի և Կլեոպատրայի հարաբերությունները բնականոն կերպով անցնում են սիրային ոլորտ այն մարտադաշտում, որտեղ Կլեոպատրան ուներ անհերքելի առավելություն{{sfn|Lower&Palmer|2001|page=111}}:
 
Իր թուլությունները ուժեղ կողմերի վերածելու կարողություն ունեցող Կլեոպատրա քաղաքական գործչի ունակությունները ցուցադրող վճռական տեսարանը դառնում է նրա հանդիսավոր ժամանումը Հռոմ: Ամբոխի հիացական բացականչությունների ներքո եգիպտական դշխուհին իջնում է [[Սֆինքս]]ի բարձունքից և խոնարհվում է Հռոմի դիկտատորի առջև: Մոտենալով Կեսարին՝ Կլեոպատրան անսպասելի աչքով է անում՝ հանդիսատեսին վերադարձնելով ֆիլմի սկիզբ, որտեղ նա ստիպեց ծունկի իջնել իր առջև և դարձավ նրան հավասար և գուցե նրանից ավելի բարձր{{sfn|Lower&Palmer|2001|page=113}}: Այս ակնթարթային, բայց կարևոր տեսարանը, որն այդքան դժվարությամբ տրվեց ռեժիսորին, նույնպես տիպական է: Մանկևիչի ֆիլմն ավելի մտերմիկ և ավելի մարդկային եղավ, քան դրան նախորդողները{{sfn|Silvester|2007|page=488}}:
Նա չնաշխարհիկ էր և փայլում էր պատանեկության չքնաղությամբ: Նա ուներ հիասքանչ ձայն, նա կարողանում էր հմայիչ լինել բոլորի հետ: Երանություն էր և՛ նայել նրան, և՛ լսել նրա խոսքը: Նա կարող էր հեշտությամբ գրավել ցանկացած մարդու, նույնիսկ՝ ոչ երիտասարդ և սիրուց հագեցած տղամարդու:{{քաղվածքի ավարտ|աղբյուր=[[Դիոնիսոս Կասիոս Լոնգին]] {{sfn|Кравчук|1973|page=95}}}}
 
Դիտողի առջև հառնում է Կլեոպատրայի բազմաշերտ և բարդ կերպարը՝ կրթված անձնավորություն, քաղաքական գործիչ, աշխարհաքաղաքացի, ռազմավար և կին՝ օժտված գեղեցիկ սեռին բնորոշ բարեմասնություններով: Հարցազրույցներից մեկում նույնիսկ Մանկևիչը Կլեոպատրային համեմատեց [[Ջոն Քենեդի| Ջոն Քենեդու]] հետ{{sfn|Miles|2011|page=188}}: Ուոլթեր Վանգերը Էլիզաբեթ Թեյլորին համարում էր միակ կինը, որը կարողացավ համատեղել երիտասարդությունը, էներգիան և զգացմունքայնությունը{{sfn|Ford&Mitchell|2010|page=110}}: Թեյլորը, կերտելով էկրանային կերպար, հիմնականում առաջնորդվում էր [[Կլեոպատրա (ֆիլմ, 1945)|1945 թվականի ֆիլմում]] [[Վիվիեն Լի]]ի կերտած Կլեոպատրայով: Քննելով 1963 թվականի ֆիլմը՝ քննադատները նշեցին, որ սցենարային տեսնակյունից, ինչպես ոչ մյուս եգիտական թագուհիները, հենց դա է ամենաշատը համապատասխանում ոչ միայն զգացմունքային կնոջը, այլև այդքան բազմակողմանի անհատի: Բազմակողմանի էր նաև Էլիզաբեթ Թեյլորի բնավորությունը. սեքս-խորհրդանիշ, սիրասուն մայր, անսփոփ այրի և «Օսկար»-ի դափնեկիր: Ինչպես և իր հերոսուհին նա անթարթ նետվեց մի սիրային պատմության մեջ, որը վտանգի տակ դրեց 20th Century Fox կինոկայսրության ֆինանսական վիճակը: Ընդհանուր առմամբ, արձագանքները, քննադատությունները բավականին հակասական էին{{sfn|Ford&Mitchell|2010|page=115}}{{sfn|Hatchuel|2011|page=153}}:
 
Նկարահանումների ընթացքում ռեժիսոր Մամուլյանը դիտարկում էր Կլեոպատայի կերպարը թխամորթ դերասանուհու հանձնելու հնարավորությունը: Կլեոպատրայի մաշկի գույնի հարցը պատմաբանների շրջանում մնում է վիճելի, բայց կինոյի աշխարհում Կլեոպատրայի ձևավորված կերպարը սպիտակամաշկ է: 1963 թվականի համար այդպիսի քայլը կլիներ չափազանց էկզոտիկ և հանդիսատեսի համար սովորական էր դարձել, որ հենց եվրոպոիդ ռասայի գեղեցկության պատկերացումների կրողն է գայթակղում հռոմեացի տղամարդկանց: Սևամորթ էին Կլեոպատրայի որոշ աղախիններ, որպեսզի մասամբ ընդգծեին թագուհու ծագումը{{sfn|Hatchuel|2011|page=150}}:
Ֆիլմում առանձնակի տեղ ունեն և դերասանուհու ճիշտ ընտրված հագուստները (կամ դրանց բացակայությունը), որոնք առարակայացնում են դերի ևս մեկ ենթատեքստային շերտը: Հռոմ այցելության տեսարանում Կլեոպատրան կրում է ոսկու հորձանք հիշեցնող շքեղ ոսկե հագուստ, որը մարմնավորում է աշխարհի մայրաքաղաքի յուրահատուկ գրավում: Արքայական հանգստարաններում Կեսարի հետ հանդիպման տեսարանում Կլեոպատրան համարյա մերկ է, որը ակնարկ է Կեսարին, որ նա ոչ ճիշտ ժամանակին է եկել: Անտոնիոսի հետ հրաժեշտի եզրափակիչ տեսարանում եգիպտուհին կրում է համեստ մոխրագույն տունիկա, համարյա կալանավորի կամ նվաճված մարդու հագուստ{{sfn|Ford&Mitchell|2010|page=114}}:
 
Ֆիլմում աշխատանքի համար Թեյլորի հոնորարը դերասանների համար նոր ռեկորդ սահմանեց՝ ավելացնելով նրանց եկամուտները{{sfn|Ford&Mitchell|2010|page=108}}: Ֆիլմն էական ազդեցություն ունեցավ նորաձևության աշխարհի և կանացի գեղեցկության արդյունաբերության վրա: «Կլեոպատրա»-ի էկրաններ բարձրանալուց հետո տարածվեց դիմահարդարման «եգիպտական» ոճը, որը նաև Էլիզաբեթ Թեյլորի յուրօրինակ առևտրային նշանը դարձավ{{sfn|Conway|2004|page=341}}{{sfn|Ford&Mitchell|2010|page=106}}: Ֆիլմի զգեստներն անտիկ նորաձևության նմանակման միտում ստեղծեցին: Ամերիկյան [[Redbook]] ([[:en:Redbook|en]]) պարբերականի կարծիքով՝ Կլեոպատրայի հագուստները մտնում են բոլոր ժամանակների նորաձևության մշակույթի խորհրդանիշերի շարքը: 1963 թվականին [[Revlon]] ընկերությունը «Կլեոպատրա»-ի ազդեցությամբ թողարկեց կանացի աքսեսուարների շարք<ref name=ref57/>: Մոդելավորող [[Թիմ Գանն]]ն իր նորաձևության Աստվածաշնչում օգտագործել է «Կլեոպատրայի զգեստներ» հասկացությունը, որոնք երկար ուրվապատկերով էին, ընդգծված գոտկատեղով և կրծքով՝ որպես օրինակ բերելով 1963 թվականի ֆիլմի զգեստները<ref name=ref48>{{cite web|author = Julia Malacoff|datepublished date= |url = http://www.redbookmag.com/beauty-fashion/iconic-looks/iconic-dresses-elizabeth-taylor-cleopatra#slide-16 | title = The 75 Most Iconic Dresses of All Time|publisher = redbookmag.com|accessdate = 25 նոյեմբերի 2013|lang = en}}</ref>{{sfn|Gunn|Gunn|page=66}}:
 
=== Պատմական հավաստիություն և աղբյուրներ ===
Սցենարի վերջնական տարբերակում նկատելի է սցենարի հեղինակների ջանադիր աշխատանքը լուրջ պատմական աղբյուրների հետ: Համարյա նույն շրջանում թողարկված «Սպարտակ», «Բեն Հուր», «[[Հռոմեական կայսրության անկումը (ֆիլմ)| Հռոմեական կայսրության անկումը]]» պեպլումներն իրենցից ավելի շատ ներկայացնում էին գեղարվեստական հնարանք՝ միայն որոշ չափով հիմնվելով պատմության վրա: Ընդհանուր առմամբ, սյուժեի ընդհանուր շարադրմամբ ֆիլմը ստացվեց բավականին տակտով՝ հնագույն պատմության մասին ժամանակակից պատկերացումներին համապատասխան{{sfn|HowardReid|2006|page=39}}<ref name=ref5>{{cite web|author = [[Кроутер, Босли|Босли Кроутер]]|datepublished date= June 13, 1963|url = http://www.nytimes.com/movie/review?res=9F02E0DA1430EF3BBC4B52DFB0668388679EDE |title = The Screen: 'Cleopatra' Has Premiere at Rivoli:4-Hour Epic Is Tribute to Its Artists' Skills|publisher = [[New York Times]]|accessdate = 25 նոյեմբերի 2013|lang = en}}</ref>: [[Guardian]]-ի մեկնաբանը պատմական հավաստիությանը լուրջ գնահատական տվեց, որը լավ գնահատական կարելի է համարել պեպլումների համար<ref name=ref32>{{cite web|author = Alex von Tunzelmann|datepublished date= 31 Mar 2011|url = http://www.guardian.co.uk/film/2011/mar/31/elizabeth-taylor-cleopatra-reel-history|title = Cleopatra hits the Nile on the head|publisher = [[Guardian]]| accessdate = 25 նոյեմբերի 2013|lang = en}}</ref>: Ֆիլմում առկա են որոշակի կամայականություններ և յուրովի պատմության վերաձևակերպումներ, որոնք անխուսափելի հայտնվել են խաղարկային ֆիլմերի սցենարներում: Անհայտ է՝ արդյոք եգիպտական թագուհուն նման շքեղ ընդունելություն ցուցաբերեցին մայրաքաղաքում կամ արդյոք նա Կեսարի վիլլայում հյուրեր է ընդունել{{sfn|Mora|1997|page=221}}: Դե Միլյայի 1934 թվականի [[Կլեոպատրա (ֆիլմ, 1934)|ֆիլմում]] Կլեոպատրայի այցը Հռոմ ներկայացված է ավելի համեստ և առանց արքայական գահույքի, իսկ քաղաք մուտք գործելուց հետևում էր Կեսարի մարտակառքին: Ըստ պատմաբաններ Մայքլ Գրանտի ([[:en:Michael Grant (author)|en]]) և Էրիխ Գրուենի ([[:en:Erich S. Gruen|en]]) Կլեոպատրայի այցը Հռոմ սովորական երևույթ էր, չնայած Կեսարի վիլլայում երկատև ապրելը հաստատված փաստ է{{sfn|Ford&Mitchell|2010|page=99}}{{sfn|Kleiner|2009|page=4}}: Անհայտ են Տարսոնում Կլեոպատրայի նավի վրա Մարկոս Անտոնիոսի ժամանման մանրամասները, բայց անտիկ պատմիչները հիշատակում են զեխությունների մասին, որոնց տրվում էր այնտեղ հռոմեացին: Նավի կարմիր առագաստները, շքեղ հարդարանքը և երաժիշտները հիշատակվում են Պլուտարքոսի մոտ{{sfn|Winkler|2009|page=276}}{{sfn|Дератани&Тимофеева|1965|page=}}: Ակտիումի ծավամարտի ջրային տարածքից Կլեոպատրայի շուտափույթ փախուստը կարող է տարօրինակ թվալ դիտողին, բայց տեղի ունեցածի իմաստը համընկնում է իրադարձությունների ժամանակագրությանը: Կեսարի [[էպիլեպտիկ նոպա]]ները ևս քաղված են Սվետոնիուսի վկայություններից<ref name=ref32/>:
{{Լուսանկարի հատված|պատկեր=1963 Cleopatra trailer screenshot (76).jpg|դիրք=right|ստորագրություն = <small>Հանդիսավոր թափորը [[Կոստանդիանոսի հաղթակամար]]ով մտնում է Հռոմի գլխավոր հրապարակ:Ֆիլմում ամենաակնհայտ սխալներից մեկը. իրական պատմությունում կամարը կառուցվել է ֆիլմում ցուցադրվող իրադարձություններից 300 տարի հետո միայն{{sfn|Cyrino|2009|page=141}}:</small>|լայնք=325|ընդհանուր=330|վերև=5|աջ=5|ներքև=5|ձախ=5|շրջանակ=|մեծացնել = |Ստորագրության դիրք = center}}
 
* Թագուհիներին վայել չէ նման կերպ հեռանալ կյանքից:
* Նա հեռացավ այնպես, ինչպես վայել էր իշխող աստվածների ցեղի ամենագեղեցիկին և ամենաարժանավորին կանացից:
</div><br {{clear="all">}}
 
Ֆիլմում իրենց արտացոլումն են գտել իրադարձություններ, որոնք լեգենդ են, չնայած լեգենդ են դարձել դեռևս անտիկ ժամանակներում: Մասնավորապես Կլեոպատրայի այցելությունը Կեսարի մոտ գորգի մեջ{{sfn|Ford&Mitchell|2010|page=71}}: Այս լեգենդը հենց այդպես էլ ներկայացնում է Պլուտարքոսը, սակայն նրա մոտ հիշատակվում է ոչ թե գորգ, այլ «անկողնու համար պարկ»{{sfn|Плутарх|1963|page=479}}: Ֆիլմի ստեղծողները որոշ լեգենդներով չտարվեցին. Կլեոպատրայի սիրեկանների պարբերական սպանություններ{{sfn|Ford&Mitchell|2010|page=71}}: Ընդհանուր առմամբ, Կլեոպատրայի սեքսուալ սանձարձակությունը խաղացվեց Կեսարի դեմ մերկության տեսարանով և 60-ական թվականների սկզբների բարոյական նորմերին համապատասխան{{sfn|Hatchuel|2011|page=153}}:
 
=== Երաժշտություն ===
«Կլեոպատրա» ֆիլմում երաժշտության վրա աշխատանքը Ալեքս Նորթից պահանջեց մոտավորապես մեկ տարի: Ֆիլմի երևելի տևողությանը զուգընթաց՝ նա ստեղծեց մոտավորապես երեք ու կես տևողությամբ նյութ: Նորթը ոգեշնչվում էր այն նույն մոտիվներով, ինչ նախկին աշխատանքներում՝ [[Սպարտակ (ֆիլմ, 1960)|«Սպարտակ»]]-ում և [[Տրամվայ «Ցանկություն» (ֆիլմ, 1951)|«Տրամվայ «Ցանկություն»»]]-ում{{sfn|Cyrino|2009|page=143}}: Սաունդթրեքն իրենից ներկայացնում էր հնամենության և նորարարության մոտիվների համադրություն, և առանձնակի ուշադրություն էր դարձված ուղեկցման ռիթմիկ բաղադրիչի վրա: Գործողությունների ժամանակն ու տեղն ընդգծվում է մոդալ կառուցվածքի ընտրությամբ, և հատկապես փռյուգիական [[լադ]]ի: Երգահանը խիզախորեն փորձարկում է նվագարանների անսովոր համադրություններով՝ մի տեղ գործածելով սիստրում, կրոտալոսներ, գամելան, զանգակներ և կոչնազանգ: Կլեոպատրայի Հռոմ այցի ուղեկցող հարուստ նվագախմբային թեմայում կարելի է լսել նվագարանների բացառիկ համադրություն. հնչում են [[Սաքսոֆոն|սաքսոֆոններիսաքսոֆոն]]ների ընտանիքի բոլոր յոթ ներկայացուցիչները՝ սոպրանինո, սոպրանո, ալտ-սաքսոֆոն, տենոր, բարիտոն, բաս և կոնտրաբաս (մեղեդի Egyptian bolero){{sfn|Davison|2009|page=41}}{{sfn|Henderson|2009|page=65}}:
{{Լուսանկարի հատված|պատկեր=1963 Cleopatra trailer screenshot (56).jpg |դիրք=left|ստորագրություն = <small>Հռոմում Կլեոպատրայի դիմավորման տեսարանը նվագախմբային մեղեդու մեջ նվագարանների համադրման եզակի օրինակ է:</small>|լայնք=325|ընդհանուր=330|վերև=5|աջ=5|ներքև=5|ձախ=5|շրջանակ=|մեծացնել = |Ստորագրության դիրք = center}}
 
Երեք գլխավոր հերոսներից յուրաքանչյուրը, ըստ 1960-ական թվականների ընդունված մոտեցման, ուներ երաժշտության իր բաժինը, իրեն ճանաչելու ձայնային դիմանկարը: Կլեոպատրայի թեման հնչում է ֆիլմի նախերգանքում{{sfn|Davison|2009|page=41}}: Անցումը [[ցիմբալ]]ներին և բարձր ձայնասահմանում հնչող [[ֆլեյտա]]ներին հաղորդում է պերճաշուքության և խրոխտության երանգներ, չնայած Կլեոպատրայի թեման հնչում է մինորում: Այս թեման է ուղեկցում նաև ֆիլմի ողբերգական ավարտը: Հանրահայտ [[Դիսոնանս|դիսոնանսայինդիսոնանս]]ային մոտիվները հնչում են Մարկոս Անտոնիոսի՝ թագավորական նավի վրա զեխության՝ բարդ գործիքավորված տեսարանում: Դրանում հրաշալի տարբերակվում է խնջույքի ժամանակ նվագող անտիկ երաժիշտների համար գրված երաժշտությունը: Երգահանը նրանց համար ստեղծել է պարզ եռակորդներում հնչող երաժշտություն՝ չօգտագործելով ժամանակակից երաժշտությանը հատուկ ավելի բարդ հարմոնիա: Միաժամանակ Անտոնիոսի թեման գրված է 20-րդ դարի նորաձևությանը համահունչ. դիսոնանսում հնչող կլաստերային ակորդներ{{sfn|Davison|2009|page=43}}: Տվյալ տեսարանում կարելի է նկատել ուղղակի հետևում Պլուտարքոսին, քանի որ նա մեկնաբանություն ունի, որ նավի վրա հնչում էին ֆլեյտաներ, [[Թութակ (երաժշտական գործիք)|թութակներ]] և տավիղներ. հենց այդ գործիքներն էլ կիրառել է Նորթը{{sfn|Winkler|2009|page=276}}:
 
Քննադատներն ըստ արժանվույն երգահանի աշխատանքը գնահատեցին առավել պրոֆեսիոնալ, չնայած ռոմանտիկ սկիզբը թվում էր ավելի դեկորատիվ, քան իրական դրամատիկ{{sfn|Henderson|2009|page=64}}: Ֆիլմի սաունդթրեքը առուծախի առարկա դարձավ դեռևս ֆիլմի էկրաններ բարձրանալուց առաջ, և Billboard պարբերականը նրա հեղինակային իրավունքները գնահատում էր ռեկորդային 500 հազար դոլար{{sfn|Billboard1|1960|page=1}}: LP-ի վրա ֆիլմի երաժշտությունը թողարկվեց 1963 թվականի օգոստոսին՝ EMI լեյբլով: Առանձին թեմաներ թողարկվեցին որպես սինգլներ: Վերականգնումից և վերայուրացումից հետո առաջին անգամ թողարկվեց 2001 թվականին: Դա ներառում էր սաունդթրեքի ավելի ամբողջական տարբերակը՝ երկու խտասկավառակով, երկուս ու կես ժամ տևողությամբ<ref name=ref61>{{cite web|author = |datepublished date= | url = http://www.discogs.com/Alex-North-Cleopatra-Original-Motion-Picture-Soundtrack/release/2496081| title = Alex North – Cleopatra (Original Motion Picture Soundtrack)| publisher = discogs.com| accessdate = 25 նոյեմբերի 2013| lang = en}}</ref>:
 
== Գնահատական ==
=== Քննադատություն ===
Ֆիլմի արժանիքների և թերությունների մասին քննարկումները սկսվեցին ֆիլմի՝ էկրաններ բարձրանալուց շատ առաջ: [[Life (ամսագիր)|Life]]-ը հավասարակշռված դրական գրախոսական գրեց դեռևս 1963 թվականի ապրիլին{{sfn|Life|1963|72}}: [[Չարլի Չապլին]]ը, գնահատելով ֆիլմը, նշեց, որ արտադրությանը շրջապատած բոլոր սկանդալներից հետո նա սպասում էր վատագույնին, չնայած ֆիլմը եղավ անսպասելի լավը{{sfn|Holston|2012|page=164}}: Վերջնական գնահատականը բազմազան էր: Որպես հիմնական թերություն քննադատների մեծամասնությունը նշում էր ֆիլմի երկու մասերի միջև եղած անհամաձայնությունը և ոճական անհավասարակշռությունը: Համատեղ պատմական ֆիլմն ու մելոդրաման, չնայած Զանուքի բոլոր ջանքերին, չհաջողվեց: Անհնար է չնկատել առանձին սյուժետային գծերի խրթին և անհասկանալի լինելը: Նույնիսկ ռեժիսորի բոլոր փորձերին նկարահանել պատմական արժանահավատ ֆիլմ, որոշ սյուժետային անցումներ ամբողջովին պարզ չեն դիտողին: Օրինակ՝ կադրից դուրս է մնացել Գնեոս Պոմպեոսը, որը, ըստ տրամաբանության, կարևոր դեր էր խաղում իրադարձությունների զարգացումներում: Սյուժեում տրամաբանորեն դժվար է հիմնավորել Հուլիոս Կեսարի սպանությունը, նույնպես ամբողջովին պարզ չեն Անտոնիոսի օգնական Ռուֆիոսի սպանության պատճառները{{sfn|HowardReid|2006|page=38}}{{sfn|Geist|1978|page=338}}: [[Saturday Review]] ([[:en:Saturday Review (U.S. magazine)|en]]) թերթի գրախոսը նշեց, որ ֆիլմի ստեղծողները կարողացել էին տապալել ֆիլմի երկու կարևոր տեսարանները՝ Կլեոպատրայի ժամանումը Հռոմ և Մարկոս Անտոնիոսի հանդիպումը արքայական նավի վրա{{sfn|Holston|2012|page=164}}: [[Ջուդիթ Քրիստ]]ը ֆիլմը ենթարկեց ջախջախիչ քննադատության՝ [[New York Herald Tribune]]-ում իր հոդվածն ավարտելով «սարը մուկ ծնեց» խոսքերով: Քրիստի առավել քննադատությանն արժանացան հերոսների երկխոսությունները, որոնք նա անվանեց փքուն և անտաղանդ<ref name=ref31>{{cite web| author = Judith Crist| datepublished date= Հունիսի 13, 1963|url = http://centennial.journalism.columbia.edu/1963-the-movies-as-art/|title = Cleopatra: A Monumental Mouse| publisher = [[New York Herald Tribune]]| accessdate = 25 նոյեմբերի 2013|lang = en}}</ref>: [[Սերգեյ Յուտկևիչ]]ը բավականին զուսպ արտահայտվեց ֆիլմի արժանիքների մասին: Ընդհանուր առմամբ Մանկևիչի մասին ոչ այնքան բարձր կարծիք ունենալով՝ նա «Կլեոպատրա»-ն անվանեց չափից դուրս շքեղաշուք աշխատանք, որը ևս մեկ անգամ ապացուցում էր Մանկևիչի տաղանդի սահմանափակ լինելը{{sfn|Юткевич|1973|page=166}}: [[Գլեն Էրիքսոն]]ը (DVD Savant ռեսուրս) որպես ամենամեծ թերություն նշեց ֆիլմի տեսողական շարքում ամբողջականության բացակայությունը<ref name=ref7>{{cite web| author = Glenn Erickson | datepublished date= Մարտի 21, 2001| url =http://www.dvdtalk.com/dvdsavant/s216cleop.html|title =Cleopatra Review|publisher =[[dvdverdict]]|accessdate =25 նոյեմբերի 2013| lang =en}}</ref>: Այստեղ կարելի է նկատել, որ ռեժիսորին հոգեհարազատ չեն լայնածավալ նկարահանումները, և ավելի շատ ձգում է տեսարանի կինոխցիկային բեմադրությունը <ref name=ref31/>: Մոտ պլանից հեռու պլանի հաճախակի անցումները կարելի է վերագրել իր ժամանակի ոճին, բայց տեսարանների չափից ավելի լուսավորությունը խանգարում է հանդիսատեսին ամբողջովին վայելել գույների և կիսատոների խաղը <ref name=ref7/>:
 
Արժանիքների թվում մասնագետները ամենից առաջ առանձնացրեցին տեսողական բաղադրիչը: Ֆիլմը բարձր գնահատականի արժանացավ իր ժամանակի ամենահեղինակավոր մասնագետներից մեկի՝ [[New York Times]]-ի թղթակցի՝ Բոսլի Քրոութերի կողմից: Անտիկ աղբյուրների վրա սցենարի հեղինակների ջանասիրաբար աշխատանքը հանկարծակի համադրվում է շատ արդի հնչողության հետ, որը մոտ է 20-րդ դարի հանդիսատեսին: Քննադատը խորհուրդ տվեց հանդիսատեսին մոռանալ այն բարդությունները, որոնց պայմաններում ծնվեց ֆիլմը, և ամբողջովին հաճույք ստանալ հիասքանչ տեսարանից և նուրբ սցենարից: Ֆիլմն անվանելով Մանկևիչի «ազդեցիկ հաջողությունը»՝ քննադատը նշեց, որ ինքն իսկական զգայական հաղորդակցում է զգացել ֆիլմի կերպարների հետ<ref name=ref5/>: Դերեք Էլլին բարձր կարծիք հայտնեց ֆիլմի տեսողական բաղադրիչի վերաբերյալ՝ անվանելով այն գնահատողների համար իսկական խնջույք և բեմադրող նկարիչի աշխատանքի օրինակ{{sfn|Elley|1984|page=94}}:
=== Դերասանական խաղ ===
[[Պատկեր:1963 Cleopatra trailer screenshot (27).jpg|250px|thumb|right|Ռեքս Հարիսոն]]
Քննադատները շատ հակասական ընդունեցին Էլիզաբեթ Թեյլորի խաղը: 1960-ական թվականներին խաղացած դերերը «Բաթլֆիլդ 8» և «Կլեոպատրա» ֆիլմերում Էլիզաբեթ Թեյլորի կարիերայում նոր շրջան բացեցին: Եթե նա առաջ հասարակության առջև հանդես էր գալիս որպես սեքս-խորհրդանիշ՝ նմանակելով [[Մերիլին Մոնրո|Մերիլին Մոնրոյին]]յին, ապա 30-ամյակի շեմին դերասանուհին իր համար փնտրում էր ավելի բարդ կերպարներ{{sfn|Miles|2011|page=188}}: Քննադատ Ֆիլիպ Հարթունգը, արժանին մատուցելով Էլիզաբեթ Թեյլորի արտաքին տեսքին, բարձր չարտահայտվեց նրա կատարողական վարպետության մասին: Կլեոպատրայի կերպարը դժվար և բազմակողմ եղավ. Թեյլորը ոչ բոլոր տեսարաններում ի վիճակի եղավ դերը «գլուխ բերել»{{sfn|HowardReid|2006|page=40}}: Թեյլորի համար խնդիր դարձավ այն, որ նա հակակշռվեց Հարիսոնին և Բարթոնին՝ լավ թատերական անցյալ ունեցող դերասաններին, ինչը չի կարելի ասել Էլիզաբեթի մասին{{sfn|Lev|2013|page=246}}<ref name=ref38>{{cite web| author =Александр Генис| datepublished date= |url =http://www.svoboda.org/content/article/1867336.html|title =Элизабет Тейлор, разрушительница Голливуда| publisher =Ազատություն ռադիոկայան| accessdate =25 նոյեմբերի 2013| lang =en}}</ref>: Կինոարտադրության առանձնահատկություններից պարզ դարձավ, որ Մարկոս Անտոնիոսի հետ սիրավեպից 15 տարի առաջ տեղի ունեցող Կեսարի հետ տեսարանները նկարահանվել են գրաֆիկի վերջում: Թեյլորի հիվանդությունից հետո նկարահանված այդ ավելի ուշ տեսարաններում նկատելի է, որ Էլիզաբեթ Թեյլորի քաշն ավելացրել է, և հոգնած է: Նա քիչ է համապատասխանում հռոմեացու սիրտը գերած պատանի գեղեցկուհու կերպարին{{sfn|Lev|2013|page=246}}: DVDVerdict ռեսուրսի մեկնաբան Բարի Մաքսվելը դրական գնահատեց Թեյլորի խաղը՝ առանձին նշելով զգեստների նկարչի և դիմահարդարի ներդրումը նրա էկրանային կերպարի ստեղծման գործում<ref name=ref6>{{cite web | author =Barrie Maxwell | datepublished date=May 1st, 2001 | url =http://www.dvdverdict.com/reviews/cleopatra.php | title =Cleopatra Review | publisher =[[dvdverdict]]| accessdate =25 նոյեմբերի 2013| lang =en}}</ref>: Իմիջիայլոց, Ալեքսանդր Գենիսը Թեյլորի գեղեցկությունն անվանեց «անմարդկային», նրա ներդրումը ֆիլմի հաջողության մեջ՝ որոշիչ<ref name=ref38/>:
 
{{քաղվածքի սկիզբ}}
{{քաղվածքի ավարտ|աղբյուր= Էլիզաբեթ Թեյլոր<ref name=ref1/>}}
 
Ֆիլմում զբաղված բոլոր դերասաններից ամենաբարձր գնահատականը միաձայն ստացավ Ռեքս Հարիսոնի աշխատանքը<ref name=ref5/><ref name=ref3>{{cite web| author =[[Леви, Эмануил|Эмануил Леви]] | datepublished date=March 19, 2009| url =http://www.emanuellevy.com/review/cleopatra-1963-2/| title =Cleopatra (1963) Review| publisher =emanuellevy.com | accessdate =25 նոյեմբերի 2013 | lang =en }}</ref>: Բորիս Ագապովը նշեց, որ նա միակն էր, որ էկրանին փորձեց ստեղծել ներշնչված մարդկային կերպար{{sfn|Агапов|1964|page=106}}: Գլենն Էրիքսոնը նշեց, որ, միայն ի շնորհիվ Հարիսոնի, ֆիլմի առաջին մասն իրապես հուզում է հանդիսատեսին, քանի որ նրա Կեսարը ավելի հետաքրքրական է հանդիսատեսին, քան Մարկոս Անտոնիոսը<ref name=ref7/>:
 
Բարդ խնդիր բաժին հասավ Ռիչարդ Բարթոնին: Նա պետք է մարմնավորեր Մարկոս Անտոնիոսի ծայրահեղ բարդ կերպարը: Ֆիլմի սկզբում դա երկրորդ պլանի կերպար է, իսկ այնուհետև անսպասելի դառնում է ֆիլմի գլխավոր հերոսը: Մարկոս Անտոնիոսի կերպարը տրամաբանորեն կապված չէ Հուլիոս Կեսարի հետ, չնայած պատմականորեն նա Կեսարի ամենամոտ օգնականն էր{{sfn|Cyrino|2009|page=145}}: Ֆիլմի մոնտաժի ժամանակ խնդիրների պատճառով առաջին մասում Մարկոս Անտոնիոսի կերպարի ոչ բավարար փքունությունը ամբողջովին դերասանի մեղքը չէր: Այնուամենայնիվ, Չարլթոն Հեսթոնը ֆիլմի ձախողման մեջ մեղադրեց հենց Մարկոս Անտոնիոսի կերպարին: Կոտրվելու և Կլեոպատրայի կամքին հնազանդվելու սյուժետային ընթացքը կործանեց ամբողջ ֆիլմը, և բացի այդ, քիչ էր համապատասխանում պատմական աղբյուրներին{{sfn|Holston|2012|page=164}}: Ջուդիթ Քրիստը Մարկոս Անտոնիոսի խոսքերը անվանեց ամենաանտաղանդները: Նրանք, ովքեր ուզում էին ֆիլմում տեսնել Թեյլոր-Բարթոնի զույգի իրական կյանքի հետ զուգահեռներ, հիասթափություն էր սպասվում<ref name=ref31/>:
|accessdate = 2015-01-02
|lang = ru
}}</ref>: Սա բացատրվում է ֆիլմի մոնտաժի ժամանակ բազմաթիվ խմբագրական ուղղումներով: Ամբողջական տարբերակի վերստեղծումը պահանջեց սցենարի ուսումնասիրություն և բոլոր կտրված տեսարանների փնտրտուք, որոնք առանձին են պահվում բնօրինակ նեգատիվից<ref name="usty" />: 248 րոպե տևողությամբ երկսկավառակ [[DVD]] վերաթողարկումը դուրս եկավ 2001 թվականին և պատրաստված էր կինոստուդիայի 1995 թվականին վերականգնված տարբերակի հիման վրա: Այս տարբերակը մոտ է 1963 թվականին Նյու Յորքում կինոթատրոնային պրեմիերայի տարբերակին<ref name=ref33>{{cite web| author =Александра Кривуля| datepublished date=07 մայիսի 2013|url =http://buro247.com.ua/cinema/premieres/bulgari-i-20th-century-fox-pokazhut-kleopatru-v-ka.html|title =Bulgari и 20th Century Fox покажут "Клеопатру" в Каннах|publisher =[[Guardian]]| accessdate =25 նոյեմբերի 2013| lang =ru}}</ref>:
 
== Նշումներ ==
266 337

edits