«Գագիկ Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
| տիտղոս = ''Շահնշահ հայոց, վրաց և աղվանից''
| դրոշ = Bagratuni flag.svg
| պատկեր = [[Պատկեր:Gagik I Bagratuni.jpg|200px]]
| կալանք = Գագիկ Ա-ի արձանը գտնված [[Անի]]ում
| իշխանություն = [[990]] – [[1020]]
Տող 12 ⟶ 11՝
| նախորդ = [[Սմբատ Բ Տիեզերակալ]]
| հաջորդող = [[Հովհաննես-Սմբատ]]<br />[[Աշոտ Դ]]
| ժառ-ձև = Եղբայր
| ժառանգ = [[Սմբատ Բ Տիեզերակալ]]
| թագուհի = [[Կատրանիդե Բ|Կատրանիդե]]
| հետնորդ = [[Հովհաննես-Սմբատ]]
| տոհմ = [[Բագրատունիներ]]
| հայր = [[Աշոտ Գ Ողորմած]]
| մայր = Խոսորվանույշ
| մահ = [[1020]]
| ազգություն = [[Հայ]]
}}
'''Գագիկ Ա''' (ծն. թ. անհայտ– [[1020]]), Հայոց թագավոր [[990]]–ից։ [[Բագրատունիներ]]ի հարստությունից։
 
== Գահակալությունը ==
 
Հաջորդել է եղբորը՝ [[Սմբատ Բ]]–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ [[Բագրատունյաց Հայաստան]]ը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է [[Բագրատունիներ]]ի թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և [[Դվին]]ը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել [[Տայք]]ի [[Դավիթ Կյուրապաղատ]]ի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ X-րդ դարի վերջին [[Ատրպատական]]ի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրապաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել [[Ծաղկոտն]] գավառը։ Գագիկ Ա–ի, [[Կարս]]ի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրապաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ [[998]]–ին միացյալ բանակները [[Ծումբ ամրոցի ճակատամարտ|Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն]]՝ կանխելով նրա ասպատակությունը։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու [[Գանձակ]]ի ամիրա Փադլունի զորքերը։ [[1000]]–ին, երբ [[Տայք]]ի գրավումից հետո բյուզանդական կայսր [[Վասիլ II]]–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, [[Կարս]]ի և [[Սյունիք]]ի թագավորները։ [[1001]]–ին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք [[Բագրատունյաց Հայաստան]]ի թագավորության սահմանները տարածել են [[Կուր]] գետից մինչև [[Ապահունիք]], [[Շամքոր]]ից մինչև [[Վաղարշակերտ]]։
 
== Տնտեսությունը ==
 
Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են [[Անի]]ն, [[Դվին]]ը, [[Կարս]]ը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։
 
== Գագիկ Ա-ի արձանը ==
 
[[Անի]]ի պեղումների ժամանակ գտնվել է Գագիկ Ա–ի արձանը, որի գլխին կա լայն փաթաթած սպիտակ չալմա, հագին երկարավուն արաբական կարմիր խալաթ և մեջքի փաթաթան։ Արաբական տարազն այստեղ խալիֆայության կողմից ճանաչված լինելու նշան է։
 
Տող 42 ⟶ 34՝
[[Կատեգորիա:Հայոց արքաներ]]
[[Կատեգորիա:Բագրատունիներ]]
[[Կատեգորիա:1020 մահեր]]
[[Կատեգորիա:Անձինք առանց ծննդյան տարեթվի]]
[[Կատեգորիա:Անձինք առանց ծննդյան օրվա]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գագիկ_Ա» էջից