«Խեցգետնի արևադարձը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «thumb|ՀԵՆՐԻ ՄԻԼԵՐ «ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԵՎԱԴԱՐՁԸ» (վեպ): {{Տես|Հենրի Միլլեր}} «'''Խեցգետնի ար...»:
(Տարբերություն չկա)

11:00, 4 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ

«Խեցգետնի արևադարձը» (անգլ.՝ Tropic of Cancer) ամերիկացի վիպասան Հենրի Միլլերի վեպ: Հենրի Միլերի ինքնակենսագրական վեպ, որը պատմում է ամերիկացի տարագիր գրողի փարիզյան կյանքի ու սեքսուալ արկածների մասին, անպատշաճ համարվելով` 30 տարի արգելված է եղել նրա հայրենիքում: Միայն դատարանի պատմական վճիռը փոխեց ամերիկյան գրաքննության չափանիշները`թույլ տալով հրատարակել այս անմոռանալի ինքնախոստովանանքը: Միլերի գլուխգործոցը ոչ միայն ընդմիշտ փոխեց ամերիկյան գրականության դեմքը, այլև դարձավ նրա նշանակալից ավանդը` ի նպաստ ազատ խոսքի: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1934-ին Obelisk Press-ի կողմից Փարիզում: Հրատարակումից որոշ ժամանակ անց գիրքն արգելվել է ԱՄՆ-ում: Գիրքը դասվում է 20–րդ դարի գրականության համաշխարհային գոհարների շարքին:

Պատկեր:Henry-Miller Kazm-Q-1.jpg
ՀԵՆՐԻ ՄԻԼԵՐ «ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԵՎԱԴԱՐՁԸ» (վեպ):


Պատկեր:Textim 1354886631 3346125 ts1354886706.JPG
Վեպի հայերեն տարբերակի հեղինակ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանը

Վեպի հայերեն տարբերակի հեղինակ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանի վերլուծությունը

«Անպատշաճ բառաշերտը Միլլերի վեպի էությունը չէ: Ընթերցողներն այն ընկալում են ոչ թե որպես վեպի հիմնական բովանդակություն, այլ որպես հավելազարդ, որը մեղմ նրբերանգ է հաղորդում վեպին»,-ասել է Զավեն Բոյաջյանը: «Հայերենում դժվար է ստանալ գրական տեքստի եւ գռեհկաբանությունների այնպիսի օրգանական համակցություն, ինչպիսին Միլլերի մոտ է: Այդ առումով ջանքեր չեմ խնայել»,-ասել է թարգմանիչը:

Վեպի հայերեն տարբերակի թարգմանիչ Արտաշես Էմինի վերլուծությունը

«Հայերենը ոչ մի խնդիր չունի էրոտիկ տերմինաբանության հետ»: «Թարգմանությունը կարող է կոպիտ հնչել միայն տգետների համար: Լեզվի լավ իմացություն ունեցողները ոչ մի զարմանալի կամ անվայել բան չեն տեսնի գրքում», - ասել է նա:

Արտաքին հղումներ

Վեպն «Անտարես հրատարակչության» պաշտոնական կայքում

Վեպից հատված սիրողական բլոգում

Գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսի լուսաբանումը Mediamax կայքում

Կարդալ առցանց անգլերեն լեզվով