«Խաչքար»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 157 բայտ ,  5 տարի առաջ
չ (կետադրական, փոխարինվեց: →)
 
== Խաչքարերի հիմնական տեսակները ==
[[Պատկեր:Khachqars wall at Kecharis Monastery.png|370px|մինի|Խաչքարների պատ Կեչառիսի վանքային համալիրում]]
11-12-րդ դարերում հիմնականում ավարտվում է խաչքարային հորինվածքի և ոճական առանձնահատկությունների զարգացումը։ Եվ արդեն իսկ տիպականորեն ձևավորված խաչքարերը «Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները։ IX-XIII դարերի խաչքարերը։»<ref>[http://www.koha.anau.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=12722&query_desc=auՀայաստանի_միջնադարյան_կոթողային_հուշարձանները._IX-XIII_դարերի_խաչքարերը Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները։ IX-XIII դարերի խաչքարերը։] Խմբագիր՝ Բաբկեն Առաքելյան, [[ԳԱԱ|ՀՍՍՀ ԳԱ]] [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ]], 1984 թ․</ref> գրքի հեղինակները բաժանում են հտևյալ խմբերի․
# Միակտուր քարերից կերտված խաչքարեր, որոնք իրենց ստորին մասով ամրացվում են գետնին, հիմնականում ունենում են ուղղանկյուն գագաթ, երբեմն նաև հանդիպում է կամարաձև գագաթ, վերևում՝ մի փոքր ավելի լայն, հիմքը համեմատաբար ավելի նեղ։
[[Միջնադար]]ում սովորություն է եղել խաչքարերը ներկել կարմիր գույնով։ Այն դեպքում, երբ քարերը շատ ծակոտիներ են ունեցել, դրանց մակերեսը նախապես կրաշաղախի բարակ շերտով ծեփում էին և ապա ներկում։ Խաչքարերը ներկելու սովորությունը գալիս է հնուց։ Կարմիր գույնով ներկված են եղել [[Թալին]]ի 8-10-րդ դարերի մի քանի խաչքարեր, [[Կողբ]]ի երկու որմնափակ խաչքարերը (12-13րդ դդ.), [[Հովհաննավանք]]ի գավիթի ներսում դրված մի շարք խաչքարեր, Հռիփսիմե տաճարի բակում դրված 16-17-րդ դարերի խաչքարերը և այլն։ Հիմքեր կան կարծելու, որ երբեմն խաչքարերը ներկվել են բազմագույն ներկով. դրա ապացույցը [[Հաղպատավանք]]ի Ամենափրկիչ խաչքարն է (1273 թվական), առայժմ միակը իր տեսակի մեջ <ref>[http://www.koha.anau.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=12722&query_desc=auՀայաստանի_միջնադարյան_կոթողային_հուշարձանները._IX-XIII_դարերի_խաչքարերը Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները։ IX-XIII դարերի խաչքարերը։] Խմբագիր՝ Բաբկեն Առաքելյան, [[ԳԱԱ|ՀՍՍՀ ԳԱ]] [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ]], 1984 թ․, էջ 28-29</ref>։
{{Ոչ նյութական համաշխարհային ժառանգություն|00434}}
 
== Տես նաև ==
* [[Պիքտական քարեր]]