«Տիտաններ (դիցաբանություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը , Կ → ը, Կ (3) oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 1.
{{այլգործածություն2|հունական դիցաբանության տիտանների||Տիտան}}
{{Ջրային աստվածներ}}
'''Տիտան''' ({{lang-grc|Τιτᾶνες,Τιτάν}}), Հունական դիցաբանության մեջ երկրորդ սերնդի աստվածներն են, [[Գեա]]յի և [[Ուրանոս]]ի որդիները և դուստրերը՝ [[Օվկիանոս (դիցաբանություն)|Օվկիանոս]]ը, [[Կեոս]]ը, [[Կրիոս]]ը, [[Հիպերիոն]]ը, [[Հապետոս]]ը և [[Կրոնոս]]ը ինչպես նաև սրանց որդիները, որոնք աշխարհը տիրելու համար պայքարի դուրս եկան օլիմպիական աստվածների դեմ։ [[Զևս]]ը պարտության մատնեց նրանց և գցեց [[Հադես]]ի խավար աշխարհ<ref>{{cite book|author=Գ. Մ. Գալստյան|title=Դիցաբանական անունների ու դարձվածքների համառոտ բառարան|publisher=«Լույս»|location=Երևան|year=1966|page=էջ 136}}</ref>։ Տիտանները պաշտպանել են [[Կրոնոս]]ին, որը խեղել ու տապալել է Ուրանոսին, և ազատագրել իրենց եղբայր [[կիկլոպներ]]ին և [[հեկատոնքեյրներ]]ին [[տարտարոս]]ից, որտեղ նրանց նետել էր Ուրանոսը։
 
Տիտանները ամուսնացել են իրենց քույրերի՝ [[տիտանուհիներ]]ի հետ. Օվկիանոսը՝ [[Տեթիս]]ի (նրանցից սերվել են [[օվկիանուհիներ]]ը), Կեոսը՝ [[Փեբե]]ի (նրանց զավակներն են՝ [[Լետո]]ն և [[Աստերիա]]ն), Կրիոսը՝ [[Էվրիբե]]ի (սերունդը՝ [[Աստրեոս]]ը, [[Պալանտոս]]ը, [[Պերսես]]ը), Հիպերիոնը՝ [[Թեա]]յի (որդիները՝ [[Հելիոս]], [[Սելենե]], [[Էոս]]), Հապետոսը՝ [[Կլիմենե]]ի (որդիները՝ [[Պրոմեթևս]], [[Եպիմեթևս]], [[Ատլաս]]), Կրոնոսը՝ [[Հռեա]]յի (զավակները՝ [[Հերա]], [[Հեստիա]], [[Աիդ]], [[Զևս]], [[Դեմետրա]], [[Պոսեյդոն]])։ Տիտանների անունները վկայում են այն մասին, որ նրանք անձնավորել են բնության տարերքը (Օվկիանոսն ու Տեթիսը՝ ծովը, Հիպերիոնը և Թեյան՝ երկինքը, Կեոնը և Փեբեն՝ լույսը)։ Զևսի կողմից Կրոնոսի տապալվելուց հետո տիտանները ապստամբել են նոր աստվածների՝ օլիմպոսների դեմ (տիտանների մի մասը անցել է Զևսի իսկ մյուսը օլիմպոսյանների կողմը կամ բոլորովին չի մասնակցել կռվին)։ Կռիվը տեղի է ունեցել [[Օթրիս]] և [[Օլիմպոս]] լեռների վրա։ Օլիմպոսյանները հաղթել են կիկլոպների և հեկատոնքեյրների օգնությամբ։ Տիտանոմաքիայի (տիտանների դեմ մղած մարտի) ելքը ամրապնդել է նոր աստվածների իշխանությունը։ [[Տիտանոմաքիա]]յի մասին ասքը նման է [[գիգանտոմաքիա]]յի մասին առասպելին։ Ուշ առասպելներում տիտանները հաշտվում են օլիմպոսի աստվածների հետ և վերաբնակվում են Երանելյաց կղզիներում։
Տող 10.
=== 6 Եղբայր ===
Համաձայն Հեսիոդի, [[Ուրանոս]]ի վեց որդիներ (ըստ ավագության).
* [[Օվկիանոս (դիցաբանություն)|Օվկիանոս]] - ունեցել էր վերահսկողություն համաշխարհային հորձանքի նկատմամբ, որը՝ ըստ հույների ներկայացմանը, շրջապատում էր ամբողջ երկիրը։
* [[Կեոս]], [[Փեբե]] տիտանուհու ամուսին էր, [[Լետո]]ի հայրը, և երկվորյակների՝ [[Ապոլլոն]]ի ու [[Արտեմիս]]ի պապն էր։
* [[Կրիոս]]