«Ալափարս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Պաշտպանվեց «Ալափարս» էջը: ոչ կառուցողական խմբագրական պատերազմ։ որոշ ժամանակով ստիպված եմ պաշտպանել ([Խմբագրում=Միայն ադմինիստրատորնե...
No edit summary
Տող 95.
* 18-րդ դար Ալափարս բնակավայր:
 
==Ալափարսի շրջան՝ Ալափարս շրջկենտրոն==
== Բնակչություն ==
 
1929 թվականի հունիսի 26-ին [[ՀԽՍՀ|Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության]] Կենտգործկոմը որոշում ընդունեց կազմակերպել նոր վարչատնտեսական շրջան՝ Ալափարս շրջկենտրոնով:
Շրջանը կազմվեց հետեվյալ գյուղերից՝ Քյանքան, Դայայլու, Կույլի, Թեսխարաբ, Կզկալա, Դախարաբա, Նովի-Նիկոլաևկա, [[Նուռնուս]], [[Թղիթ]], [[Քարաշամբ]], Ղարաջորան, [[Արգել]], Թուլանբի, [[Քաղսի]], [[Սոլակ]], [[Բջնի]], [[Արզական]], [[Աղվերան]], [[Գյումուշ]], Ավազան, [[Ֆանտան]], [[Ախտա]], Բիրշալու, [[Բուժական,]] Սաչալու և [[Ալափարս|ԱԼԱՓԱՐՍ]] - շրջկենտրոն: 25 բնակավայրերից կազմված Ալափարսի շրջանը ուներ 665 քառակուսի կիլոմետր տարածք: Շրջանային Կուսակցության կազմակերպության առաջին քարտուղարն էր սկզբունքային կոմունիստ Հ. Օհանջանյանը: Շրջանային բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները տեղակայված էին Սբ. Վարդան Զորավար եկեղեցու մոտակայքի շենքերում: 1930 թվականին շրջանում քաղաքական կազմակերպչական աշխատանքները խոր հիմքերի վրա դնելու համար Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար [[Աղասի Խանջյան]]ը Ալափարս գործուղեց [[Նաիրի Զարյան]]ին և բոլշևիկ Հայկ Մհերյանին: Նաիրի Զարյանը կոլեկտիվացման աշխատանքների մասին մի ընդարձակ նամակ ուղարկում Խանջյանին: Այստեղ է Նաիրի Զարյանը գրում «Ռուշանի քարափը» պոեմը և մի շարք բանաստեղծություններ:
== Բնակչություն ==
Նախնիների մեծ մասը [[1829]]-[[1930]] թթ.-ին գաղթել են Մակուից, Խոյից և Սալմաստից։
 
Տող 155 ⟶ 159՝
== Նշանավոր անձինք ==
 
===Խոջա Խաչատուր Ավետյան===
XIX-XX դարերում Ալափարսեցի ամենանշանավոր անձը մեծահարուստ կալավածատեր՝ կուլակ [[Խոջա]] Խաչոն էր: Խոջա Խաչոին ճանաճում էին ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ամբողջ Կոտայքի գավառում և Երևանի նահանգում: Նրա կալվածքի սահմանները անցել են Ալափարսի տարածքից և՝ արևելքում հասել մինչև Գութանասար (այդ տարածքների մի մասի վրա կառոցվել է [[Չարենցավան]] քաղաքը), հյուսիսից հարավ ձգվել Հրազդան գետի ափերով մոտ 4կմ հասել մինչև [[Կարենիս]] գյուղ (մոտ 1700 հա): Առատաձեռն և բարի Խոջային և նրա ընտանիքին հարգում էին բոլորը, Խոջա Խաչոն իր քարավանով Ալափարսեր բերել նաև իր ծառաներին և նրանց ընտանիքներին: Տեղի սարավանդը տեղացիները մինչ օրս էլ անվանում են «Խոջի դոշ, Խաչոի դոշ»: Խոջա Խաչոն ամուսնացած էր Մանուշակ Ավետյանի հետ, Խաչատուր Ավետյանը ուներ 3 որդի՝ Ավետիք, Արամ և Գեղամ: Նրա 3 որդիները Խորհրդային տարիներին երբ սկսվեց Համաշխարհային երկրորդ պատերազմը մեկնեցին ռազմաճակատ: Պատերազմից ետ վերադարձավ միայն Ավետիքը:
===Ավետիք Ավետյան===
Ավետիք Խաչատուրի Ավետյան (1920 - հուլիսի 17, 1997): Խոջա Ավետիքը ծնվել է 1920 թվականին մեծահարուստ կալվածատեր Խոջա Խաչատուրի ընտանիքում, ամուսնացած էր Նվարդ Մանասյանի հետ: Սովորել է Ալափարսի տարածաշրջանային դպրոցում, այնուհետև ծառայության է անցնում [[ԽՍՀՄ]] ԶՈւ կազմում: 1940-1943թթ մասնակցել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ին, մասնակցել է մի շարք ճակատամարտերի և տարածքների գրավման: 1943-ին վիրավորվելով թշնամու կողմից և դառնալով 2-րդ կարգի հաշմանդամ վերադարձել է [[Հայաստան]]: 1955 թվականին հիմնդարել և ղեկավարել է «Ալափարս» պոմպակայանը, արժանացել է [[ԽՍՀՄ]] մի շարք մեդալների և շքանշաններիշքանշանների՝ [[Սոցիալիստական աշխատանքի հերոս]]ի «Մուրճ և մանգաղ» մեդալով: 1955 թվականից մինչև 1997թ հուլիսի 17-ը աշխատել է Ալափարս պոմպակայանի տնօրեն: Եղել է մի շարք միութենական նշանակության հիմնարկենրի անդամ:
 
===Մելիք Քոչարյան===
Տող 168 ⟶ 175՝
1963-1969թթ. - սովորել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը: 1993-1996թթ. - սովորել և ավարտել է Երևանի արտաքին տնտեսական կապերի և կառավարման ինստիտուտը: 1995-1999թթ եղել է - «Արմավտո» ընկերության նախագահ, գործադիր տնօրեն։
1999թ. ընտրվել է [[Չարենցավան]]ի քաղաքապետ: 2001թ. հունվարի 18-ին նշանակվել է [[ՀՀ]] [[Կոտայք]]ի մարզպետ։ 2014թ. մայիսի 30-ին նշանակվել է [[ՀՀ]] [[վարչապետ]]ի խորհրդական։ [[Հայաստանի Հանրապետական Կուսակցություն|Հայաստանի Հանրապետական Կուսակցության]] Խորհրդի անդամ է:
 
===Ֆրունզիկ Մուշեղյան===
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ - 2005, [[ՀՀ]] Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
 
===Ժաննա Մկրտչյան===
Ժաննա Ավետիքի Մկրտչյանը ծնվել է 1950 թվականի սեպտեմբերի 17-ին [[Շիրակ]]ի մարզի [[Գուսանագյուղ]]ում, դպրոցի տնօրեն Ավետիք Մկրտչյանի ընտանիքում: 1957-1967 թվականներին սովորել և «Ոսկե Մեդալով» ավարտել է Ալափարսի միջնակարգ դպրոցը: 1968-1972 թվականներին սովորել և ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրության ֆակուլտետը: 1973 թվականից դասավանդել է Հայոց լեզու և գրականություն: 1998 թվականի Սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 7-րդ տարեդարձի առթիվ, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է [[Մովսես Խորենացու մեդալ]]ով [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] նախագահ [[Ռոբերտ Քոչարյան]]ի կողմից: Հրատարակել է մի շարք գրքեր: [[Հայաստանի Հանրապետական Կուսակցություն|Հայաստանի Հանրապետական Կուսակցության]] անդամ է:
 
===Այլ Ալափարսեցիներ===
* [[Ամենայն Հայոց Կաթողիկոս|Ամենայն Հայոց Կաթղիկոս]] [[Մուշե Ա Այլաբերցի|Մուշե Ալափարսեցի]]:
* Երևանի Հոգևոր Թեմի առաջնորդ Խաչիկ Տեր-Գրիգորյան:
* [[ՀԽՍՀ]] Ժողովրդական արտիստ [[Թադևոս Սարյան|Թաթիկ Սարյան]]
* Բանասիրական Գիտությունների Դոկտոր, «Սայաթ-Նովա» մշակութային միության գիտխորհրդի և Հայ աշուղների միության նախագահ, [[ԳԱԱ]] անդամ [[Շավիղ Գրիգորյան]]:
* Բժշկական Գիտությունների Դոկտոր, Պրոֆեսոր [[Միքայել Հայրապետյան (բժիշկ)|Միշա Հայրապետյան]]:
* [[ՀԽՍՀ]] Գերագույն խորհրդի պատգամավոր Միհրան Տեր-Գրգորյան:
* [[ՀԽՍՀ]] Գերագույն խորհրդի պատգամավոր Միսակ Օհանյան:
* [[ՀԽՍՀ]] ջրաէներգետիկայի ինստիտուտի վարիչ Տեխնիկական Գիտությունների Դոկտոր Արամայիս Նազարյան:
* Գյուղատնտեսական Գիտությունների Դոկտոր Վազգեն Գևորգյան:
* [[Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն]]ի մեներգիչ Գևորգ Իվանյան:
* [[Հայրենական մեծ պատերազմ|ՀՄՊի]] 89-րդ դիվիզիայի 526-րդ դասակի հրամանատար, «Կարմիր Աստղի» շքանշանակիր, [[ՀԽՍՀ]] ՆԳՆ Արաբկիրի միլպետ, դատախազ Արարատ Կարապետյան:
* [[ԽՍՀՄ]] Դատախազության վաստակավոր աշխատակից, դատախազ Դերենիկ Պողոսյան:
* [[ԽՍՀՄ]] հաստոցաշինության և գործիքաշինության մինիստրության հաստոցաշինական գործարանի Տնօրեն Հենրիկ Ավետիքի Ավետյան:
* Մաթեմաթիկա-ֆիզիկական Գիտությունների Պրոֆեսոր, [[ՀՀ]] [[ԳԱԱ]] անդամ Լևոն Շավիղի Գրիգորյան:
* ՀՀ ԱԺ պատգամավոր Սլավիկ Սուրենի Շահգալդյան:
* Կոտայքի մարզային դատախազ, Ոստիկանության փոխգնդապետ Պերճ Երանոսի Պողոսյան:
* Ֆիզ-մաթ գիտությունների թեկնածու Վանիկ Հայկի Կակոյան:
* [[ՀՀ]] զինկոմիսարի առաջին տեղակալ, գնդապետ Գագիկ Գևորգի Կարապետյան:
* [[ՀՀ]] [[Հրազդան]]ի, [[Չարենցավան]]ի, [[Արարատի մարզ|Արարատի]] զինկոմիսար, փոխգնդապետ Հենրիկ Գևորգի Կարապետյան:
* [[ՀՀ]] Հանրապետական Զինկոիսարիատի փոխգնդապետ Աշոտ Արարատի Կարապետյան:
* [[ՀՀ]] Ոստիկանության գլխավոր քննչական վարչության բաժնի պետի տեղակալ, գնդապետ Արմեն Գագիկի Կարապետյան:
* [[ՀՀ]] ԿԱ ՀՊԾ հանքարտադրողների ոլորտի հարկային տեսչության պետ Կարեն Գագիկի Կարապետյան:
* [[ՀՀ]] [[ԱԱԾ]] սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Արթուր Հայկի Արամյան:
* [[ՀՀ]] Անշարժ գույքի կադաստրի [[Երևան]]ի Քանաքեռ-Զեյթուն համայնքի տեղամասի պետ Յուրիկ Աղասի Հայրապետյան:
* [[ՀՀ]] Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ֆրունզիկ Վազգենի Մուշեղյան:
* [[ՀՀ]] Կոտայքի մարզպետի տեղակալ Սամվել Սերգոյի Հակոբյան:
* [[Չարենցավան]]ի քաղաքապետ Հակոբ Կովալենկոյի Շահգալդյան:
 
== Աշխարհագրական տվյալներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ալափարս» էջից