Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 7161 բայտ, 3 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
Խառնուրդները, անգամ չնչին քանակներով, մեծացնում են կարծրությունը։ Քիմիապես պասսիվ տարր է։ Ձուլածո պլատինը [[օդ]]ում և [[Թթվածին|թթվածնում]] չի օքսիդանում, անգամ շիկացնելիս։ [[Մետաղներ]]ի լարվածության շարքում գտնվում է [[Ջրածին|ջրածնից]], պղնձից և ոսկուց աջ։ Միացություններում ունի +2, +4, երբեմն +3 և հազվադեպ +6, +1 [[օքսիդացման աստիճան]]ներ։
<center>
<gallery widths=160px heights=140px>
File:Hexachloridoplatinat-Ion.svg|Հեքսաքլորպլատինի իոն
File:Zeise's-salt-anion-3D-balls.png|
File:Dichloro(cycloocta-1,5-diene)platinum(II)-from-xtal-3D-balls-E.png|Պլատինի դիքլոր (II)
File:Cisplatin-3D-balls.png|
</gallery>
</center>
 
== Քիմիական հատկություններ ==
[[Պատկեր:Platin loest sich in heissem Koenigswasser.JPG|right|thumb|300px|Պլատինը «արքայաջրում»]]
Սենյակային ջերմաստիճաններում չի փոխազդում [[թթուներ]]ի, [[հիմքեր]]ի, [[աղեր]]ի և այլ տարրերի հետ, դանդաղ փոխազդում է [[բրոմ]]ի հետ, լուծվում է «արքայաջրում»։
 
:: <math>\mathsf{3Pt + 4HNO_3 + 18HCl \rightarrow 3H_2[PtCl_6] + 4NO \uparrow + 8H_2O}</math>
 
Դանդաղ լուծվում է տաք, խիտ [[Ազոտական թթու|ազոտական]] և եռացող [[ծծմբական թթու]]ներում։
 
[[Ալկալիական մետաղներ]]ի [[օքսիդներ]]ի, [[հիդրօքսիդներ]]ի, [[ցիանիդներ]]ի և [[սուլֆիդներ]]ի հալույթներում օքսիդիչների (Օ<sub>2</sub> և այլն) առկայությամբ պլատինը ենթարկվում է [[կոռոզիա]]յի։
 
[[Ջրածին]]ը լուծվում է պլատինի փոշում (1 ծավալ պլատինը 20 °C-ում կլանում է 114 ծավալ H<sub>2</sub>)։
 
[[Թթվածին|Թթվածնի]] [[մթնոլորտ]]ում տաքացնելիս (8 մթնոլորտում 500° С) պլատինի փոշին օքսիդանում է՝ առաջացնելով PtO, որը մոխրաման ուշակագույն փոշի է և ավելի բարձր տաքացնելիս՝ քայքայվում է։
 
Պլատինի (II) հիդրօքսիդը՝ Pt(OH)<sub>2</sub>, սև փոշի է, չորացնելիս քայքայվում է, օդում՝ օքսիդանում։ PtO<sub>2</sub>-ի սև բյուրեղներն առաջացնում են դեղին եռհիդրատ՝ PtO<sub>2</sub>•3H<sub>2</sub>O, որը լուծվում է [[ալկալիներ]]ում և թթուներում, իսկ 100 °C-ից բարձր՝ փոխարկվում է միահիդրատի՝ PtO<sub>2</sub>•H<sub>2</sub>O, որը չի լուծվում թթուներում։
 
:: <math>\mathsf{Na_2[PtCl_4] + 2NaOH \rightarrow 4NaCl + Pt(OH)_2\downarrow}</math>
:: <math>\mathsf{Na_2[PtCl_6] + 4NaOH \rightarrow 6NaCl + Pt(OH)_4\downarrow}</math>
 
Պլատինի (IV) հիդրօքսիդը՝ Pt(OH)<sub>4</sub>, ամֆոտեր է․ ալկալիների հետ առաջացնում է [Pt(OH)<sub>6</sub>]<sup>2+</sup>, ծծմբական թթվի հետ՝ Pt(SO<sub>4</sub>)<sub>2</sub>։
 
:: <math>\mathsf{Pt(OH)_2 + 2NaOH \rightarrow Na_2[Pt(OH)_4]}</math>
:: <math>\mathsf{Pt(OH)_2 + 4HBr \rightarrow H_2[PtBr_4] + 2H_2O}</math>
:: <math>\mathsf{Pt(OH)_4 + 2NaOH \rightarrow Na_2[Pt(OH)_6]}</math>
:: <math>\mathsf{Pt(OH)_4 + 6HBr \rightarrow H_2[PtBr_6] + 4H_2O}</math>
 
Տաքացնելիս պլատինը միանում է [[հալոգեններ]]ի, շիկացնելիս՝ նաև ուրիշ [[ոչ մետաղներ]]ի (Те, Se, Տ, P, As, Si) հետ։ Պլատինի հալոգենիդները բյուրեղական նյութեր են, որոնք հեշտությամբ առաջացնում են [[կոմպլեքս միացություններ]], օրինակ, [PtCl<sub>2</sub>(CO)<sub>2</sub>], H<sub>2</sub>[PtCl<sub>4</sub>(OH)<sub>2</sub>], H<sub>2</sub>[PtCl<sub>4</sub>], H<sub>2</sub>[PtCl<sub>6</sub>] և այլն։
 
Կարեոր նշանակություն ունի ջրում և NH<sub>4</sub>Cl-ի լուծույթում անլուծելի ամոնիումի քլորպլատինատը՝ (NH<sub>4</sub>)<sub>2</sub> [PtCl<sub>6</sub>]։
 
Կոմպլեքս միացություններում երկարժեք պլատինի կոորդինացիոն թիվը սովորաբար 4 է, քառարժեքինը՝ 6։ Սուլֆիդները PtS և PtS<sub>2</sub> սև բյուրեղական նյութեր են, թթուներում և ալկալիներում չեն լուծվում, դժվարությամբ են լուծվում «արքայաջրում»։
 
Մի շարք մետաղներ (Fe, Со, Ni, Сu, Аu, Pd և այլն) պլատինի հետ առաջացնում են [[լուծույթներ]] և ներմետաղական միացություններ։ Արծաթի լուծելիությունը պինդ պլատինում սահմանափակ Է։
 
== Արդյունահանում և արտադրություն ==
Մինչև [[1748]] թվականը պլատինը արդյունահանում և արտադրում էին միայն [[Ամերիկա]]յում:
 
Երբ պլատինը սկսեցին առաքել Եվրոպայում, նրա գինը 2 անգամ ցածր էր արծաթի գնից: Ոսկերիչներ արագ հայտնաբերեցին, որ պլատինը հեշտությամբ փոխազդում է ոսկու հետո:
 
1819 թվականին պլատինը հայտնաբերեցին [[Ուրալ]]ում, իսկ [[1824]] թվականին հայտնաբերվեց Նիժնի Տագիլի շրջանում:
 
== Կիրառություն ==
Պլատինից և նրա [[համաձուլվածքներ]]ից պատրաստում են քիմիական արդյունաբերության մեջ օգտագործվող կոռոզիակայուն սարքեր, անոթներ, էլեկտրոդներ, ֆիլերներ, տիգելներ, [[կատալիզատորներ]] են։
 
Պլատինը (ավելացված 5-10% Rh) ազոտական թթվի արտադրության համար օգտագործվող անփոխարինելի կատալիզատորն է (ամոնիակի կատալիտիկ օքսիդացում)։
 
Պլատին օգտագործում են նաե էլեկտրական անջատիչներ, ջեռուցիչներ, ճշգրիտ էլեկտրաչափիչ սարքեր, բժշկական գործիքներ, թերմոզույգեր, ջերմաչափեր, ոսկերչական իրեր պատրաստելու համար։
 
== Տես նաև ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Գրականություն ==
* {{cite web|url=http://n-t.ru/ri/ps/pb078.htm|title=Платина|publisher=Популярная библиотека химических элементов|accessdate=2013-08-17|archiveurl=http://www.webcitation.org/6IzGhiNta|archivedate=2013-08-19}}
* {{cite web|url=http://www.catalogmineralov.ru/mineral/platina.html#|title=Платина|publisher=Каталог минералов|accessdate=2013-08-17|archiveurl=http://www.webcitation.org/6IzGiVs0t|archivedate=2013-08-19}}
* {{cite web|url=http://bullion.ru/prices/fixes/|title=Цены драгоценных металлов|publisher=Bullion.ru|accessdate=2013-08-17|archiveurl=http://www.webcitation.org/6IzGkOxvP|archivedate=2013-08-19}}
* {{cite web|url=http://www.citizensbankdelphos.com/courses/graph.php?metall=3|title=Динамика курса платины|accessdate=2013-08-17|archiveurl=http://www.webcitation.org/6IzGl66gR|archivedate=2013-08-19}}
 
 
{{Փոքր պարբերական աղյուսակ}}
[[Կատեգորիա:Կատալիզատորներ]]
[[Կատեգորիա:Պլատին]]
 
 
{{Chem-stub}}