«Արաքսի Սարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 21.
 
== Կենսագրություն ==
Արաքսի Սարյանը (Հարությունյանը) ծնվել է Լենինականում (այժմ [[Գյումրի]]), դերասան, [[Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն|Լենինական դրամատիկական թատրոն]]ի տնօրեն [[ԱրծրունԱրծրունի Հարությունյանի]] ընտանիքում։ Սովորել է Լենինականի Ա. Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում (ավարտել՝ մեդալով) և Կարա–Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում (գերազանց դիպլոմով)։ 1955 թվականին ընդունվել է [[Երևանի պետական բժշկական ինստիտուտ]]։ Գերազանց թվանշաններով երկրորդ կուրս փոխադրվելուց հետո թողել է ինստիտուտը և 1956 թվականին ընդունվել [[Երևանի կոնսերվատորիա|Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի]] պատմա–տեսական բաժին։
1961 թ. կոնսերվատորիան ավարտելուց հետո դարձել [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ]]ի ասպիրանտ, [[Ռոբերտ Աթայան]]ի ղեկավարությամբ։ 1965 թվականին ավարտելով ասպիրանտական կրթությունը՝ որպես կրտսեր գիտաշխատող աշխատանքի է անցել նույն ինստիտուտում (1965 – 1968 թթ.)։ 1969 թվականին պաշտպանել է «Հայ քաղաքային ժողովրդական երգարվեստը» (19–20 դարեր) թեմայով ատենախոսությունը և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական կոչում։
Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին միաժամանակ աշխատել է Երևանի [[Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց|Տիգրան Չուխաջյանի]] և [[Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց|Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց]]ներում որպես տեսական առարկաների ուսուցչուհի, ինչպես նաև պետական ռադիոկոմիտեում որպես երաժշտական խմբագիր։