«Անդրես Ինիեստա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 51.
2011/12 մրցաշրջանը «Բարսելոնայի» համար ստացվեց հաջող։ թիմը հաղթեց Իսպանիայի սուպերգավաթը, ընդհանուր հաշվով հաղթելով «Ռեալին» 5։4 հաշվով, դրանից հետո նրանց հետևեց հաղթանակը ՈՒԵՖԱ-յի սուպերգավաթում՝ [[Պորտու (ֆուտբոլային ակումբ)|Պորտույի]] նկատմամբ, որտեղ գրանցվեց 2։0 հաշիվը։ Դեկտեմբերին հաղթեցին ակումբային առաջնությունը, հաղթելով եզրափակչում բրազիլական «Սանթոսին» (4:0)։ Մրցաշրջանի սկզբում Ինիեստան վնասվածք ստացավ, որի շնորհիվ նա քիչ խաղեր բաց չթողեց։ Առաջնությունում «Բարսան» գրավեց երկրորդ տեղը, հետ մնալով միայն «Ռեալին։ Ինիեստան առաջնությունում մասնակցեց 27 խաղի (21-ը մեկնարկային կազմում), խաղադաշտում ընդհանուր առմամբ անցկացրեց 1864 րոպե, խփեփց 2 գնդակ և կատարեց 9 գոլային փոխանցում։ Չեմպիոնների Լիգայում «կատալոնացիներին» կանգնեցրեց անգլիական «Չելսին» (եզրափակչում «Չելսին» առավելության հասավ Բավարիայի նկատմամբ՝ 11 մետրանոցներով)։ ՉԼ-ում Անդրեսը մասնակցեց 8 խաղի (բոլորը մեկնարկային կազմում), խաղադաշտում անցկացրեց 573 րոպե, խփեց 3 գնդակ և աչքի ընկավ ընդամենը մեկ կատարած գոլային փոխանցմամբ։ Իսպանիայի գավաթում «Բարսելոնան» հաղթանակի հասավ, 1/4 եզրափակչում հաղթեց «Ռեալին», կիսաեզրափակչում «Վալենսիային», իսկ եզրափակչում 3։0 հաշվով ջախջախեց «[[Ատլետիկ Բիլբաո|Ատլետիկ Բիլբաոյին]]»։ Ինիետսան մասնակցեց 4 խաղի (3 մեկանրկային), անցկացրեց 209 րոպե և եզրափակչում աչքի ընկավ [[Լիոնել Մեսսի|Լիոնել Մեսսիին]] կատարած փոխանցմամբ։
 
2012 թվականի ամռանը Բարսելոնայի մարզիչ դարձավ [[Տիտո Վիլանովա|Տիտո Վիլանովան]]։ Առաջին տիտղոսը «կատալոնացիների» համար դարձավ Իսպանիայի սուպերգավաթը։ 2012 թվականի օգոստոսի 30-ին Անդրես Ինիեստան ՈՒԵՖԱ-յի վարկախովվարկածով ճանաչվեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ՝ առաջ անցնելով պորտուգալացի հարձակվող [[Կրիշտիանու Ռոնալդու|Կրիշտիանու Ռոնալդույին]] և թիմակից [[Լիոնել Մեսսի|Լիոնել Մեսսիին]]։ Նոյեմբերի 25-ին Իսպանիայի առաջնությունում «ԼեվանտեյիԼևանտեյի» դեմ խաղի ժամանակ Ինիեստան կատարեց 3 գոլային փոխանցում և խփեց 1 գնդակ, ինչով օգնեց վալենսիացիներինկատալոնացիներին հաղթել 4։0 հաշվով։ Նոյեմբերի 29-ին Ինիեստայի թեկնածությունն առաջադրվեց «[[Ոսկե գնդակ ՖԻՖԱ|Ոսկե Գնդակի]]» խաղարկությունում։ Դեկտեմբերի 9-ին՝ Բետիսի դեմ խաղի ժամանակ, Անդրեսը կատարեց 2 գոլային փոխանցում Մեսսին, ինչի շնորհիվ Բարսելոնան հասավ ոչ այդքան հասարակ հաղթանակի և հաղթեց 2։1 հաշվով։
 
== Ձեռքբերումներ ==