«Բոսնիական ճգնաժամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 18.
Չնայած Բեռլինի պայմանագրով ավստրո-հուգարացիներին թույլատրվում էր օկուպացնել Բոսնիան և Հերցեգովինան, սակայն տարածաշրջանի հետագա կարգավիճակի մասին չէր խոսվում։ Այս բացթողումը լրացվեց Երեք կայսրերի լիգայում 1881 թվականին, որտեղ Գերմանիան և Ռուսաստանը համաձայնվեցին Բոսնիա և Հերցեգովինայի միացումը Ավստրո-Հուգարիային։<ref>{{cite book|last1=Albertini|first1=Luigi|title=The Origins of the War of 1914|date=2005|publisher=Enigma Books|location=New York, NY|page=37}}</ref> Այնուհանդերձ 1897 թվականի նոր Ցարի օրոք Ռուսաստանը հրաժարվեց պաշտպանել Բոսնիա և Հերցեգովինայի միացումը Ավստրո-Հունգարիային<ref>{{cite book|last1=Albertini|first1=Luigi|title=The Origins of the War of 1914|date=2005|publisher=Enigma Books|location=New York, NY|page=94}}</ref>։
 
1903 թվականի Սերբիայի [[Մայիսյան հեղաշրջում (Սերբիա)|հեղաշրջում]]ից հետո իշխանության եկան ռուսամետ ղեկավարներ, որոնց հիմնական քաղաքական նպատակն էր ընդարձակվել դեպի Բոսնիա։ Նրանք ցանկանում էին զավթել Նովիպազարի Սանջակը, Բոսնիան և Հերցեգովինան ավստրո-հունգարացիներից։ Սերբիայի և Ավստրո-Հունգարիայի հարաբերությունները գնալով վատանում էին: Սակայն ռուսների պաշտպանությունը գնալով թուլանում էր 1905 թվականի ռուս-ճապոնական պատերազմում պարտվելուց և Ռուսաստանում քաղաքական անկայունության պատճառով: 1907 թվականին Ավստրո-Հունգարիայի արտաքին գործերի նախարար Ալոիս Էրենտալը, օգտվելով ռուսների թուլացումից, սկսեց պլանավորել Բոսնիա և Հերցեգովինայի անէքսացիան:
 
== Ծանոթագրություններ ==