«Ուրվական»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 228 բայտ ,  5 տարի առաջ
չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
չ
'''Ուրվական''', [[ֆոլկլոր|ֆոլկլորում]], [[դիցաբանություն]]ում, [[Գեղարվեստական գրականություն|գեղարվեստական գրականության]] մեջ մահացած մարդու կամ կենդանու հոգին է, որը կարող է լինել տեսանելի մյուս կենդանի օրգանիզմների համար։ Ուրվականների նկարագրությունները տարբերվում են՝ համարյա թափանցիկ, հազիվ տեսանելիից մինչև իրական, կենդանանման ձևեր։ Մահացած անձի հոգու հետ կամ հաստատելու փորձն անվանվում է [[նեկրոմանտիա]], [[սպիրիտիզմ]] կամ սեանս (''séance):''
 
Մահացած մարդու հոգու հայտնվելու հանդեպ հավատը շատ տարածված է և թվագրվում է սկզբնական մշակույթներում [[Անիմիզմ|անիմիզմի]], [[նախնիների պաշտամունք]]ի ժամանակներին։ Որոշակի կրոնական պրակտիկաներ՝ [[թաղման ծեսեր]]ը, [[էքզորցիզմ]]ը, [[մոգություն|ծիսական մոգության]] և [[սպիրիտուալիզմ]]ի որոշակի պրակտիկաներ հատուկ նախատեսված են մահացածի հոգու հանգստություն համար։ Ուրվականներին սովորաբար նկարագրում են որպես միայնակ էություններ, որոնք բնակվում են կոնկրետ վայրում, առարկաների կամ մարդկանց հետ. հայտնի են նաև ուրվական զորքերի, ուրվական, ուրվական նավեր և նույնիսկ կենդանիների ուրվականներ<ref>Hole, pp. 150–163</ref><ref>{{cite book
|author=Cohen, Daniel
 
|title=The encyclopedia of ghosts
|url=http://books.google.com/books?id=5lcMRQryEQMC
|year=1984
|publisher=Dodd, Mead
|isbn=978-0-396-08308-5
|page=8}}</ref>։
== Ստուգաբանություն ==
Հայերեն ուրվական (ուրուական) բառը ուրու բառի բաղադրությունն է։ Ուրու (ուրվական, տեսիլք) բառը ծագել է բնիկ հնդևրոպական *prop-, *prep- աչքի ընկնել, երևալ արմատից, որից ծագել է նաև երեւիլ բառը։ 
24 867

edits