«Ներսես Ե Աշտարակեցի»–ի խմբագրումների տարբերություն

չ
(→‎Գործունեությունը: Կետադրության ճշտում)
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
== Կենսագրություն ==
 
Իսկական անունն է Թորոս Հարությունի Շահազիզյան։ Ծնվել է [[1770]] թ-ի [[փետրվարի 13]]-ին [[Աշտարակ]]ում, սովորել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում և ստացել հոգևոր կոչում։1808կոչում։ 1808 թ. նա դառնում է նորաստեղծ Սինոդի անդամ և ազդեցիկ դիրք գրավում Էջմիածնի հոգևորականության մեջ։ Ապա գործուն մասնակցություն է ունենում 1804-1813 թթ. ռուս-պարսկական և 1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմներին՝ նպաստելով Մայր աթոռի հետ ցարական կառավարության քաղաքական կապերի ամրապնդմանը։
 
[[1814]]-ին Ներսես արքեպիսկոպոսը նշանակվում է Վրաստանի հայության հոգևոր առաջնորդ և տեղափոխվում Թիֆլիս։ Նա ձեռնամուխ է լինում բարեկարգելու իր խնամքին հանձնված թեմը և Թիֆլիսը դարձնելու հայության մտավոր կենտրոն։ Նրա ջանքերով [[1824]] թ. այստեղ բացվում է հայկական դպրոց, որը հետագայում կոչվում է Ներսիսյան։ Նորաբաց դպրոցում հիմնվում է նաև տպարան։ Սկիզբ է առնում հրատարակչական գործը։