«Վորմսի համաձայնագիր»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: ` → ՝, → oգտվելով ԱՎԲ
(ավելացվեց Կատեգորիա:Համաձայնագրեր ՀոթՔաթ գործիքով)
չ (clean up, փոխարինվեց: ` → ՝, → oգտվելով ԱՎԲ)
'''Վորմսի համաձայնագիր''', դրա ստորագրմամբ ավարտվեց կայսրության և պեպության միջև երկար ժամանակ փոփոխակի հաջողություններով ընթացող պայքարը։ Համաձայնագիրը կնքեցին [[Հենրիխ V]]-ը և [[Կալիքստոս II]] պապը։
 
Վորմսի համաձայնագիրը կարգավորում էր եպիսկոպոսների ընտրությունները։ Սահմանվում էին ընտրությունների տարբեր համակարգեր [[կայսրության]] տարբեր [[մարզ]]երում։ [[Գերմանիա]]յում եպիսկոպոսները պետք է ընտրվեին հոգևորականության կողմից կայսեր առաջադրմամբ, որին նաև պատկանում էր վճռական խոսքը մի քանի թեկնածուների առկայության դեպքում։ [[Կայսր]]ը կատարում էր աշխարհիկ [[ինվեստիտուրա]]ն` [[գայիսոն]]ի հանձնումը, որը խորհրդանշում էր իշխանություն եպիսկոպոսական հողերի նկատմամբ։ Աշխարհիկ ինվեստիտուրային հաջորդում էր պապի կամ նրա պատվիրակի կողմից իրականացվող հոգևոր ինվեստիտուրան` եպիսկոպոսի հոգևոր իշխանությունը խորհրդանշող մատանու և գավազանի հանձնումը։ [[Իտալիա]]յում և [[Բուրգունդիա]]յում եպիսկոպոսների ընտրությունները պետք է տեղի ունենային առանց կայսրի կամ նրա ներկայացուցիչների մասնակցության։ Ընտրված նոր եպիսկոպոսը հաստատվում էր պապի կողմից։ Դրանից վեց ամիս անց կայսրը կատարում էր ինվեստիտուրա`ինվեստիտուրա՝ գայիսոնի հանձնումով։ Սա փաստորեն ձևական ակտ էր. խորտակվում էր կայսերական եկեղեցու համակարգը Իտալիայում և Բուրգունդիայում։ Իսկ Գերմանիայում պապը և կայսրը գալիս էին փոխհամաձայնության, որով խախտվում էին օտտոնյան եկեղեցական քաղաքականության արմատական սկզբունքները։<ref>Ս. Դ. Սկազկին Միջին դարերի պատմություն Երևան Երևանի համալսարանի հրատարակչություն 1975 էջեր 822 էջ 304</ref>
 
== Ծանոթագրություններ ==
274 658

edits