«Մալայզիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 108.
 
== Մշակույթ ==
Մալազիայում տարածված բազմաթիվ ազգերը, կրոններն ու լեզուները իրենց իսկ բազմազանությամբ կերտել են երկրի մշակույթը։ Այստեղ ապրող տարբեր ազգերից բաղկացած բնիկները՝ օրանգասլիներ, մալայներ, չինացիներ, հնդկացիներ, իրենց ուրույն տեղն ունեն մալազիական մշակույթում։ Եվրոպացիների[[Եվրոպա]]ցիների և արաբների[[արաբներ]]ի երկարաժամկետ ներկայությունը այս տարածաշրջանում թողել է իր հետքը։ Ինչպես հարևան երկրին՝ Սինգապուրին, այնպես էլ Մալազիային հաճախ են անվանում §«Ասիայի մանրանկար»։
 
=== Կրթություն ===
Ժողկրթության համակարգի մեջ մրանում են 6-ամյա տարրական, 3-ամյա ցածր, 2-ամյա բարձր միջնակարգ դպրոցները: Համալսարան ընդունվում են միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի 2-ամյա նախապատրաստական դասընթացներն ավարտողները: Մասնագիտանում են արհեստագործական դպրոցներում, միջնակարգ և բարձր տիպի տեխնիկական քոլեջներում: Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում 3-ամյա մանկավարժական կենտրոնները, միջնակարգ դպրոցի՝ 2-ամյա մանկավարժական կենտրոնները և 2-ամյա բարձրագույն մանկավարժական կոլեջները, ինչպես նաև համալսարանները: Բարձրագույն կրթություն են տալիս Մալայայի ([[1959]]), Կուալա Լումպուրի Ազգային ([[1970]]), Պինանգի ([[1969]]) համալսարանները: [[Կուալա ԼումպուրումԼումպուր]]ում են գտնըվում Մալայզիայի Ազգային գրադարանը ([[1971]]), Ազգային թանգարանը ([[1963]]):
 
=== Գիտական Հիմնարկներ ===
Մալայզիայի խոշոր գիտական հիմնարկներից են. Բնական կաուչուկի հետազոտական ինստիտուտ ([[1925]], [[Կուալա Լումպուր]]), Գյուղատնտեսության ԳՀԻ ([[1969]], [[Կուալա Լումպուր]]), Բժշկական հետազոտությունների ինստիտուտը ([[1900]], [[Կուալա Լումպուր]]), Գիտական և արդյունաբերական հետազոտությունների ազգային ինստիտուտը ([[1970]]): Հումանիտար գիտությունների բնագավառում հետազոտություններ են կատարում Մալայզիայի Պատմության ընկերությունը, Մալայերենի և մալայական գրականության գործակալությունը ([[1959]]), Թամիլերենի ընկերությունը ([[1957]]):
 
=== Գրականություն ===
Մալայզիայի գրականությունը ստեղծվում է մալայերենով, չինարենով[[չինարեն]]ով, մասամբ թամիլերենով, ինչպես նաև անգլերենով[[անգլերեն]]ով: Հիմնականը մալայերենով գրականությունն է: Նոր և նորագույն մալայական գրականությունն սկսվում է Աբդուլլահ բին Աբդուլքադիր Մունշիով ([[1796]]-[[1854]]): Մալայացի հերոսներով առաջին վեպերի հեղինակը Ահմադ բին Հաջի Մուհամմադ Ռաշիդ Թալուն է ([[1889]]-[[1939]]): [[1930]]-40[[1940]]-ական թթ. գրականության մեջ ուժեղացան հայրենասիրական և հակագաղութային տրամադրությունները:
[[1945]]-57[[1957]]-ին առաջատար տեղ գրավեցին ժողովրդի կյանքի հրատապ խնդիրներն արտացոլող բանաստեղծություններն ու պատմվածքները: Քննադատական ռեալիզմի ուղղությամբ վիպագրության զարգացմանը նպաստեցին Հասան բին Մուհամմադ Ալին (ծնվել է [[1928]]) և հատկապես Ա. Աամադ Սաիդը (ծնվել է [[1935]]): Աստիճանավորների և քաղաքական գործիչների կաշառակերության մասին են գրում արձակագիրներ Հասան Իբրահիմը (ծնվել է [[1938]]), Ալիաս Ալին (ծնվել է [[1937]]), Շահնոն Ահմադը (ծնվել է [[1933]]): էթնիկական ու սոցիալական հակասություններին են նվիրված Ա. Աամադ Իսմայիլի (ծնվել է [[1924]]) և այլոց վեպերը: Շատ ստեղծագործություններ կապված են գյուղացիության կյանքում տեղի ունեցած փոփոխությունների հետ (Իբրահիմ Օմար, ծնվել է [[1936]], Ցահյի Իսմայիլ, ծնվել է [[1940]], Աբդուլլահ Հուսեյն, ծնվել է [[1921]], Ալիաս Հարուն, ծնվել է [[1939]]):
 
=== Արվեստ ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մալայզիա» էջից