«Մարոկկո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 104.
== Մշակույթ ==
=== Գրականություն ===
Գոյություն ունի [[արաբերեն]], բերբերերեն և [[ֆրանսերեն]] լեզուներով։ Մարոկկոյի՝ դասական շրջանի արաբական գրականության մեջ ներկայացված են եղել արաբական դասական գրականության բոլոր հիմնական ժանրերը։ Ինքնուրույնության գծերը երևան են եկել XI—XII դդ․։ XIII դ, սկզբին ծայր է առել գեղարվեստական տարեգրությունը, որը շարունակվել է նաև XIX դ.։ XV—XVI դդ․ ստեղծվել է կենսագրական ու կենցաղագրական հարուստ գրականություն։ Արաբական դասական պոեզիայի ավանդույթները Մարոկկոյի գրականության մեջ հասել են ընդհուպ մինչև XX դ․ կեսերը։ Արաբերենով[[Արաբերեն]]ով ու բերբերերենով ժողովրդական գրականությունը, առավելապես բանավոր, հայտնի է XIV—XV դարերից և ներկայացված է բանահյուսական ու հեղինակային գործերով (չափածո և արձակ)։ Արաբերենով[[Արաբերեն]]ով ու ֆրանսերենով[[ֆրանսերեն]]ով ժամանակակից գրականությունը նկատելի երևույթ դարձավ 2-րդ [[համաշխարհային պատերազմիցպատերազմ]]ից հետո։ [[1950]]-ական թթ․ առաջատար էր ֆրանսալեզու վեպը, որի հիմնական ներկայացուցիչն է Դ․ Շրայբին (ծնվել է [[1928]]-ին)։ [[1960]]-ական թթ․ կեսերից սկսվեց արաբալեզու արձակի բուռն վերելքը։
 
=== Երաժշտություն ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մարոկկո» էջից