«Ալեքսանդր Դյումա (հայր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ clean up, փոխարինվեց: — → - (10) oգտվելով ԱՎԲ
Տող 40.
Դյուման, ով հոգ էր տանում մորը, ինչպես նաև ապօրինի որդուն՝ Ալեքսանդրին, գրեց պիես նոր թեմայով. «[[Հենրի III]]-ն ու իր արքունիքը» դրաման ստեղծվեց 2 ամսում։ «Ֆրանսիական թատրոնի» դերասանները պիեսի ընթերցումից հետո Մելանի Վալդորի սալոնում խնդրեցին նրան ընդգրկել այն առանց հերթի։ Պրեմիերան կայացավ [[1829]] թ. [[փետրվարի 10]]-ին, և դա եղավ [[ռոմանտիզմ]]ի հաղթանակը թատրոնում։
 
Դյուման դարձավ Արսենալում գտնվող Նոդյե սալոնի մշտական հաճախորդը։ Այնտեղ նոր դպրոցի՝ [[ռոմանտիզմ]]ի ներկայացուցիչներն էին հավաքվում։ Դյուման առաջանիններից էր, որ անդրադարձավ ժամանակակիկց կյանքի դրամային և խիզախություն արեց անդրադառնալ ժամանակակից հասարակությանը։ Նոր էր նաև այն, որ հեղինակը իր ժամանակակից մարդուն այնպիսի զգացումներ է տվել, որը հատկանշական է Վերածննդի դարաշրջանին։ «[[Անտոնի (պիես)|Անտոնի]]» պիեսում նա ներկայացրել է իր կյանքի դրվագներից մեկը։ Այդ ժամանակ Դյուման տառապում էր բանաստեղծուհի Մելանի Վալդոր նկատմամբ ունեցած կրքոտ սիրով, որը և իր պիսում հանդես է գալիս [[Ադել դ’Էրվե]]ի կերպարով։ Դրամայի շնորհանդեսը կայացել է [[1831]] թ.-ի [[մայիսի 3]]-ին [[Պորտ Սեն Մարտեն]]ի թատրոնում։ Գլխավոր դերակատարներն էին [[Մարի Դորվիլ]]ը և [[Պիեռ Բոկաժ]]ը։ Պիեսի բեմադրությունը «[[Էրնարի (պիես)|Էրնարի]]» պիեսի շնորհանդեսից պակաս աղմուկ չբարձրացրեց։ <ref name="М114">А. Моруа. Три Дюма. - М.: Пресса, 1992, с. 114</ref>
 
Դյումայի պիեսները չեն առանձնանում գեղարվեստական կատարելությամբ։ <ref name="М114"/> [[Վիկտոր Հյուգո]]յի «[[Մարիոն Դելորմ (պիես)|Մարիոն Դելորմ]]» պիեսի բեմադրությունից հետո Դյուման ասել է. «Ախ, եթե ես էլ կարողանայի պիես գրելուն զուգահեռ բանաստեղծություններ գրել»։ <ref name="М114"/> Բայց Դյուման կարունակ էր այնպիսի պիեսներ ստեղծել վարագույրի հետևում, որն այն գրավում էր հանդիսատեսի ուշադրությունը առաջին ակտից մինչև վերջինը։ Նրա անունը թատրոնի պաստառների վրա թատրոնի տնօրենների համար մեծ եկամուտների ակնկալիք էր նշանակում, իսկ այլ դրամատուրգերի համար Դյուման դարձավ համահեղինակ, որն ի վիճակի էր հաջողության արժանացնել ամենաանհաջող պիեսներն անգամ։
Տող 51.
</blockquote>
 
Հեղափոխության առաջին իսկ տարիներից Ալեքսանդր Դյուման մասնակցել է հասարակական կյանքին և կատարել է մի քանի կարևոր հանձնարարություններ<ref name="Suason">Նա առաջարկել է [[Փարիզ]] վառոդ տեղափոխել, որը չէր հերիքում։ Դյուման գնացել է [[Սուասոն]] և կայազորի պարետ վիկոնտ դը Լինյերից պահանջել է վառոդ տալ հեղափոխականներին։ Լինյորը հետագայում պնդում էր, որ մինչ Դյումայի գալն ինքն էր այդ որոշումն ընդունել։ А. Моруа. Три Дюма. - М.: Пресса, 1992, с. 105</ref> գեներալ [[Լաֆայետ]]ի հետ կապված։ Վերջինս այն ժամանակ գլխավորում էր [[Ազգային գվարդիա]]ն։
 
[[1832]] թ.-ի [[հուլիսի 5]]-ին Փարիզում թաղում են գեներալ [[Մաքսիմիլիան Լամարկ]]ին։ Դյուման անձամբ էր ճանաչում գեներալին, և վերջինիս հարազատների խնդրանքով ինքն անձամբ է գլխավորում մահվան թափորին հետևող հրետանավորների շարասյունը։ Շուտով ոստիկանները սկսեցին ցրել ամբոխին, բայց այդ ժամանակ տեղի ունեցավ սպասվածը, և սգո թափորը դարձավ հեղափոխական ապստամբության սկիզբը։ Մի քանի&nbsp;օր անց այդ ապստամբությունը դաժանորեն ճնշվեց։ Թագավորական թերթերից մեկը նույնիսկ գրել էր, որ Ալեքսանդր Դյուման զենքը ձեռքին ձերբակալման է ենթարկվել ոստիկանների կողմից և գնդակահարվել է։ Բայց իրականում այդպիսի բան չէր պատահել, չնայած որ Դյուման ենթակա էր ձերբակալման։ Հարազատների խորհրդով Դյուման լքեց Փարիզը և ուղևորվեց [[Շվեյցարիա]], որտեղ և ապրեց մի քանի ամիս։ Նա այնտեղ աշխատում էր իր առաջին՝ «[[Գալիա և Ֆրանսիա]]» ([[1833]]) պատմա-հրապարակախոսական վեպի վրա։
Տող 59.
[[1840]] թվականին Դյուման ամուսնացել է [[դերասան]]ուհի Իդե Ֆերերի հետ, բայց շարունակում էր կապեր պահպանել շատ այլ կանանց հետ։ Ամուսնական զույգը փաստացի ամուսնալուծվեց [[1844]] թ.-ին, բայց ամուսնալուծությունը պաշտոնական չէր։ Դյուման շատ գումար էր աշխատում, բայց այն միշտ վատնում էր շքեղ կյանքի վրա։ Նա ամսագրեր էր հրատարակում և ստեղծել էր սեփական թատրոնը։ Երկուսն էլ հաջողություն չունեցան։ [[1851]] թ.-ի հեղափոխությունից հետո Դյուման իր պարտատերերից փախչում է [[Բրյուսել]] ([[Բելգիա]]), որտեղ և սկսում է հուշագրություններ գրել, որոնք իրենց գեղարվեստական արժեքով չեն զիջում նրա գեղարվեստական ստեղծագործություններին։
 
Երկու տարի ([[1858]]-[[1859]]) եղել է [[Ռուսաստան]]ում, որտեղ այցելել է [[Սանկտ Պետերբուրգ]], Կարելիայի տեսարժան վայրեր, [[Վալաամ]], Ուգլիչ, [[Մոսկվա]], [[Վոլգոգրադ|Ցարիցին]]<ref>{{cite web | url = http://www.volgograd.ru/theme/info/vov/314175.pub | title = Քաղաքի հյուրերը Վոլգայում | author = Աննա Կրամարովա | date = 2011-02-07 | work = | publisher = volgograd.ru | accessdate = 2012-08-27 | lang = ru | archiveurl = http://www.webcitation.org/6BSk4Zoq5
| archivedate = 2012-10-16 }}{{ref-ru}}</ref><ref>[http://www.mojgorod.ru/volgorad_obl/volgograd/index.html «Իմ քաղաքը»]{{ref-ru}}</ref>, Աստրախան, Անդրկովկաս։ Ռուսաստան կատարված իր ճանապարհորդությունների վերաբերյալ նա գրել է «Ճանապարհորդական տպավորություններ. Ռուսաստանում» գիրքը։ <ref>{{cite book | last = Дюма | first = Александр | title = Путевые впечатления. В России | publisher = Ладомир | year = 1993 | pages = 1340 | url = | isbn = 5-86218-038-9}}</ref>
 
Տող 89.
1820-ական թվականների [[Ֆրանսիա]]յում տեղի էին ունենում եռուն քննարկումներ նորածին ռոմանտիկ (գաղափարապաշտ) գրականության ձևերի և բովանդակության շուրջ, որը համապատասխանում էր [[XIX դար]]ի հոգևոր պահանջներին։ Համեմատաբար ոչ մեծ բանաստեղծների և արձակագիրների մի խումբ՝ [[Վիկտոր Հյուգո]]յի գլխավորությամբ իրեն հայտարարեց ֆրանսիական գրականության մեջ նոր ուղղության հետևորդ։ [[Ռոմանտիզմ]]ի (գաղափարապաշտության) առաջատար հոսանքը իրենից ներկայացնում էր Բարեփոխումների ժամանակաշրջանի ֆեոդալ-պալատական առաջավոր հասարակության ընդդիմություն։ Ռոմանիկների (գաղափարապաշտների) շարքերում հայտնվեց նաև Ալեքսանդր Դյուման, որն առաջինը հասավ մեծ հաջողության և իր դրամատուրգիական տաղանդի ամբողջական գնահատման՝ որպես «Հենրիխ III և նրա արքունիքը» պատմական դրամայի հեղինակ։ «Հենրիխ III»-ը պատմական դրամա է, որում հեղինակը պսակել է միապետական իշխանության պաշտամունքը, բեմադրվել է [[1829]] թվականին [[Ֆրանսիական կոմեդիայի թատրոն]]ի բեմում։ Այս դրամայի նշանակության մասին [[Անդրե Մորուա]]ն գրել է.
<blockquote>
{{քաղվածք|| Արդյո՞ք նրա պիեսը պատմական էր։ Ոչ ավել, ոչ պակաս, քան Վալտեր Սքոթի վեպերը։ Գաղտնիքներով լեցուն պատմություն։ Դյումայի մոտ ամեն ինչ պարզ էր ու որոշակի։ Եկատերինա Մեդիչին իր ձեռքում էր պահում բոլոր խարդավանքների թելերը։ Հենրիխ III-ը փչացնում է դուքս դը Գիզայի պլանները։ Ինչևէ, Դյուման ինքն էլ էր հրաշալի հասկանում, որ իրականում այդ բոլոր արկածներն ավելի խճճված էին։ Բայց ի՞նչ նշանակություն ուներ այդ ամենը։ Նա ուզում էր միայն բան՝ խելահեղ գործողություններ։ Հենրիխ III-ի դարաշարջանն իր մենամարտերով, դավերով, քաղաքական կրքերի փոթորկումով նրան հիշեցնում էին նապոլեոնյան դարաշրջանը։ Դյումայի մշակմամբ պատմությունն այնպիսին էր, ինչպես ուզում էին տեսնել ֆրանսիացիները՝ ուրախ, գունագեղ, կառուցված հակադրությունների վրա, որտեղ Բարին մի կողմում էր, Չարը՝ մեկ այլ կողմում։ 1829 թվականի հանդիսատեսը, որը զբաղեցրել էր պարտերը, կազմված էր հենց այն մարդկանցից, որոնք իրագործեցին մեծ հեղափոխությունը և կռվեցին կայսրության զորքերում։ Նրանց դուր էր գալիս, որ արքաներին և նրանց գործերը ներկայացնում էին «հաղթական, դրամատիզմով լեցուն պատկերներով, որն էլ նրանց լավ ծանոթ էր»:<ref name="М84">А. Моруа. Три Дюма. - М.: Пресса, 1992, с. 84—8584-85</ref>}}
</blockquote>
«Հենրիխ III»-ից հետո Դյուման գրում է մի շարք հայտնի [[պիես]]ներ և [[կատակերգություն]]ներ, որոնք իրենց ժամանակին բավականին մեջ փառքի արժանացան։ Դրանց շարքում էին «Քրիստինա», «Անտոնի», «Բարեկամությունը, հանճարը և զեխությունը», «[[Նելսյան աշտարակ]]ի գաղտնքիները»։
Տող 110.
Դյուման մասնակցեց նաև այս վերափոխմանը, և վերջնական տարբերակում վեպը ստացավ «Շևալյե դ՛Արմանտալ» անվանումը։ Վեպն ընդունվեց տպագրության «Լյա Պրեսս» թերթի կողմից, որը գնեց Դյումայի ապագա բոլոր ստեղծագործությունները։ Ընդդեմ «Շևալյե …»-ի երկու հեղինակների կողմից ստորագրման հանդես եկավ [[Էմիլ դը Ժերարդե]]ն. նրա աչքում Մակեի անունը նվազեցնում էր գրքի արժեքը. ընթերցողն ուզում էր տեսնել միայն Դյումայի վեպերը։ «Շևալյե …»-ն լույս տեսավ միայն Դյումայի ստորագրությամբ, Մակեն ստացավ մեծ փոխհատուցում ՝ ութ հազար ֆրանկ, և արդյունքում շարունակեց համագործակցությունը։ Դյումայի հետ Մակեն աշխատել է «Երեք հրացանակիրներ», «Կոմս Մոնտե-Քրիստո», «Մարգո թագուհին», «Կանացի պատերազմ» վեպերի վրա։ Դյումայի և Մակեի նամակագրությունը վկայում է, որ վերջինիս ավանդը նշանակալից է եղել։ Գրականության պատմաբան [[Ալբեր Թիբոդե]]ն առաջարկում էր նրանց կոչել Դյումա-Մակե՝ գտնելով, որ Էրկման-Շատրիանի օրինակով վեպերի հեղինակները պետք է նշվեն երկակի անունով։
 
Դյումայի գրչի բեղունությունը զարմացնում էր, իսկ նրա գրքերի շռնդալից հաջողությունը ծնում էր նախանձ և բազմաթիվ թշնամիներ։ [[1845 թվական]]ին լույս տեսավ Էժեն դը Մերիկուրի «Վեպերի գործարան «Ալեքսանդր Դյումա և ընկերներ առևտրի տուն» պամֆլետը, որտեղ հեղինակը ոչ միայն մեղադրում էր Դյումային նրանում, որ նա անխնա շահագործում էր [[գրականության նեգրեր]]ին, այլև մտավ նրա անձնական կյանք։ <ref name="М197">Մերիկուրն ինքն է առաջարկել Դյումային համագործակցություն՝ մերժում ստանալով՝ բողոք ներկայացրեց «Գրականագետների միություն», պահանջեց Էմիլ դը Ժերարդենից, որ «Լյա Պրեսսը» հրաժարվի Դյումայի գործերը հրատարակելուց։ Ավելի ուշ հենց դը Մերիկուրին մեղադրեցին համահեղինակների անունները թաքցնելու մեջ. «գրականության նեգրերից» մեկի՝ Ռոշֆորի «Էժեն դը Մերիկուր և ընկերներ առևտրի տուն» պամֆլետը լույս տեսավ 1857 թվականին։ Տե՛ս նաև А. Моруа. Три Дюма. - М.: Пресса, 1992, с. 196—197196-197</ref> Դյուման Մերիկուրին դատի տվեց և շահեց գործը, բայց նրան չհաջողվեց կանխել իրեն վարկաբեկող շշուկների տարածումը։ Պամֆլետի լույս տեսնելու հետ կապված՝ նա խնդրեց Մակեին նամակ գրել, որտեղ նա հրաժարվում էր Դյումայի հետ ստեղծած գրքերի վերահրատարակման իր իրավունքներից։ Մակեն մասնավորապես գրում էր.
<blockquote>
{{քաղվածք|Մեր բարի ընկերությունն ու ազնիվ խոսքը մեզ միշտ բավարարել են. այնպես որ մենք, գրելով համարյա կես միլիոն տող ուրիշ մարդկանց գործերի մասին, երբեք չմտածեցինք այն մասին, որ գոնե մի տող գրենք մեր գործերի մասին։ Բայց մի անգամ Դուք խախտեցիք լռությունը։ Դուք այդպես վարվեցիք, որպեսզի մեզ պաշտպանեք ցածր ու անհեթեթ հերյուրանքներից… Դուք այդպես վարվեցիք, որպեսզի հրապարակայնորեն հայտարարեք, որ ես, Ձեզ հետ համագործակցելով, գրել եմ մի շարք ստեղծագործություններ։ Դուք նույնիսկ չափազանց մեծահոգի էիք, թանկագի՛ն բարեկամ, Դուք կարող էիք երեք անգամ ուրանալ ինձ, բայց Դուք դա չարեցիք և հռչակեցիք իմ անունը։ Մի՞թե Դուք դեռ չեք փոխհատուցել այն գրքերի համար, որ մենք գրել ենք միասին։<ref name="М198">Մեջբերում ըստ А. Моруа. Три Дюма. - М.: Пресса, 1992, с. 198</ref>}}։
Հետագայում, երբ Դյումայի հետ հարաբերությունները փչացել էին, Մակեն պնդում էր, որ նամակը գրել է ճնշման տակ։ 1858 թվականին Մակեն Դյումային դատի տվեց՝ պահանջելով 18 վեպերի ստեղծման գործում իրեն ճանաչել համահեղինակ, բայց երեք դատավարությունն էլ մեկը մյուսի հետևից տանուլ տվեց։ Դյումայի կյանքի վերջին օրերին, երբ արդեն ծանր հիվանդ էր, որդուն ասում էր իր և Մակեի մեջ եղած «գաղտնի հաշիվների» մասին։ Մակեին հայտնելով հոր մահվան մասին՝ Դյումա-որդին հարցնում է, թե կար արդյոք համահեղինակների միջև հատուկ պայմանավորվածություն։ 1871 թվականի սեպտեմբերի 26-ի նամակում Մակեն հավաստիացնում էր, որ ոչ մի «գաղտնի հաշիվներ» չեն եղել.
{{քաղվածք|Իրականում, թանկագի՛ն Ալեքսանդր, Դուք բոլորից ավելի գիտեք, թե ինչքան աշխատանք, տաղանդ և նվիրվածություն ես ցուցաբերեցի Ձեր հոր տրամադրության տակ մեր երկարատև համագործակցության ընթացքում, որը կլանեց իմ ունեցվածքն ու իմ անունը։ Գիտեք նաև, որ ավելի շատ այս գործում ես ներդրեցի նրբանկատություն և մեծահոգություն։ Գիտեք նաև, որ Ձեր հոր և իմ միջև երբեք դրամական անհարթություններ չեն եղել…<ref name="М56">Մեջբերում ըստ А. Моруа. Три Дюма. - М.: Пресса, 1992, т. 2. с. 55—5655-56</ref></blockquote>}}
Մակեի (և այլ համահեղինակների) վեպերը՝ ստորագրված Դյումայի կողմից, մնում են բանավեճերի առարկա նաև մեր ժամանակներում։ Առաջին հերթին Մակեն հավակնում էր «Երեք հրացանակիրներ»-ի համահեղինակությանը։ Արդի գրականագետները այդ հավակնությունները մերժում են. հիմնական ապացույցը հանդիսանում է այն փաստը, որ Մակեն ինքնուրույն չէր կարող անգամ մոտենալ պատմական վիպասանքի գլուխգործոցի այս մակարդակին։ Բայց «գործարանի» առկայությունը երկբայությունների առիթ չի տալիս. Դյումայի ստեղծագործական ժառանգությունը կազմում է հարյուրավոր հատորներ, և այս ամենը միայնակ գրել (նույնիսկ թելադրել) նույնիսկ ամենաաշխատասեր ու աշխատունակ հեղինակի ուժերից վեր էր, առավել ևս համեմատաբար այն կարճ կյանքում, որ ապրեց Դյուման։ Եվ այսօր՝ XXI դարում, Դյուման առաջվա պես գլխավորում է աշխարհի ամենաբեղուն գրողների շարքը։
[[2010 թվական]]ին նկարահանվեց «[[Ուրիշ Դյումա]]» կինոնկարը նրա և [[Օգյուստ Մակե|Մակե]]ի համահեղինակության և նրանց մրցակցության սկզբի մասին։