«Մալայզիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 110.
Ժողկրթության համակարգի մեջ մրանում են 6-ամյա տարրական, 3-ամյա ցածր, 2-ամյա բարձր միջնակարգ դպրոցները: Համալսարան ընդունվում են միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի 2-ամյա նախապատրաստական դասընթացներն ավարտողները: Մասնագիտանում են արհեստագործական դպրոցներում, միջնակարգ և բարձր տիպի տեխնիկական քոլեջներում: Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում 3-ամյա մանկավարժական կենտրոնները, միջնակարգ դպրոցի՝ 2-ամյա մանկավարժական կենտրոնները և 2-ամյա բարձրագույն մանկավարժական կոլեջները, ինչպես նաև համալսարանները: Բարձրագույն կրթություն են տալիս Մալայայի (1959), Կուալա Լումպուրի Ազգային (1970), Պինանգի (1969) համալսարանները: Կուալա Լումպուրում են գտնըվում Մալայզիայի Ազգային գրադարանը (1971), Ազգային թանգարանը (1963):
Մալայզիայի խոշոր գիտական հիմնարկներից են. Բնական կաուչուկի հետազոտական ինստիտուտ (1925, Կուալա Լումպուր), Գյուղատնտեսության ԳՀԻ (1969, Կուալա Լումպուր), Բժշկական հետազոտությունների ինստիտուտը (1900, Կուալա Լումպուր), Գիտական և արդյունաբերական հետազոտությունների ազգային ինստիտուտը (1970): Հումանիտար գիտությունների բնագավառում հետազոտություններ են կատարում Մալայզիայի Պատմության ընկերությունը, Մալայերենի և մալայական գրականության գործակալությունը (1959), Թամիլերենի ընկերությունը (1957):
 
== Մամուլ, ռադիոհաղորդումներ, հեռուստատեսություն ==
Առավել խոշոր թերթերից են. մալայերեն՝ «Ուտուսան Մելայյու» («Utussan Melayu»), «Ուտուսան Մալայսիյա» («Utusan Malaysia»), «Բերիտա Հարիան» («Berita Harian»), անգլերեն՝ «Աթրեյթս թայմս» («Straits Times»), «Մալայ մեյլ» («Malay Mail»), չինարեն՝ «Նանյան շանբաո», «Մինչժոու ժիբաո», «Չժունգո բաո», «Մալայ տունբաո», թամիլերեն՝ «Թամիլ նեսան»: 1967-ից գործում է պաշտոնական կառավարական ինֆորմացիոն գործակալությունը՝ Բերնամա: Ռադիոհաղորդումները տրվում են մալայերեն, անգլերեն, չինարեն և թամիլերեն: Հեռուստատեսությունը գործում է 1963-ից:
 
=== Արվեստ ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մալայզիա» էջից