«Բոսնիական ճգնաժամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
1908-1909 թվականների '''Բոսնիական ճգնաժամը''' այլ կերպ անվանում են '''Բաժանման ճգնաժամ''' կամ '''Առաջին բալկանյան ճգնաժամ''', սկսվեց 1908 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ [[Ավստրո-Հունգարիա]]ն հայտարարեց, որ Բոսնիան և Հերցեգովինան միացնում է իր կայսրությանը, որը մինչ այդ պատկանում էր [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրությանը]]։ Այս միակողմանի գործողության ժամանակ Բուլղարիան իրեն հռչակեց անկախ Օսմանյան կայսրությունից, ինչը բերեց Մեծ տերությունների և բալկանյան մյուս երկրների՝ [[Սերբիա]]յի և [[Մոնտենեգրո]]յի զայրույթին։ 1909 թվականին [[Բեռլինի պայմանագիր (1878)|Բեռլինի պայմանագրում]] կատարվեցին որոշ փոփոխություններ, համաձայն որոնց կատարվածը համարվում էր անվերադառնալի փաստ և փորձվեց սրանով վերջ դնել ճգնաժամին։ Ճգնաժամը վատացրեց հարաբերությունները Ավստրո-Հուգարիայի մի կողմից և Սերբիայի ու [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] միջև մյուս կողմից։ Իտալացի պատմաբան [[Լուիջի Ալբետինի]]ն համարեց, որ այս ճգնաժամը [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի պատճառներից մեկն էր։ Չնայած ճգնաժամը ավարտվեց Ավստրո-Հունգարիայի դիվանագիտական հաղթանակով, սակայն սրվեցին նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը սկսեց ավելացնել ռազմական ներուժը։
 
==Նախապատմություն==
==Պատճառներ==
[[Պատկեր:Bosnia-Herzegovina and Sanjak of Novibazar.JPG|thumb|225px|left|Բոսնիա և Հերցեգովինայի քարտեզ]]
 
Տող 19.
 
1903 թվականի Սերբիայի [[Մայիսյան հեղաշրջում (Սերբիա)|հեղաշրջում]]ից հետո իշխանության եկան ռուսամետ ղեկավարներ, որոնց հիմնական քաղաքական նպատակն էր ընդարձակվել դեպի Բոսնիա։ Նրանք ցանկանում էին զավթել Նովիպազարի Սանջակը, Բոսնիան և Հերցեգովինան ավստրո-հունգարացիներից։ Սերբիայի և Ավստրո-Հունգարիայի հարաբերությունները գնալով վատանում էին: Սակայն ռուսների պաշտպանությունը գնալով թուլանում էր 1905 թվականի ռուս-ճապոնական պատերազմում պարտվելուց և Ռուսաստանում քաղաքական անկայունության պատճառով: 1907 թվականին Ավստրո-Հունգարիայի արտաքին գործերի նախարար Ալոիս Էրենտալը, օգտվելով ռուսների թուլացումից, սկսեց պլանավորել Բոսնիա և Հերցեգովինայի անէքսացիան:
 
==Բուչլու ամրոց==
 
===Նամակների փոխանակում===
1908 թվականի հուլիսի 2-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Իզվոլսկին նամակ ուղարկեց Ավստրո-Հունգարիայի արտաքին գործերի նախարար Ալոիս Էրենտալին, որով առաջարկում էր վերանայել 1878 թվականի Բեռլինի պայմանագիրը [[Բոսֆորի նեղուց]]ի մասով հօգուտ Ռուսաստանի և Նովիպազարի Սանյակի ու Բոսնիա և Հերցեգովինայի մասով հօգուտ Ավստրո-Հունգարիայի: Հուլիսի 14-ին Էրենտալը պատասխանեց, որ մասամբ համաձայն է քննարկմանը: Սեպտեմբերի 10-ին կայացան երկար քննարկումներ, արդյունքում Ավստրո-Հունգարիան ռուսներին առաջարկեց, եթե Ռուսաստանը դեմ չլինի Բոսնիա և Հերցեգովիանյի անէքսացիային, ապա Ավտրո-Հունգարիան դուրդ կբերի զորքերը Նովիպազարի Սանյակից:
 
== Ծանոթագրություններ ==