«Մաթեմատիկայի պատմությունը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 8.
== Հին դարեր և միջնադար ==
=== Ուրարտու ===
Ամենահին աղբյուրները մաթեմատիկայի հետ կապված, Հայաստանում հայտնաբերվել են Ուրարտական թագավորության ժամանակաշրջանում՝ սեպագիր արձանագրությունների տեսքով (մ. թ. ա. IX-VII դարեր)։ Նրանք վկայում են, որ այդ ժամանակ եղել է հաշվարկման տասական և վաթսունական համակարգերը{{sfn|Сагателян — 1|1981|loc=|сէջ=137|name=}}։ Տասական համակարգը արմատապես տարբերվում էր եգիպտականից և մոտ էր մեր նորագույն համակարգին{{sfn|Петросян — 8|1963|loc=|сէջ=93|name=}}։ Սեպագիր արձանագրությունները ցույց են տալիս, որ մի քանի սիմվոլների օգնությամբ նրանք կարողացել են գրել բավականին մեծ [[Ամբողջ թիվ|ամբողջ]] և կոտորակային թվեր, և դրանց հետ կատարել են գումարման և հանման գործողություններ{{sfn|Сагателян — 1|1981|loc=|сէջ=137|name=}}։ Ահա մի քանի օրինակներ, որոնք վերցված են [[Սարդուրի Բ|Սարդուրի երկրորդ]]ի արձանագրություններից, որտեղ միավորները՝ [[Պատկեր:Еденица (Урарту).jpg|10px]], տասնավորները՝ [[Պատկեր:Десяток (Урарту).jpg|10px]], հարյուրավորները՝ [[Պատկեր:Сотня (урарту).jpg|12px]] և հազարավորները՝ [[Պատկեր:Тысяча (урарту).jpg|25px]]{{sfn|Петросян — 8|1963|loc=|сէջ=92|name=}}։
 
<center>
Տող 24.
</center>
 
Ուրարտացիները բարձր են գնահատել ասորա-բաբելական մշակույթը, վերցրել են նրանցից իրենց սեպագիր արձանագրությունները, ստեղծել են սեփական գիրը և գրականությունը, սեպագիր նշանների միջոցով գրառել են թվեր և գրել են բավականին մեծ թվեր{{sfn|Петросян — 10|1945|loc=|сէջ=71|name=}}։ Ուրարտական թագավորության և հին Հայաստանի թվաբանության մեջ գոյություն ունի անմիջական կապ{{sfn|Петросян — 10|1945|loc=|сէջ=71|name=}}։
=== Հայկական այբուբենի ստեղծումը ===
Հայերի մաթեմատիկական գիտելիքները, հատկապես 5-6-րդ դարերում, կարող էր ստանալ մեկ ընդհանուր գաղափար, մի կողմից ըստ փիլիսոփայական և պատմական աշխատանքների, որոնք ուսումնասիրում են որոշ խնդիրներ՝ մաթեմատիկայի և [[Աստղագիտություն|աստղագիտության]] հետ կապված, մյուս կողմից մշակույթի համար (բերդեր, ամրոցներ, պալատներ, եկեղեցիներ, կամուրջներ և ոռոգման համակարգ), որի համար պետք էին մաթեմատիկական գիտելիքների և ճիշտ հաշվարկներ, ինչպես նաև խթան էր հանդիսանում Հայաստանի մասնակցությանը միջազգային առևտրին։ 5-րդ դարում և 6-րդ դարի սկզբին հայերը մեկնում էին շարունակելու ուսումը [[Ալեքսանդրիա]]յում, [[Հռոմ]]ում և [[Աթենք]]ում։ Այս մասին վկայում են 5-րդ դարի հայ պատմիչները{{sfn|Петросян — 1|1966|loc=|сէջ=113|name=}}։
 
Մինչև անգամ ժամանակակից գիտնականները, պատմաբանները չեն կարող գտնել զուտ մաթեմատիկական տեքստեր հայերի կողմից, ինչպես նաև 5-րդ դարում, երբ [[Մեսրոպ Մաշտոց]]ը ստեղծեց հայոց գրերը{{sfn|Петросян — 8|1963|loc=|сէջ=91|name=}}։ Հայկական գրերի ստեղծումից հետո բացվեցին հայկական դպրոցներ{{sfn|Джрбашян — 1|1987|loc=|сէջ=375|name=}}, որոնցում ուսուցանվում էր մաթեմատիկա։ Հայկական տառերը օգտագործվել են որպես թվեր (օրինակ. Գ-3, Խ-40, Չ-700, Ք-9000), ստորև ներկայացված է աղյուսակը։ Հայերի և հույների այբբենական համակարգի մեջ կան որոշ նմանություններ և տարբերություններ։ Հայերը ունեն 36 տառ, իսկ [[հույն]]երը՝ 27։ Ուրարտական համակարգը օգտագործվել է այբուբենին զուգահեռ, միչև, վերջապես դուրս է եկել գործածությունից։ Սակայն ուրարտական շրջանի հետքերը անցել են նոր սերունդներին{{sfn|Петросян — 8|1963|loc=|сէջ=94|name=}}։
 
<center>
{|class="graytable" style="float: center; width:340px; margin-top: 2px; margin-bottom: 2px; margin-left: 15px; margin-right: 5px;"
|+ Այբբենական տասնորդական համակարգ{{sfn|Петросян — 8|1963|loc=|сէջ=93|name=}}
|+
|
Տող 94.
[[Պատկեր:Shirakatsi manuscript.JPG|thumb|250px|<center>Անանիա Շիրակացու թվաբանության դասագրքի էջերից մեկը, [[1283]] թվական</center>]]
Հայոց լեզվով պահպաված հին մաթեմատիկական աշխատանքնեի հեղինակը եղել է 7-րդ դարի պատմիչ, ուսուցիչ և բնական գիտությունների հիմնադիր Անանիա Շիրակացին։ Այն փաստը, որ 5-6-րդ դարերում կային հայերեն լեզվով աշխատություններ, վկայում է հենց ինքը՝ Շիրակացին։ Նա նշել է նաև, որ ոչ միայն ինքն է ներդրում ունեցել մաթեմատիկայի ասպարեզում, այլ նաև օգտվել է իր նախնիների աշխատանքներից.
{{քաղվածք|«Արձանացուցանել ձեզ զջանս նախնեաց զարուեստս համարողութեան: Ուսուցանիջիք իմոցս գծագրեացս թէպէտ և կարճառօտ կարգեցի զսակաւս ի բազմաց…»|Անանիա Շիրակացի<ref>{{статья |автор= |заглавие=Матенадаран имени Маштоца |оригинал= |ссылка= |автор издания= |издание= |тип= |место= |издательство= |год= |выпуск= |том= |номер=1770 |страницы=385 |isbn= |issn= |doi= |bibcode= |arxiv= |pmid= |язык= |ref= |archiveurl= |archivedate=}}</ref>{{sfn|Петросян — 8|1963|loc=|сէջ=95|name=}}}}
 
Անանիա Շիրակացին մեծ ավանդ է ունեցել մաթեմատիկայի զարգացման գործում։ Նա ստեղծել է թվաբանության դասագիրքը, որը բաղկացած էր մի քանի մասերից. գումարման և հանման գործողությունների աղյուսակներից, բազմապատկման և բաժանման գործողությունների աղյուսակներից, <math>\frac{6000}{n}</math> տեսքի թվերի աղյուսակներից, որտեղ <math>n</math> ընդունում էր հայոց այբուբենի բոլոր տառերի թվային արժեքները, և կլորացվում էր մինչև ամենամոտ ամբողջ թիվը («Վեցհազարյակ»)։ Հայաստանում նույնպես օգտագործել են <math>\frac{5000}{n}{,}~\frac{4000}{n}</math> տեսքի և այլ տեսքի թվեր{{sfn|Розенфельд и др.|1970|loc=|сէջ=251|name=}}։ Անանիա Շիրակացին կազմել է նաև հետաքրքրաշարժ խնդիրների գիրք, որը բաղկացած է եղել 24 խնդիրներից և խնդիրների հետ եղել են դրանց պատասխանները («Խրախճանականներ»)։ Գրեթե բոլոր խնդիրների մեջ Շիրակացին ամփոփում է հայ ժողովրդի կյանքը. կա՛մ խոսում էր հայոց պատմության, կա՛մ դիմում էի հայկական միջոցների{{sfn|Розенфельд и др.|1970|loc=|сէջ=251|name=}}։ Խնդիրները գծային էին, օրինակ դրանցից մեկը (№ 22) վերաբերվում էր թվաբանական [[պրոգրեսիա]]յի բաժանմանը։
 
7-րդ դարից սկսած [[Բյուզանդական կայսրություն]]ը, որը քրիստոնյա պետություն էր, լուրջ պայքար է սկսում հեթանոսական գիտությունների և դրանց ներկայացուցիչների դեմ։ Կապված այս իրադարձությունների հետ մաթեմատիկայի կարևորությունը Հայաստանում կտրուկ ընկնում է։ Այս մասին գրել է Անանիա Շիրակացին իր ինքնակենսագրության մեջ{{sfn|Абраамян|1944|loc=|сէջ=|name=}}{{sfn|Петросян — 1|1966|loc=|сէջ=114|name=}}։
 
Պատմաբանները վկայում են այն մասին, որ Հայաստանում մ. թ. ա. 1-ին դարում կիրառել են երկարության չափման հետևյալ միավորները. ասպարեզ (օդում), որը հավասար է քայլի <math>107 \frac{1}{7}</math> մասին, [[ասպարեզ]] (հողի վրա), որը հավասար է քայլի <math>142 \frac{6}{7}</math> մասին և <math>150</math> քայլ, աստիճան, որը ներառում է <math>500</math> ասպարեզ։ [[Մղոն]]ը եղել է մոտավորապես <math>7</math> ասպարեզ, իսկ այլ կերպ՝ <math>1000</math> քայլ, <math>1050</math> քայլ, քայլը՝ <math>6</math> ոտնաչափ, իսկ ոտնաչափը <math>16</math> ձեռք։ VII դարում Հայաստանում երկու քաղաքների միջև հեռավորությունը չափում էին մղոններով, իսկ օրինակ մոլորակների և Երկրի միջև հեռավորությունները ասպարեզով{{sfn|Петросян — 3|1972|loc=|сէջ=200|name=}}։ Երկարության չափման մասին բոլոր տեղեկությունները գրված են Անանիա Շիրակացու «[[Աշխարհացույց]]» աշխատության մեջ{{sfn|Петросян — 11|1979|loc=|сէջ=246|name=}}։
 
=== Մաթեմատիկան Հայաստանում 7-րդ դարից հետո ===
[[Պատկեր:Grigor Magistros.jpg|thumb|250px|<center>[[Գրիգոր Մագիստրոս]]</center>]]
Հետագայում Շիրակացու ավանդույթները շարունակեց բյուզանդական մաթեմատիկոս, մեխանիկ՝ [[Լեվ Մաթեմատիկոս]]ը (790-869)։ Նա Կոստանդնուպոլսում զբաղվում էր մաթեմատիկայի դասախոսությամբ և [[863]] թվականին ստեղծեց և դարձավ Կոստանդնուպոլսի համալսարանի առաջին ռեկտորը։ Մաթեմատիկայում Լեվը համակարգում է տառերը, ինչպես թվաբանական սիմվոլներ՝ ակնկալելով [[Հանրահաշիվ|հանրահաշվի]] առաջացմանը. նա պարզեցնում է [[Դիոֆանտ]]ի բարդ սիմվոլիկան և քայլ է անում հանրահաշվի հետագա զարգացման համար{{sfn|Петросян — 4|1960|loc=|сէջ=9|name=}}{{sfn|Кто есть кто — 1|2005|loc=|сէջ=|name=}}։ 11-րդ դարի սկզբին և 12-րդ դարում մաթեմատիկայի բնագավառում մեծ ավանդ է ունեցել Հովհաննես Իմաստասերը, հայտնի ինչպես [[Յոհան Սարկավագ]]ը ([[1045]]/[[55|1055]]-[[1129]])։ Իր մաթեմատիկական աշխատանքները ցույց են տալիս, որ հայկական միջնակարգ դպրոցներում սովորում էին ոչ միայն գործնական և տեսական թվաբանություն այլ նաև թվերի տեսություն։ Իր աշխատանքներից մեկում նա բացահայտում է բազմապատկման աղյուսակի հայկական տարբերակը։ Նրա «Բազմանկյուն թվերը» գիրքը հիմնված է [[Նիկոմա]]խի «Թվաբանություն» գրքի վրա{{sfn|Розенфельд и др.|1970|loc=|сէջ=251|name=}}։ Նա նույնպես շարունակել է հայերեն թարգմանել [[Ֆիլոն Ալեքսանդրացի|Ֆիլոն Ալեքսանդրացու]], [[Արիստոտել]]ի, [[Էվկլիդես]]ի, [[Դիոնիսիոս Արիոպագոսցի|Դիոնիսիոս Արիոպագոսցու]], [[Գրիգոր Նյուսացի|Գրիգոր Նյուսացու]] գործերը{{sfn|Чалоян|1959|loc=|сէջ=|name=}}։ Հովհաննես Իմաստասերը եղել է «Բազմանկյուն թվեր» գրքի հեղինակը, որը որպես դասագիրք օգտագործել են 11-12-րդ դարերում{{sfn|Петросян — 12|1946|loc=|сէջ=40|name=}}։
 
Մաթեմատիկան Հայաստանում բարձր մակարդակի է հասնում 11-13-րդ դարերում, երբ բացվում են միջնադարյան մի շարք համալսարաններ. [[Գլաձորի համալսարան]]ը (հիմնադրվել է [[1282]] թվականին), [[Տաթևի համալսարան]]ը (հիմնադրվել է [[1373]] թվականին), դպրոցներ [[Անի]]ում, [[Հաղպատ]]ում և այլ ուսումնական հաստատություններ, այդ թվում Հայաստանի սահմաններից դուրս{{sfn|Сагателян — 1|1981|loc=|сէջ=137|name=}}։
 
Շիրակացու ավանդույթները 13-րդ դարում շարունակել է նաև բյուզանդացի մաթեմատիկոս՝ ծագումով հայ, [[Նիկողայոս Արտավազդ]]ը{{sfn|Кто есть кто — 2|2005|loc=|сէջ=|name=}}։ Նրանից պահպանվել է ընդամենը երկու նամակ հունարեն լեզվով։ Նրանցից մեկը խոսում է այն մասին, թե ինչպես կարող ենք ձեռքի մատերով ցույց տալ 1-ից մինչև 9999 թվերը, իսկ մյուսը՝ թե ինչպես քառակուսի արմատ հանենք թվից{{sfn|Розенфельд и др.|1970|loc=|сէջ=252|name=}}։
 
Հայկական դպրոցներում օգտագործվում էր հույն կլասիկների գործերը։ Հայ գիտնականները կատարում էին այդ գործերի թարգմանությունները. Էվկլիդեսի «[[Սկզբունքներ]]»-ը հայերեն են թարգմանել մի քանի հեղինակներ։ Պահպանված մի քանի մասեր թարգմանել են և՛ Անանիա Շիրակացին, և՛ Գրիգոր Մագիստրոսը (թարգմանվել է անմիջապես հունարենից՝ [[1051]] թվականին),{{sfn|Петросян и др.|1962|loc=|сէջ=148|name=}}{{sfn|Розенфельд и др.|1970|loc=|сէջ=251|name=}} և այլք։ Համաձայն [[Գարեգին Պետրոսյան]]ի, Էվկլիդեսի «Սկզբունքներ»-ի թարգմանության ամենահինը տարբերակը՝ արաբականից հետո, եղել է Գրիգոր Մագիստրոսի թարգմանությունը։ Էվկլիդեսի «Սկզբունքներ»-ի պահպանված մասերում հանդիպում են հայերեն թարգմանությամբ աքսիոմներ և դրույթներ, որոնք կազմում են «Սկզբունքներ»-ի հիմքը{{sfn|Петросян — 9|1945|loc=|сէջ=73|name=}}{{sfn|Петросян — 9|1945|loc=|сէջ=74|name=}}։ [[1959]] թվականին հայտնաբերվել է «Սկզբունքներ»-ի ևս մեկ թարգմանություն, որը կատարել է Գրիգոր Կեսարացին 17-րդ դարում{{sfn|Петросян и др.|1962|loc=|сէջ=170|name=}}։
 
== 17-19-րդ դարեր: Հայկական մաթեմատիկական գրականություն ==
17-18-րդ դարերում մաթեմատիկա գիտության հարցերը անհանգստացնում էին պատմաբաններին և փիլիսոփաներին։ Իրենց հրապարակած փաստաթղթերը հիմնականում վերաբերվում էին թվաբանությանը և երկրաչափությանը{{sfn|Петросян — 6|1959|loc=|сէջ=188|name=}}։ Այդ ժամանակաշրջանում ստեղծվեցին գրքեր մաթեմատիկայի և մաթեմատիկական կրթության համար։ Առաջին տպագրված գիրքը հայերեն լեզվով եղել է «Թվերի արվեստ»-ը, որը ունեցել է 147 էջ և տպագրվել է [[1675]] թվականին՝ [[Մարսել]]ում։ Հեղինակը անունը անհայտ է։ Նա գրքում նշել է, որ գիրքը գրում է դիլերների համար, քանի որ նրանք անգրագետ են եղել մաթեմատիկայից{{sfn|Петросян — 6|1959|loc=|сէջ=191|name=}}։ Նա իր գրքի մեջ չի օգտագործել հանման, բաժանման, բազմապատկման, հավասարման նշանները, իսկ համապատասխան նշաններ գրքի մեջ օգտագործել է։ Հաջորդ աշխատության մեջ օգտագործել է ֆրանսիական, իտալական, պարսկական և այլ մաթեմատիկական տերմիններ{{sfn|Петросян — 6|1959|loc=|сէջ=192|name=}}։ Ավելի ուշ պարզվել է, որ «Թվերի արվեստ»-ը [[Քրիստոֆոր Կլավի]]ն թարգմանել է լատիներեն{{sfn|Петросян — 7|1973|loc=|сէջ=40|name=}}։ 17-րդ դարում առանց հեղինակի անվան և ճշգրիտ ժամանակի, հրապարակվել է 120 էջանոց գիրք՝ դրանցից 109-ը թվաբանական աղյուսակներով. քառակուսի թվերի աղյուսակ՝ 1-100, բազմապատկման աղյուսակ՝ 1-100{{sfn|Петросян — 6|1959|loc=|сէջ=192|name=}}։ [[1781]] թվականին Վենեցիայում հրատարակվել է Սուքիաս Աղամալյանցի «Թվաբանություն գիրքը», որը ունեցել է 511 էջ{{sfn|Петросян — 6|1959|loc=|сէջ=193|name=}}։ Գիրքը ներառում է նյութեր ոչ միայն հանման, գումարման, բազմապատկման, բաժանման մասին այլ նաև թվաբանական, [[երկրաչափական պրոգրեսիա]]ների մասին և լոգարիթմի մասին{{sfn|Петросян — 6|1959|loc=|сէջ=195|name=}}։ [[1794]] թվականին կրկին [[Վենեցիա]]յում հրատարակվում է [[Սահակ Պրոնյան]]ի «Երկրաչափություն» գիրքը, որի ծավալը կազմում է 423 էջ{{sfn|Петросян — 6|1959|loc=|сէջ=196|name=}}։ Գիրքը նվիրված է երկրաչափականթեորեմներին, աքսիոմներին և երկրաչափական տերմինների բացատրությանը ([[կոր]], [[անկյուն]], [[եռանկյուն]], [[շրջանագիծ]] և այդպես շարունակ){{sfn|Петросян — 6|1959|loc=|сէջ=197|name=}}։ Սահակ Պրոնյանի մահից հետո՝ [[1810]] թվականին, Վենեցիայում հրատարակվում է նրա «[[Եռանկյունաչափություն]]» գիրքը։ Այս գրքի մեջ պատմության մեջ առաջին անգամ օգտագործվում է մաթեմատիկական նշաններ{{sfn|Петросян — 6|1959|loc=|сէջ=199|name=}}։ Գիրքը նվիրված է եռանկյունաչափությանը, եռանկյունների լուծմանը և [[Ոլորտային երկրաչափություն|ոլորտային երկրաչափությանը]]։
 
{|class="graytable" style="text-align:center"
Տող 128.
|}
 
17-18-րդ դարերում հայերեն մաթեմատիկական գրականության մեջ օգտագործվում էին ռուսերեն տերմիններ։ [[1744]], [[1753]] և [[1807]] թվականներին [[Աստրախան]]ի Հայաստանի ձեռագրերին նվիրված արվեստի կենտրոնում, պարունակվել են այնպիսի խնդիրներ, որոնցում օգտագործվել է «ռուբլի», «կոպեկ» և այսպիսի շատ ռուսական անվանումներ{{sfn|Петросян — 6|1959|loc=|сէջ=187|name=}}։ Ռուսական դպրոցները Աստրախանում, որոնք սովորեցնում են շատ առարկաներ, այդ թվում նաև երկրաչափություն, ավարտում են հայ բնակչության մի քանի ներկայացուցիչներ, իսկ մնացածը չեն կարողանում՝ կրթության համար գումար վճարել չկարողանալու պատճառով{{sfn|Хачатурян|1981|loc=|сէջ=52|name=}}։ [[1810]] թվականի [[դեկտեմբերի 12]]-ին Աստրախանում բացվում է [[Աղաբաբյան դպրոց]]ը, որտեղ հայ բնակչության մեծ մասը հնարավորություն ունեցավ սովորելու{{sfn|Петросян — 5|1979|loc=|сէջ=67|name=}}։ [[1828]] թվականին [[Արևելյան Հայաստան]]ում, որը այդ ժամանակ [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] տիրապետության տակ էր, սկսվեցին բացվել կրթական հաստատություններ{{sfn|Петросян — 5|1979|loc=|сէջ=67|name=}}։ [[1838]] թվականի [[դեկտեմբերի 9]]-ին Կոստանդնուպոլսում բացվում է [[Սկյուտարի վարժարան]]ը{{sfn|Степанян|1976|loc=|сէջ=122|name=}}, որտեղ ուսուցիչները հայեր են լինում՝ ստացած եվրոպական կրթություն։
 
[[Ղուկաս Տերտերյանց]]ի մեծ աշխատանքները հրատարակվում են [[Վիեննա]]յում։ [[1843]] թվականին միանգամից հրատարակվում է երկու գիրք՝ «Թվաբանություն» և «Տարրական երկրաչափություն»։ [[1846]] թվականին հրատարակվում է «Եռանկյունաչափություն և կոնաձև մարմիններ» գիրքը, որի ծավալը կազմում էր 134 էջ{{sfn|Петросян — 5|1979|loc=|сէջ=68|name=}}։ Գրքի երկրորդ մասը վերաբերվում էր անալիտիկ երկրաչափությանը։ Գրքի վերջում ներկայացված է 34 երկրաչափական գծագրություն։
 
17-19-րդ դարերում հայ հեղինակների կողմից ստեղծվեցին ավելի քան 90 հայկական գրքեր{{sfn|Сагателян — 1|1981|loc=|сէջ=134|name=}}։
 
== 20-21-րդ դարեր ==
=== 20-րդ դար ===
[[1921]] թվականին Երևանում բացվում է հայկական համալսարան{{sfn|Сагателян — 2|1964|loc=|сէջ=6|name=}}։ Մաթեմատիկայի ուսուցումը սկսվեց համալսարանի տեխնիկական ֆակուլտետի և [[բնական գիտություններ]]ի ֆակուլտետի հիմնադրման ժամանակ, իսկ մաթեմատիկոսներ սկսվեցին պատրաստվել [[1924]] թվականից՝ ֆիզմաթ ֆակուլտետի հիմնադրումից հետո{{sfn|Сагателян — 2|1964|loc=|сէջ=6|name=}}։ [[1921]]-[[1933]] թվականներից համալսարանը պատրաստում էր մաթեմատիկայի ուսուցիչներ՝ ընդհանուր և միջնակարգ դպրոցներում դասավանդելու համար{{sfn|Сагателян — 2|1964|loc=|сէջ=7|name=}}։ Արդեն [[1933]] թվականին Երևանի պետական համալսարանը անցավ ուսուցման 5-ամյա պլանին, և սկսեցին պատրաստել մաթեմատիկոս-գիտնականներ{{sfn|Сагателян — 2|1964|loc=|сէջ=7|name=}}։ [[1959]] թվականին ֆիզմաթ ֆակուլտետում ստեղծվում են մեխանիկա-մաթեմատիկական և ֆիզիկական ֆակուլտետները։ [[1963]] թվականին սկսում են պատրաստել գիտնականներ կիբեռնետիկայի ոլորտում, իսկ [[1972]] թվականին ստեղծվում է [[կիրառական մաթեմատիկա]]յի և [[ինֆորմատիկա]]յի ֆակուլտետը<ref>{{cite web|url=http://www.ysu.am/faculties/hy/Mathematics-and-Mechanics/section/about|title=Механико-математический факультет Ереванского государственного университета|author=|date=|work=|publisher=www.ysu.am|accessdate=2014-08-05|lang=hy}}</ref>։
 
Մաթեմատիկայի անկախ գիտական և ստեղծագործական ոլորտը Խորհրդային Հայաստանում սկսվել է [[1937]]-[[1941]] թվականներին, երբ Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի մի քանի ուսանողներ մեկնեցին ուսումը շարունակելու [[Մոսկվա]]յում և [[Սանկտ-Պետերբուրգ]]ում՝ պաշտպանեցին թեզ և վերադարձան Երևան{{sfn|Сагателян — 2|1964|loc=|сէջ=15|name=}}։
 
1943 թվականին հիմնադրվում է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիան<ref>{{Источник/БСЭ
Տող 146.
}}</ref>։ [[1944]] թվականին ՀԽՍՀ-ում ստեղծվում է [[մեխանիկա]]յի և մաթեմատիկայի գրասենյակ։ Ավելի ուշ վարչությունը վերակազմավորում է մաթեմատիկայի և մեխանիկայի հայկական ազգային համալսարանը։ [[1971]] թվականին մաթեմատիկայի համալսարանը դարձավ անկախ կազմակերպություն։ [[1956]] թվականին ստեղծվեց մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական համալսարանը։ [[1957]] թվականին ստեղծվում է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության համակարգչային կենտրոնը, որտեղ սկսեցին ուսումնասիրել [[կիբեռնետիկա]]յի և համակարգչային տեխնիկայի խնդիրները, մաթեմատիկական ծրագրային ավտոմատացումը։ կիրառական մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և համակարգչային մեծ կենտրոն էր հանդիսանում նաև Հայաստանի պետական պոլիտեխնիկական համալսարանը։ [[1961]] թվականին Հայաստանի պետական պոլիտեխնիկական համալսարանը ստեղծում է համակարգչային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետ։ Համալսարանում կային նաև կիրառական մաթեմատիկայի, կիբեռնետիկայի և [[ֆիզիկա]]յի ֆակուլտետներ<ref>{{cite web|url=http://polytech.am/wpolytech/?page_id=62|title=Факультеты Национального политехнического университета Армении|author=|date=|work=|publisher=polytech.am|accessdate=2015-03-17|lang=hy}}</ref>։
 
Հայաստանում մաթեմատիկական դպրոցի հիմադիրը եղել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ՝ [[Արտաշես Շահինյան]]ը (1906-1978){{sfn|Сагателян — 2|1964|loc=|сէջ=15—16|name=}}։ Արտաշես Շահինյանը եղել է առաջին հայ խորհրդային մաթեմատիկոսը{{sfn|Сагателян — 2|1964|loc=|сէջ=9|name=}}։ [[Լենինգրադյան համալսարան]]ի ասպիրանտուրան ավրտելուց հետ նա [[1937]] թվականին վերադառնում է Երևան, միաժամանակ զբաղվում է և՛ գիտական աշխատանքով, և՛ աշխատում է{{sfn|Сагателян — 2|1964|loc=|сէջ=16|name=}}։ Մաթեմատիկայի հայկական դպրոցի ուսանողներից են եղել՝ [[Մխիթար Ջրբաշյան]]ը, [[Սերգեյ Մերգելյան]]ը, [[Ռաֆայել Ալեքսանդրյան]]ը, [[Նագուշ Հարությունյան]]ը, [[Գարեգին Պետրոսյան]]ը{{sfn|Математика в СССР за 40 лет, Том 2|1959|loc=|сէջ=161|name=}}, [[Վաչագան Սաղաթելյան]]ը, [[Իշխան Խաչատրյան]]ը, [[Գոհար Համբարձումյան]]ը, [[Վանիկ Զաքարյան]]ը, [[Նորայր Առաքելյան]]ը և այլք<ref name="математики">{{cite web |url=http://math.sci.am/index.php?page=10 |title=Армянские математики |author= |date= |work= |publisher=math.sci.am |accessdate=2014-09-18 |lang=en}}</ref>։
 
{|class="graytable"
Տող 158.
|}
==== Մոտեցում տեսությանը ====
Հետազոտության հարցերին ամբողջովին սկսեցին պատասխանել [[1930]]-ական թվականներին՝ Արտաշես Շահինյանը{{sfn|Сагателян — 2|1964|loc=|сէջ=17|name=}} և ակտիվ կերպով շարունակեցին 1940-ական թվականներին՝ Հայաստանի ազգային ակադեմիայի անդամ Մխիթար Ջրբաշյանը (1918-1994) և Սերգեյ Մերգելյանը (1928—2008){{sfn|Джрбашян — 1|1987|loc=|сէջ=376|name=}}{{sfn|Джрбашян — 2|1973|loc=|сէջ=22—26|name=}}։ Ուսումնասիրվում են [[ֆունկցիա]]ների իրար մերձենալու օրենքները, և այնպիսի հարցերի, որոնք վերաբերվում են ինտեգրալային և հավասարակշռված [[մատրից]]ներին{{sfn|Джрбашян — 1|1987|loc=|сէջ=376|name=}}։ Այդ դեպքում ինտեգրալը ճշգրիտ ստացվել է որոշ լայն խմբերի տիրույթներում։ Դա եղել է ամբողջ թվային առանցքի վրա միակ լուծումը{{sfn|Джрбашян — 1|1987|loc=|сէջ=376|name=}}։ [[1940]] թվականից հայկական մաթեմատիկական դպրոցներում սկսվում է կազմակերպվել ֆունկցիաների մասին դասեր{{sfn|Джрбашян — 1|1987|loc=|сէջ=376|name=}}։
 
Սերգեյ Մերգելյանին հաջողվել է ստանալ բազմանդամ՝ [[Կոմպլեքս հարթություն|կոմպլեքս հարթության]] համար{{sfn|Джрбашян — 1|1987|loc=|сէջ=376|name=}}։ Այս եղանակը հաջողությամբ կիրառվում է նաև ռացիոնալ ֆունկցիաների դեպքում, լավագույն դեպքում մի բազմանդամային մերձեցումով{{sfn|Джрбашян — 1|1987|loc=|сէջ=376|name=}}։ Այս աշխատանքների համար Սերգեյ Մերգելյանը ստացել է [[Ստալինի մրցանակ]]։
 
[[1950]]-ական թվականներին Մխիթար Ջրբաշյանը սկսել է հետազոտությունները բոլոր ֆունկցիաների միջինը, միատարրը և [[շոշափող]]ը որոշելու համար, և այս աշխատանքները հաջողվել են միայն 1960-1970-ական թվականներին{{sfn|Джрбашян — 1|1987|loc=|сէջ=376|name=}}։
 
== Մոտավորությունների տեսություն ==