«Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական»–ի խմբագրումների տարբերություն

(Նոր էջ «{{Տեղեկաքարտ ֆուտբոլի ազգային հավաքական | Անվանում = Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական...»:)
 
 
== Պատմություն==
[[1994]] թվականի [[սեպտեմբերի 6]]-ին, [[Բելգիա]]յի [[Գենտ]] քաղաքում երիտասարդական հավաքականը անցկացրել է իր առաջին՝ [[Բելգիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքական|Բելգիայի երիտասարդական հավաքականիհավաքական]]ի դեմ խաղը (0-7): Ընդ որում երիտասարդական հավաքականի առաջին գլխավոր մարզիչը եղել է «[[Արարատ (ֆուտբոլային ակումբ, Երևան)|Արարատ]]ի» լեգենդ [[Հովհաննես Զանազանյան]]ը: Նրա ղեկավարությամբ երիտասարդական հավաքականը անցկացրել է ընտրական ցիկլի առաջին վեց խաղերը, որոնցից ընդամենը մեկում է հաղթանակ տարել, որն էլ դարձել է առաջինը պատմության մեջ: 1994 թվականի [[հոկտեմբերի 8]]-ին [[Աբովյան]]ում, [[Կիպրոսի ֆուտբոլի երիտասարդական հավաքական|Կիպրոս]]ի դեմ խաղում խփվել է առաջին գոլը<ref>[http://www.armsport.am/ru/news/2/29/21593/ Հենրիխ Մխիթայանը լավագույն ռմբարկուն է] {{ref-ru}}</ref>: Զանազանյանի փոխարեն առաջին ընտրական ցիկլը ավարտվեց [[Սամվել Պետրոսյան (ֆուտբոլիստ)|Սամվել Պետրոսյան]]ի գլխավորությամբ, ով իր սաների հետ մնացած չորս խաղերում այդպես էլ հաղթանակ չտարավ: Չնայած դրան, Սամվել Պետրոսյանին վստահվեց երիտասարդական թիմին ղեկավարել նաև հաջորդ ցիկլի ընթացքում: Առաջին հինգ խաղերում թիմը պարտվեց, իսկ վեցերորդում հաղթեց [[Ալբանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքական|Ալբանիա]]յին: Դրան հետևեց երկու պարտություն, որից հետո թիմը սկսեց գլխավորել [[Վարուժան Սուքիասյան]]ը:
 
[[2002]] թվականին թիմը սկսեց ղեկվարել «[[Շիրակ (ֆուտբոլային ակումբ)|Շիրակ]]ի» այդ ժամանակվա մարզիչ [[Անդրանիկ Ադամյան]]ը: Նրա ղեկավարությամբ հավաքականը ցույց տվեց լավ արդյունքներ: Առաջին հինգ խաղերում հավաքականը տարավ 3 հաղթանակ, որոնք [[Ուելսի ֆուտբոլի երիտասարդական հավաքական|Ուելս]]ի (1:0), [[Բելառուսի ֆուտբոլի երիտասարդական հավաքական|Բելառուս]]ի (1:0) և [[Լեհաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական|Լեհաստան]]ի (1:0) հավաքականների դեմ էին: Հետո Ուելսի և Լեհաստանի դեմ խաղաց ոչ ոքի (երկուսն էլ 1-1 հաշվով): Այնուհետև պարտվեց [[Ուկրաինայի ֆուտբոլի երիտասրդական հավաքական|Ուկրաինայի երիտասրդական հավաքական]]ին: