«Գևորգ Չաուշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 39.
== Կենսագրություն ==
=== Վաղ տարիներ ===
Ծնվել է 1870 թվականին [[Սասուն]]ի Փսանաց գավառի [[Մկթենք]] գյուղում։ Չաուշի հոր անունը Արո էր, իսկ նրա հորեղբայրը՝ իշխան Ղզրոն էր։ Գևորգն իր ընտանիքի միջնեկ զավակն էր։ Նրա եղբորեղբայրների անունները Մինաս և Օհան էին։<ref name=Indz_bah_tveq_1>Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 58</ref>
 
Դեռ վաղ տարիներից Գևորգը չի կարողացել անտարբեր լինել հայ ազգի թշվառ ճակատագրով։ Այդ է վկայում այն, որ 14 տարեկան հասակում Գևորգը տեսնելով թե ինչպես 4-5 քուրդ հայ գյուղացիներին թալանում, քարեր է շպրտում թալանչիների վրա, իսկ հայերին կոչ անում պաշտպանվել։ Ճիշտ է, նրան ոչ ոք չեն արձագանքում, իսկ քրդերն էլ ոտնատակ են տալիս պատանի Գևորգին։<ref name=Indz_bah_tveq_2>Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 60</ref>