«Օպերատոր (մաթեմատիկա)»–ի խմբագրումների տարբերություն

մաթեմատիկայում, հասկացություն, որն ամենաընդհանուր իմաստով նշանակում է համապատասխանություն որոշակի կառուցվածք ունեցող X և У բազմություննե
Content deleted Content added
Նոր էջ «'''Օպերատոր մաթեմատիկա''' հասկացություն, որն ամենաընդհանուր իմաստով նշանակում է համապատասխանությ...»:
(Տարբերություն չկա)

17:25, 10 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ

Օպերատոր մաթեմատիկա հասկացություն, որն ամենաընդհանուր իմաստով նշանակում է համապատասխանություն որոշակի կառուցվածք ունեցող X և У բազմությունների միջև, երբ X-ի յուրաքանչյուր X տարրին համապատասխանեցվում է У-ի որևէ У տարր։ Համարժեք իմաստ ունեն արտապատկերում, ձևափոխություն, ֆունկցիա տերմինները։

X և У տարրերի կերպարները

у տարրը կոչվում է X-ի կերպար, իսկ X-ը՝ У-ի նախակերպար։ Երբ X, У-ը թվային բազմություններ են, սովորաբար գործածվում է «ֆունկցիա» տերմինը։ Անվերջ չափանի տարածությունը իրական կամ կոմպլեքս թվերի բազմության մեջ արտապատկերող Օպերատորը կոչվում է ֆունկցիոնալ։ Օպերատորների կարևոր դաս են կազմում գծային Օպերատորները գծային նորմավորված տարածություններում։ Ֆիզիկայում և մաթեմատիկայում անալիզում առավել կարևոր դեր են խաղում դիֆերենցիալ և ինտեգրալ Օպերատորները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։