«Երուխան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 15.
== Կենսագրություն ==
 
Ծնվել է [[1870]] թվականին [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]]։ Սովորել է ծննդավայրի Ներսեսյան և Կեդրոնական վարժարաններում։ [[1890]] թվականից աշխատել է «Արևելք» խմբագրությունում։ [[1891]]-[[1896]] թվականներին «Արևելք»-ի և «Մասիս»-ի էջերում հրատարակել է մի շարք նովելներ՝ շարունակելով ու զարգացնելով [[1880]]-ական թվականների արևմտահայ ռեալիստական գրականության ավանդույթները։ 1896 թվականի հայկական կոտորածների օրերին տեղափոխվել է [[Բուլղարիա]], [[1904]] թվականին անցել [[Եգիպտոս]]։ Տարագրության մեջ ([[1899]]-[[1908]]) շարունակել է գրական, խմբագրական աշխատանքը, զբաղվել մանկավարժությամբ ([[Վառնա]]յի, [[Ալեքսանդրիա]]յի, [[Կահիրե]]ի ազգային վարժարաններում)։ Գաղթական, Ե. Գաղթական, Աշուղ ծածկանուններով [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] «Բյուզանդիոն» թերթում հոդվածներ է տպագրել հայ գաղթականների կյանքից։ [[1908]] թվականին Երիտթուրքական հեղափոխությունից հետո, վերադարձել է [[Կոստանդնուպոլիս]], նշանակվել է «Արևելք» թերթի խմբագիր, միաժամանակ դասավանդել ազգային Կեդրոնական, իսկ [[1913]] թվականից՝ [[Խարբերդ]]ի ազգային վարժարաններում։ Սպանվել է [[ԽարբերդումԽարբերդ]]ում [[1915]] թվականին՝ [[Մեծ Եղեռն]]ի ժամանակ։
 
== Ստեղծագործություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Երուխան» էջից