«Քվենտին Տարանտինո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up oգտվելով ԱՎԲ
Տող 119.
== Քննադատությունը ==
Մի քանի աշխարհահռչակ քննադատներ Տարանտինոյին համարում են ամենահաջողակ, քննադատների կողմից գնահատված և չանտեսված երիտասարդ ռեժիսորներից մեկը։ Կինոմատոգրաֆում նա հայտվեց 90-ականներին, ներդրեց իր էսթետիզմը և որոշակի հմայքը, ստեղծեց վառ և չմոռացվող կերպարներ, նկարեց կինոներ, որոնք ոչ միայն իրենց առանձին տեղը ունեցան կինոարվեստում, այլ նաև արժանացան լրագրողների և քննադատների առանձնահատուկ ուշադրությանը։ Բայցևայնպես Տարանտինոյի արվեստը տարբեր ժամանակներում և տարբեր առիթներով բախվեց լուրջ քննադատության։ Ավելին, նա երկրպագուների մեծ բանակից բացի ունի ահռելի քանակով իերն ատողներ<ref name="Ուղեղ">{{citeweb|url=http://brainz.org/50-most-influential-directors-century/|title=The 50 Most Influential Directors of the Century|publisher=Brainz|lang=en|accessdate=2012 թ․ մարտի 18}}</ref>։
Հիմնականում Տարանտինոն քննադատվում էր, իր ֆիլմերում, այլ մշակույթների կրողների հանդեպ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի համար։ Նրա կինոների կերպարները հաճախ ասում են ռասիստական ֆրազներ. «սևամազ», «նեգր»։ Հատկապես աղմուկ բարձրացավ «Ջեքի Բրաուն» ֆիլմի ժամանակ, երբ անձամբ Տարանտինոն, ով կերտում էր կերպարներից մեկը ասում է սևամորթ դերասան [[Սամուել Լ Ջեքսոն]]ի հերոսին՝ տեսե՞լ ես տան վրայի ցուցանակի գրվածքը՝ «մեռած նեգրերի պահեստ»։ Հետագայում նույն ֆրազը լսում ենք այլ ֆիլմերում ևս<ref name="AT">{{cite web|url=http://www.metroactive.com/papers/metro/04.09.98/cover/nigger-9814.html|last=Allen-Taylor|first=J. Douglas|title=New Word Order|publisher=Metroactive.com|date=ապրիլի 9-ը 1998|accessdate=2008 թ․ հոկտեմբերի 23–ին|archiveurl=http://www.webcitation.org/619Isat2k|archivedate=2011-08-23}}</ref>։ "Variety"-ին տված հարցազրույցում ռեժիսոր Սփայք Լին ասում է. «Ես դեմ չեմ այդ խոսքերին, ես ինքս էլ դրանք օգտագործում եմ, բայց Քվենտինը ուղղակի խանգառվել է դրանց վրա, ի՞նչ է նա ուզում, որպեսզի իրեն պատվավոր սևամորթ դարձնե՞ն»<ref name="AT" />։ Հովարդ Սթերնի շոուի ժամանակ Տարանտինոն պատասխանեց Լիին, հայտարարելով, որ նա կարող է աթոռին կանգնած համբուրել իր հետուքը<ref>{{cite web|url=http://www.robertschnakenberg.com/?page_id=4|last=Schnakenberg|first=Robert|title=Secret Lives of Great Filmmakers: Spike Lee|archiveurl=http://www.webcitation.org/6BQwuJHSt|archivedate=2012-10-15}}</ref>։ Սամուել Լ Ջեքսոնը, ով նկարվել է երկուսի ֆիլմերում էլ Տարանտինոյի կողմն անցավ և [[Բեռլինի կինոփառատոն]]ի ընթացքում Լիի հարձակումներին այսպես պատասխանեց՝ {{քաղվածք|Ես կարծում եմ, որ նշված խոսքերը վիրավորական են ֆիլմի կոնտենտում... Սևամորթ դերասանները կարծում են, որ նրանք միակն են, ում թույլատրվում է օգտագործել այդ բառերը, դա հիմարություն է։ «Ջեքի Բրաունը» հիանալի ֆիլմ է, և ոչ մի կերպ չի վիրավորում սևամորթներին<ref>{{cite web|url=http://findarticles.com/p/articles/mi_m1355/is_n15_v93/ai_21250148 |title=Samuel L. Jackson blasts Spike Lee for criticizing him for using 'n-word' in 'Jackie Brown.'|work=Jet |publisher=Findarticles.com |date=մարտի 9 1998 |accessdate=2008 թ․ հոկտեմբերի 23–ին|archiveurl=http://archive.is/mo8r|archivedate=2012-07-10|deadlinkdead-url=404}}</ref>]: |}}
"Premiere" ամսագրի հոդվածներից մեկում [[Դենզել Վաշինգտոն]]ը նույնպես մեղադրում է Տարանտինոյին՝ ֆիլմերում ռասիստական վիրավորանքներ օգտագործելու մեջ, սակայն չի մոռանում հավելել, որ Քվենտինը իր գործի վարպետն է<ref>{{cite web|url=http://www.celebrities-pictures.com/photo/v/males/Denzel+Washington/|title=Denzel Washington|publisher=Celebrities-Pictures.Com|date=|accessdate=2010 թ․ սեպտեմբերի 5–ին|archiveurl=http://www.webcitation.org/619Iw5xZS|archivedate=2011-08-23}}</ref>։ Իսկ ահա «Ջանգո ազատագրվածը» քննադատվեց այն բանի համար, որ Տարանտինոն այն նկարել է սևամորթ նախագահի կառավարման տարիներին<ref>''Елена Гагарина.'' [http://kbanda.ru/index.php/kino-i-teatr/258-kino-global/kino-rec/3395-my-ne-raby-raby-ne-my-retsenziya-na-film-dzhango-osvobozhdjonnyj Мы — не рабы, рабы — не мы: «Джанго освобождённый»] // Контрабанда — 06.03.2013</ref>։
Քվենտինին հաճախ քննադատում են նաև բռնության տեսարանների համար, օրինակ՝ "The Daily Beast"-ից Լի Սիգելը այս երևույթը «աբսուրդ» անվանեց<ref>{{citeweb|url=http://www.thedailybeast.com/articles/2009/08/24/tarantinos-hollow-violence.html|title=Tarantino's Hollow Violence|publisher=TheDailyBeast|author=ԼԻ Սիգել.|date=օգոստոսի 24 2009|lang=en|accessdate=2012 թ․ մարտի 18}}</ref>։ Մի քանի այլ քննադատներ խոսում են այն մասին, որ եթե ուշադիր դիտենք Քվենտինի ֆիլմերը, կարող ենք հասկանալ, որ կինոնկարները ներկայացնում են բռնությունը դրանից հեռու մնալու համար, բացատրելու, որ բռնությունը ոչինչ չի որոշում։ Այդ տեսարանների մեջ պետք է գտնել իրական իմաստը։ Տարանտինոն մանրամասն նկարում է բռնությունը հանդիսատեսի մոտ ուժեղ հույզեր և զգացմունքներ առաջացնելու համար<ref>{{cite web|url=http://www.bbc.co.uk/dna/h2g2/A2116658|title=Quentin Tarantino — Film Maker|publisher=[[BBC]]|date=4 мая 2004|accessdate=2010 թ․ նոյեմբերի 8–ին|archiveurl=http://www.webcitation.org/619J1VCIb|archivedate=2011-08-23}}</ref>։
Տող 878.
* Gerald Peary. Quentin Tarantino։ Interviews. Jackson, MS։ University Press of Mississippi, 1998.
* Paul A. Woods. King Pulp։ The Wild World of Quentin Tarantino. London։ Plexus Publishing Limited, 1996. ISBN 0-85965-235-1
 
 
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}