«Մարոկկո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 31.
 
=== Հնագույն շրջան ===
Հնագույն ժամանակներից Մարոկկոյի տարածքում բնակվել են [[լիբիա]]կան կամ հին բերբերական ցեղեր։ Մարոկկոյում թ․ ա․ II հազարամյակի վերջին առափնյա շրջաններում հիմնվել են փյունիկեցիների գաղութներ, որոնք այնուհետև ընկել են [[Կարթագեն]]ի իշխանության տակ։ Մ․ թ․ ա․ II դ․ Մարոկկոյի հյուսիսային շրջաններն իր ազդեցությանն է ենթարկել, իսկ մ․ թ․ ա․ 27-ին նվաճել [[Հռոմ]]ը։ V դ․Մարոկկոյի տարածքի հյուսիսային մասը նվաճել են վանդալները, VI դ․՝ [[Բյուզանդիա]]ն, VIII դ․՝ [[արաբներ]]ը (որոնք տարածեցին [[արաբերեն]]ն ու [[մահմեդականություն]]ըմահմեդականությունը)։ [[788]]-ին Մարոկկոյի հյուսիս-արևմուտքում հիմնվել է Իդրիսյանների պետությունը, XI դ․՝ Աչմորավյանների, ապա՝ Ալմոհաղների խալիֆայությունը։ XIII դ․ 2-րդ կեսին Մարոկկոյում իշխանությունն անցել է Մարինյանների բերբերական դինաստիային, որոնց տիրապետության ժամանակ նկատելիորեն զարգացել է գյուղատնտեսությունը, տնտեսական լայն կապեր են հաստատվել Մարոկկոյի և [[Եվրոպա]]յի ու [[Արևմտյան Աֆրիկա]]յի միջև, ծաղկել է ֆեոդալական մշակույթը։ XV դ․ սկսվել է եվրոպացիների մուտքը Մարոկկո, պորտուգալացիները և իսպանացիները գրավել են ատլանտյան ծովափը։ XVI դ․ վերջին մարոկկացիներին հաջողվել է գաղութարարներին վտարել առափնյա քաղաքների զգալի մասից։ Մարոկկոյի սուլթաններ Իսմայիլի ([[1672]]—[[1727]]) և Աիդի Մուհամմադ բեն Աբդուլլահի ([[1757]]—[[1790]]) ժամանակ ազատագրվել է երկրի ամբողջ առափնյա շրջանը։
 
=== Մարրոկոյի Գաղութացում և մասնատում ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մարոկկո» էջից