«Մաքս Պլանկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 12.
== Կենսագրություն ==
=== Ծագում և կրթություն (1858-1878) ===
Մաքս Պլանկը՝ ծնված [[1858]] թվականի [[ապրիլի 23]]-ին [[Կիլա]]յում, պատկանում էր հին ազնվական տոհմին, նրա նախնիների թվին էին պատկանում ականավոր իրավաբաններ, գիտնականներ, ռազմական և եկեղեցական գործիչներ։ Նրա պապը (Heinrich Ludwig Planck, 1785—1831) և նախապապը (Gottlieb Jakob Planck, 1751—1833) աստվածաբանության դասախոսներ էին [[Գյոտինգենի համալսարան]]ում, իսկ հորեղբայրը (Gottlieb Karl Georg Planck, 1824—1910) հայտնի իրավաբան էր և [[Գերմանիա]]յի քաղաքացիական օրենսգրքի հիմնադիրներից մեկը։ Ապագա ֆիզիկոսի հայրը՝ [[Վիլհելմ Պլանկ]]ը (Johann Julius Wilhelm von Planck, 1817—1900) նույնպես իրավաբան էր, իրավագիտության դասախոս [[Կիլի համալսարան]]ում։ Նա երկու անգամ ամուսնացած է եղել և ունեցել է երկու երեխա առաջին ամուսնությունից (Հյուգո և Էմմա) և հինգ երեխա՝ երկրորդ ամուսնությունից (Հերման, Հիլդերարդ, Ադալբերտ, Մաքս և Օտտո)։ Մաքսի մայրը՝ Էմմա Փաթցիգը (Emma Patzig, 1821—1914) սերում էր պոմերական [[Գրայֆսվալդ]] քաղաքի պաստերային ընտանիքից{{sfn|Кляус и Франкфурт|1980|сէջ=7—8|name=КФ7}}{{sfn|Heilbron|1986|p=1}}{{sfn|Mehra|2001|p=26}}։ Ինչպես գրում էր հայտնի ֆազիկոս [[Մաքս Բորն]]ը՝ «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հասկանալ Մաքս Պլանկի բնավորությունը և նրա հաջողության ակունքները, հարկավոր են հիշել Մաքսի ծագման և բոլոր այդ հիանալի, արժանապատիվ, անկաշառ, ազնիվ և մեծահոգի, իրենց՝ եկեղեցուն և պետությանը նվիրած մարդկանց մասին»{{sfn|Борн|1977|сէջ=51}}։
 
[[Պատկեր:Max Planck signature 10 years old.jpg|thumb|right|200px|10-ամյա Մաքս Պլանկի ինքնագիրը]]
Մաքսի կյանքի առաջին ինը տարիներն անցել են Կիլում, [[Հոլշտինի]]ի մայրաքաղաքում, որն այդ ժամանակ [[Դանիա]]յի և [[Պրուսիա]]յի միջև հակասությունների կենտրոնում էր գտնվում։ [[1864]] թվականին երիտասարդ Պլանկը նույնիսկ ականատես եղավ, թե ինչպես են պրուսական-ավստրիական զորքերը ներխուժում քաղաք<ref name="КФ7" />։ [[1867]] թվականին Վիլհելմ Պլանկը հրավեր է ստանում զբաղեցնելու [[Մյունխենի համալսարան]]ի իրավագիտության դասախոսի պաշտոնը և իր ընտանիքի հետ միասին տեղափոխվում է [[Բավարիա]]յի մայրաքաղաք։ Այստեղ Մաքսը հաճախում է [[Մաքսիմիլանյան գիմնազիա]] (Maximiliansgymnasium München)։ Սովորում է գերազանց և շուտով դառնում է դասարանի լավագույն աշակերտներից մեկը։ Թեև ուշադրություն էր դարձվում մեծ մասամբ գիմնազիայի ավանդական առարկաներին (մասնավորապես հին լեզուների ուսուցմանը)՝ բնական գիտությունների ուսուցումն այդ դպրոցում նույնպես գտնվում էր բարձր մակարդակի վրա։ Երիտասարդ Պլանկի վրա խորը ազդեցություն է ունեցել մաթեմատիկայի ուսուցիչ [[Հերման Մյուլեր]]ը (Hermann Müller), ումից ապագա գիտնականն առաջին անգամ լսում է [[էներգիայի պահպանում|էներգիայի պահպանման]] մասին։ Մարքսի մոտ վաղ են առաջ գալիս մաթեմատիկական կարողությունները{{sfn|Кляус и Франкфурт|1980|сէջ=9—11}}։ Եվ թեև ուսուցիչները նրա մեջ չէին տեսնում ինչ-որ անսովոր ունակություններ, նրանք հատուկ նշում էին նրա անձնական որակները՝ ուժեղ կամք, ջանասիրություն և կատարողականություն{{sfn|Heilbron|1986|p=3}}։ Գիմնազիայում սովորելը ամրապնդեց գիտության հանդեպ ունեցած նրա հետաքրքրությունները, պարզեց բնության օրենքները, որի մասին նա այդքան գրում էր կյանքի վերջին շրջանում։
 
== Ծանոթագրություններ ==