«Հայերենի այբուբեն»–ի խմբագրումների տարբերություն

'''Հայոց գիր''' կամ '''Հայոց այբուբեն''', [[հայերեն]]ի [[հնչյունաբանություն|հնչյունաբանական]] գրերի համակարգն է, որը ստեղծվել է [[Մեսրոպ Մաշտոց]]ի կողմից [[հայերեն]]ի համար։ Գրերի գյուտը տեղի է ունեցել [[405]] թվականին։ [[12-րդ դար]]ից ի վեր Հայոց գրային համակարգում գրեթե փոփոխություններ չեն եղել։
 
== Նախաքրիստոնեական գրային համակարգերը ==
{{main|Նախաքրիստոնեական հայկական գրային համակարգեր}}
Ըստ մարդկությանը հայտնի տվյալների՝ նախաքրիստոնեական շրջանում, այսինքն՝ [[301]] թվականից առաջ, [[հայեր]]ն ունեցել են սեփական գրային համակարգեր{{փաստ}}։ Այժմ ապացուցված է [[Մեսրոպ Մաշտոց|նախամաշտոցյան]] երկու գրային համակարգերի՝ [[Սեպագիր|սեպագրերի]] և [[Մեհենագիր|մեհենագրի]] գործածումը։ Նախամաշտոցյան գրերի մասին մեզ տեղեկություններ են հասել [[Կորյուն]]ից, [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացուց]], [[Փիլոն Ալեքսանդրացի|Փիլոն Ալեքսանդրացուց (Եբրայեցուց)]], [[Հիպպողիտոս Բոստրացի|Հիպպողիտոս Բոստրացուց]], [[Վարդան Արևելցի|Վարդան Արևելցուց]], [[Ղազար Փարպեցի|Ղազար Փարպեցուց]] և այլն։
 
== Ստեղծման նախապատմությունը ==
[[Մեսրոպ Մաշտոց]]ը, դժվարությամբ դարձի բերելով [[Գողթն]] գավառի ժողովրդին, հասկանում է, որ երկրում տիրապետող կրոնական-պաշտամունքային լեզուներով՝ [[հունարեն]]ով և [[ասորերեն]]ով հնարավոր չէ ժողովրդի մեջ տարածել [[քրիստոնեություն]]ը. չնայած արդեն 100 տարի էր անցել [[քրիստոնեության ընդունումը Հայաստանում|քրիստոնեության ընդունումից]], ժողովրդի մեծ մասը դեռ պահպանում էր [[հեթանոսություն|հեթանոսական]] [[կրոն]]ն ու սովորույթները։ [[Մեսրոպ Մաշտոց|Մաշտոցը]] հասկանում է, որ [[քրիստոնեություն|քրիստոնեության]] դիրքերը հնարավոր է ամրապնդել միայն այն դեպքում, երբ [[եկեղեցի|եկեղեցական]] արարողակարգը տարվի մայրենի լեզվով՝ հայերենով, իսկ դրա համար անհրաժեշտ էր սեփական գրերի ստեղծումը։ Իր մտքերով նա կիսվում է [[Սահակ Պարթև]]ի հետ, և պարզվում է, որ կաթողիկոսը նույնպես այդպես է կարծում։ Նրանք գումարում են ընդհանրական ժողով, որը միահամուռ հավանություն է տալիս հայերենի [[այբուբեն]] ստեղծելու նրանց ծրագրին։ Քաջալերելով նրանց ծրագիրը՝ [[Վռամշապուհ]] թագավորը ասում է, որ Դանիել անունով մի [[ասորիներ|ասորի]] [[եպիսկոպոս]] «հանկարծ գտել է» հայոց լեզվի նշանագրերը։ Այդ նշանագրերը [[հայագիտություն|հայագիտության]] մեջ հայտնի են [[Դանիելյան գրեր]] անունով։ Ոգևորված դրանով՝ [[Մեսրոպ Մաշտոց|Մաշտոցը]] սկսում է սովորեցնել այդ նշանագրերը հայոց իշխաններին, բայց շուտով պարզվում է, որ դրանք թերի են և չեն համապատասխանում հայերենի հարուստ հնչյունային համակարգին։ Այդ պատճառով էլ նա ձեռնամուխ է լինում Հայոց գրերի ստեղծմանը։
 
|}
 
== Ստեղնաշար ==
Հայերինի [[QWERTY]] ստեղնաշարը մշակվել է 1990-ականներին։ Որից հետո ստեղծվել է [[KDWIN]] ծրագիրը 2000 թվականին Ռաֆիկ Մարությանի կողմից։
 
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
 
[[Կատեգորիա:Գրություն]]
[[Կատեգորիա:Հայկական այբուբեն]]
[[Կատեգորիա:Լեզվաբանություն]]
[[Կատեգորիա:Հայոց լեզու]]
161 895

edits