Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
Իսկ Զևսը մեծանում էր Կրետեում։ Հավերժահասներ Ադրաստեան և Իդեան գուրգուրում էին փոքրիկ Զևսին, նրան սնում էին Ամալթեա աստվածային այծի կաթով։ Մեղուները փոքրիկ Զևսի համար մեղր էին բերում Դիկտե բարձր լեռան լանջերից։ Իսկ անձավի մուտքի մոտ հսկում էին պատանի կուրետները և ամեն անգամ, երբ փոքրիկ Զևսը լաց էր լինւոմ, նրանք սրերով խփում էին վահաններին, որպեսզի Քրոնոսը չլսի նրա լացի ձայնը, և Զևսին էլ չվիճակվի նրա եղբայրների ու քույրերի ճակատագիրը։
 
Շատ ավանդույթներում նա ամուսնացած է [[Հերա]]յի հետ, թեև Դոդոնայի գուշակը նշում է [[Դիոնա]]ին, որպես նրա կնոջը։ Ըստ Իլիադի, նա [[Աֆրոդիտե]]ի հայրն է և [[Դիոնա]]յի ամուսինը։ Նա հայտնի էր իր էրոտիկ համարձակ արարքներով։ Դրանք հանգեցրել են բազմաթիվ աստվածների ու հերոսական զավակների ծնունդների, այդ թվում են՝ [[Աթենք]]ը, [[Ապոլլոն]] և [[Արտեմիս]]ը, [[Հերմես]]ը, [[Պերսեփոնե]] ն ([[Դեմետրա]]յից), [[Դիոնիսոս]]ը, [[Պերսևս]]ը, [[Հերակլես]]ը, [[Հելենե]] ն Տրոյայից, [[Մինոս]]ը, և [[Մուսաներ]]ը ([[Մնեմոսինե]]ից)։ [[Հերա]]յից նա ունեցել է [[Արես]]ին, [[Հեբե]]ին և [[Հեփեստոս]]ին։</b>
 
Ինչպես Ուոլտեր Բյորկերտն էր նշում իր "Հունական Կրոնը" գրքում, "Նույնիսկ աստվածները, որոնք ոչ մի արյունակցական կապի մեջ չէին նրա հետ, կոչում էին իրեն Հայր, և բոլոր աստվածները վեր էին կենում նրա ներկայությամբ"։ Հույների համար նա եղել է աստվածների թագավոր, ով վերահսկում էր տիեզերքը։ Պավսանիացին նկատում է, որ "Սա Զևսն է, թագավորն երկնքի" ասացվածքն տարածված էր բոլոր մարդկանց մոտ։ Հեսիոդոսի Թեոգոնիայում, Զևսն էր հատկացնում տարբեր աստվածներին իրենց դերերը։ Իսկ Հոմերյան Օրհներգում նա հիշատակվում էր որպես աստվածների ցեղապետ։ </b>