«Փիլիպոս II Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 55.
Փիլիպոս II-ը ծնվել է մ.թ.ա. 382 թ. [[Հին Մակեդոնիա]]յի մայրաքաղաք Պելլայում։ Նրա հայրը Մակեդոնիայի թագավոր Ամինտաս III-ն էր։ Մայրը, Էվրիդիկան, որն իր անսանձ բնավորության պատճառով անվանում էին “Վայրենի Էվրիդիկա”, Մակեդոնիաի արևմուտքում գտնվող Լինկեստիդա թագավորության ազնվական տոհմից էր։ Լինելով արքայորդի, Փիլիպոսը օրենքով զիջում էր գահի առաջնությունը երկու ավագ եղբայրներին ու նրանց ուղղակի ժառանգներին։ Սակայն ավագ եղբայրների կռվի դաշտերում հերթով վաղաժամ վախճանվելուց հետո գահ բարձրացավ նրա մանկահաս եղբորորդին։ Որոշ ժամանակ Փիլիպոսը կատարեց երիտասարդ արքայի խնամակալի պարտականությունները, այնուհետև մի կողմ հրեց իր անտաղանդ ազգականին և մ.թ.ա. 359 թ., երկրի դժվարին պահին, իր ձեռքը վերցրեց Մակեդոնիայի կառավարումը։
==Փիլիպոսի քաղաքականությունը==
Հին Մակեդոնիան՝ անասնապահական հետամնաց լեռնային բալկանյան երկիր էր, որը մ.թ.ա. չորրորդ դարում ապրում էր քաղաքական ու տնտեսական ճգնաժամ։ Մակեդոնիան գտնվում էր երկու հակասող աշխարհների մեջտեղում։ ՀարավիցՀարավային Մակեդոնիան շփվումհարևաններ էր փայլուն մշակույթ ունեցող [[Հելլադա|ՀունաստանիՀունաստանը]] հետ, իսկ հյուսիսային տիրույթները սահմանակցում էին [[Բալկանյան թերակղզի|Բալկանյան թերակղզու]] բարբարոսական երկրներին։երկրների հետ։ Չնայած մակեդոնական լեզում հունարենի բարբառն էր, ու պատմականորեն Մակեդոնիան համակրումպատկանում էր հունական աշխարհին, վերջինս ընկալում էր իր հարևաններինհարևանին որպես գավառամիտ գռեհիկ ազգականների։ազգականի։
[[Պատկեր: Philip_II_of_Macedon_CdM.jpg|280px|left|thumb|Ոսկե մեդալիոն Փիլիպոս II-ի պատրերով]]
Ամինտաս III-ի մահից հետո Փիլիպոսին ժառանգություն հասած երկիրը ասպատակում էին [[Իլլիրիա]]ն, [[Թրակիա]]ն, [[Հին Հունաստան|Հունաստանը]], և մյուս հարևանները։ Այդպիսով, իր երկիրը քաոսից դուրս բերելու համար Փիլիպոսը ստիպված էր գործադրել մեծ ռազմական ու դիվանագիտական ջանքեր։
Տող 61.
Երիտասարդ թագավորը, ստանձնելով երկրի կառավարումը, կարողացավ մեծ կաշառքներով ու շռայլ խոստումներով «գնել» հարևանների չեզոքությունը ու այդպիսով ժամանակ շահել իր ուժերը համախմբելու համար։ Դրան հաջորդեցին ռազմական հաջողությունները Բալկանյան թերակղզու հյուսիսում գտնվող [[Բալկանյան թերակղզի|Պեոնիա]]յում (մ.թ.ա. 359 թ.): Այնուհետև բռնագրավվեցին հյուսիս-արևմտյան Իլլիրիան (մ.թ.ա. 356 թ.) ու արևելքում գտնվող Թրակիան (մ.թ.ա. 342-340 թ.թ.): Այդ ռազմարշավների արդյունքում Մակեդոնիան ոչ միայն կասեցրեց իր հարևանների ոտնձգությունները, այլ նույնիսկ տիրացավ այդ երկրների պաշարներին, որոնցից կարևորագույններն էին Թրակիայի մետաղի ու ոսկու հարուստ հանքերը։ Բացի դրանից, Մակեդոնիային հաջողվեց ճեղքել ու դուրս գալ Թրակիայից դեպի [[Էգեյան ծով]] ու իշխանություն հաստատել հարստաշատ Բալկանյան ափերում։
 
Փիլիպոսին հաջողվեց համախմբել տեղական ու նվաճած երկրների ազնվական տոհմերը։ Միացյալ, ուժեղացած ու հարստացած Մակեդոնիան համարձակություն ունեցավ ակտիվորեն խառնվելու [[Հելլադա]]յի գործերին։ Փիլիպոսը հմտորեն իր օգտին էր շրջում [[պոլիս]]ների միջև եղած տարաբնույթ հակասությունները։ Հատկապես արգասաբեր դարձան Փիլիպոսի այն դիվանագիտական քայլերը, որոնց նա բնութագրել էր հետևյալ հայտնի ասացվածքով. «Չկա այնպիսի անառիկ բերդ, որը չկարողանար նվաճել ոսկիով բեռնած էշը»: Փիլիպոսի հետագաապագա ծրագրերը ծավալուն էին և ուղղվածուղված բալկանյան ու հունական աշխարհների միավորմանը՝ մակեդոնական գերիշխանության ներքո։
==Փիլիպոսի բնավորության գծերը==
Երիտասարդ տարիքում Փիլիպոսը որոշ ժամանակ անց էր կացրել հունական [[պոլիս|Թեբե]] քաղաքում պատվավոր պատանդի կարգավիճակում։ Հենց այդ ժամանակ, հելլենիստական քաղաքակրթության ազդեցության տակ նրա մեջ հղկվեցին ապագա քաղաքական գործչի ու ռազմավարի ընդունակությունները։
Տող 75.
Ռազմական բնագավառում Փիլիպոսը կատարեց բանակի արմատական ձևափոխում, ընդօրինակելով ու զարգացնելով այդ ժամանակվա առաջատար երկրների՝ Հունաստանի ու Պարսկաստանի, նվաճումները։ Փիլիպոսը հունական ականավոր ռազմաքաղաքական գործիչ Էպամինոնդասի երկրպագուն էր և մակեդոնական բանակում լայնորեն կիրառեց նրա մարտական նորամուծություններն ու սկզբունքները։ Փիլիպոսը գործնականորեն մոտեցավ իր բանակի վերափոխմանը, դարձնելով այն իր ժամանակի ամենաահարկու ռազմամեքենան։ Փիլիպոսի թողած անգնահատելի ժառանգությունը իր որդու, Ալեքսանր Մակեդոնացու, հաջողությունների հիմքը հանդիսացավ։
 
Մակեդոնական բանակի մի մասը՝ այսպես կոչված արքայական զորքը, կազմած էի ծանր հեծելազորից (հեթայրներից) և վահանակիր հետևակից (հիպասպիստներից), որոնք իրար համալրում ու պաշտպանում էին։ Բանակի մյուս, աշխարհազորային մասը, վերափոխված էր կանոնավոր բանակի և ընդգրկում էր հայտնի մակեդոնական փաղանգը և այլուրիշ հետևակային ուժերըուժեր (պելտաստներ, նետաձիգներ, և այլն): Նման բաժանումը հավասարակշռում էր բանակի կազմի մեջ մտնողմտած երկու հիմնական սոցիալական խավերի՝խավերին՝ ազնվականությանազնվականությանն ու ռամիկների հարաբերակցությունը։ռամիկներին։
 
Փիլիպոսի ստեղծած բանակը կանոնավոր էր ու մասնագիտացված։ Անընդհատ հաղթարշավներում կուտակած ավարը կազմում էր կանոնավոր բանակի նյութական բազան։ Բանակի հիմնական շեշտադրումը դրած էր հեծելազորի վրա, ինչը հազվադեպ երևույթ էր հին աշխարհի համար։ Ծանր հեծելազորի կորիզն էին կազմում հեթայրները, արքայի ազնվական «մտերիմ ընկերները»: Նրանք օգտագործում էին հատուկ խոշոր նժույգներ, զինված էին նիզակներով ու ինքնատիպ սուսերով, պաշտպանված բրոնզե վահաններով, սաղավարտներով ու զրահով։ Հեթայրները հմտորեն տիրապետում էին հեծարվեստին, և թշնամական հեծելազորը գրեթե երբեք չէր դիմակայում նրանց գրոհին։ [[Պատկեր:Macedonian Army Thessalian.jpg|thumb|right|Մակեդոնական ծանր հեծյալ]]
Տող 91.
Փիլիպոսը հատուկ ուշադրություն էր դարձնում իր բանակի ռազմական վարժանքների կանոնավոր անցկացմանը։ Զինվորների հմտությունը կոփվում էր հա՛մ ռազմական գործողությունների, հա՛մ կարճատև զինադադարների ընթացքում։ Նույնիկ աշխարհազոր ստորաբաժանումները աչքի էին ընկնում իրենց մասնագիտական բարձր պատրաստվածությամբ։
 
Բազմաթիվ ռազմարշավներում տոկունացան ու կոփվեցին Փիլիպոսի մարտընկերները, որոնցից աչքի էին ընկնում երկու շնորհալի զորավարներ՝զորավարներ [[Անտիպատրոս]]ն ու [[Պարմենիոն]]ը։
 
Փիլիպոսի ստեղծած ռազմամեքենաին բնորոշ էր հաստատակամություն, կայծակնային արագություն, անվրեպություն, ինչպես նաև տարբեր զորատեսակների հմուտ համակցություն։ Այդ բոլոր հանգամանքները, ամրապնդված Փիլիպոսի եռանդով ու երկաթե կամքով, ստեղծեցին նախադեպը չունեցող մի բանակ, որն յուրաքանչուր պահին պատրաստ էր կռվելու ցանկացած պայմաններում և ցանկացած թշնամու դեմ։
==Փիլիպոսն ու Հունաստանը==
Տարիներ շարունակ Հունաստանի առանձին [[պոլիս|քաղաք-պետությունները]] ձևավորում էին ռազմաքաղաքական դաշինքներ, որոնք ծառայում էին ազգակից պոլիսների միացյալ շահերին։ Այդ կառույցների անդադար իրարամերժ պայքարի արդյունքում ծնվում ու կազմալուծվում էին զանազան ալյանսներ։ Գլուխ բարձրացնող Մակեդոնիան նույնպես ուրվագծվում էր որպես լուրջ քաղաքական գործոն։ Իրավիճակը ավելի էին խորացնում տնտեսական հանգամանքները. ամբողջ հունական աշխարհը ողողված էր բազմաթիվ գործազուրկ ռամիկներով, որոնք պատրաստ էին իրենց ծառայությունները առաջարկել ցանկացած կողմին, նույնիսկ թշնամուն: Ի լրումն ամենի, Աքեմենյան Պարսկաստանը, հունական աշխարհի վաղեմի թշնամին, օգտագործում էր ամեն հնարք պոլիսների միջև հակասությունները սրացնելու համար։
Տող 129.
 
1977 թվականին հունական հնագետները Վերգինա քաղաքի տարածքում հայտնաբերեցին Փիլիպոս Մակեդոնացու դամբարանաը։ Այժմ այնտեղ գործում է թանգարան։