«Ստամոքս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: hi:आमाशय (पेट)
չ Ռոբոտը ավելացնում է․: vec:Stómego; cosmetic changes
Տող 10.
 
 
== Ստամոքսի կառուցվածքը ==
 
Ստամոքսի պատը կազմված է 4 շերտից`
# [[լորձաթաղանթ]]ային (tunica mucosa)
# [[ենթալորձային հյուսվածք]] (tela submicosa)
# [[մկան]]ային թաղանթ (tinica muscularis)
# [[շճաթաղանթ]] (tunica serosa):
Լորձաթաղանթը կազմված է ստամոքսի հիմնական ֆունկցիային համապատասխան (սննդանյութի քիմիական մշակումը [[թթվային միջավայր]]ում): Դրա հետ կապված լորձաթաղանթում կան հատուկ [[գեղձ]]եր, որոնք արտադրում են [[աղաթթու]] պարունակող ստամոքսային հյութ(succus gastricus):
Լինում են երկու տեսակի գեղձեր`
# ստամոքսի հատակի գեղձեր(glandulae gastricae propriae), որոնք բազմաթիվ են (մեկ քառակուսի միլիմետր մակերեսի վրա մոտ 100 գեղձ), գտնվում են ստամոքսի հատակի և մարմնի շրջանում և պարունակում են երեք տեսակի [[բջիջ]]ներ` գլխավոր (արտադրում են [[պեպսին]]ոգեն), լրացուցիչ(արտադրում են [[լորձ]]), և շրջադիր (արտադրում են աղաթթու):
# Ստամոքսաելքի գեղձերը (glandulae pyloricae) կազմված են միայն գլխավոր բջիջներից: Տեղ-տեղ լորձաթաղանթի մեջ ցրված են միայնակ [[ավշային հանգույց]]ներ(folliculi lymphatici gastrici):
Փոքր կորության երկայքով դասավորված ծալքերն ունեն երկայնաձիգ ուղղություն և կազմում են Վալդեերի ստամոքսային ճանապարհը, որը ստամոքսի [[մկան]]ների կծկման ժամանակ կարող է դառնալ խողովակ, որի միջով հեղուկ կերակրամասերը ([[ջուր]], աղային [[լուծույթ]]ներ) կարող են [[որկոր]]ից անմիջապես անցնել ստամոքսաելքի մեջ` շրջանցելով ստամոքսի կարդիալ մասը: Բացի ծալքերից, լորձաթաղանթը ծածկված է կլորավուն բարձիկներով(1-6մմ տրամագծով), որոնք կոչվում են ստամոքսային դաշտեր(areae gastricase). վերջիններիս մակերեսին երևում են ստամոքսային փոսիկների(foveolae gastricae) բազմաթիվ անցքերը(0.2մմ տրամագծով): Այդ փոսիկներում էլ բացվում են ստամոքսի գեղձերը: Ստամոքսի լորձաթաղանթը կարմրա-մոխրավուն է, ընդ որում որկորի մուտքի շրջանում նույնիսկ չզինված [[աչք]]ով նկատվում է որկորի [[տափակ էպիթել]]ի (մաշկային տիպի էպիթել) և ստամոքսի գլանաձև էպիթելի(աղիքային տիպի էպիթել) որոշակի սահմանագիծը:<br />
 
Մկանային պատյանը(tunica muscularis) կազմված է հարթ [[մկանաթելեր]]ից, որոնք նպաստում են կերակրանյութի շաղախմանը և առաջ մղմանը: Ստամոքսի ձևին համապատասխան պարկի տեսքով նրանք դասավորված են ոչ թե երկու շերտով, ինչպես որկորում, այլ 3 շերտով. արտաքին` երկայնաձիգ(stratum longitudinale), միջին` շրջանաձև(stratum circulare) և ներքին` թեք(fibrae obliquae): Երկայնաձիգ մկանաթելերը որկորի նույնանման մկանաթելերի շարունակությունն են: Մոտենալով ստամոքսաելքին, օղաձև թելերը հաստանում են և ստամոքսաելքի ու [[տասներկումատնյա աղի]]քի սահմանում գոյացնում մի մկանային օղ` [[ստամոքսաելքի սեղմիչի մկան]]ը (m. sphincher pylori), որին համապատասխան գոյանում է լորձաթաղանթի շրջանակաձև ծալքը` ստամոքսամուտքի փականը (valva pylorica), որը ստամոքսաելքի սեղմիչի կծկման ժամանակ ստամոքսի խոռոչը լրիվ բաժանում է [[տասներկումատնյա աղի]]քի խոռոչից: Ստամոքսաելքի սեղմիչը և [[փական]]ը (sphincter pylori et valvnia pyorica) կազմում են հատուկ հարմարանք, որը կարգավորւմ է կերակրանյութի անցումը աղիքի մեջ և կանխում է նրա հետհոսքը դեպի ստամոքս, այլապես կառաջանար ստամոքսի նորմալ թթվային միջավայրի չեզոքացում:<br />
 
Թեք մկանաթելերը(fibrae obliquae) կազմում են խրձեր, որոնք օղակաձև կիսագրկում են ստամոքսամուտքը ձախից` կազմելով [[հենման օղակ]], որը թեք խրձերի համար ծառայում է որպես ամրացման կետ(punctum fixum):<br />
Տող 30.
 
Մարդկանց մոտ նորմայում կարելի է հանդիպել ստամոքսի ձևի և դիրքի հիմնական 3 տարբերակներ`
# Եղջյուրաձև ստամոքս, ստամոքսային ծոցը ընկած է համարյա լայնությամբ` աստիճանաբար նեղանալով դեպի ելքային մասը:
# Կարթաձև ստամոքստամոքսի վայրէջ մասը թեքորեն կամ համարյան կախված իջնում է ցած, իսկ վերևի մասը տեղակալված թեքորեն` վարից վեր և աջ:
# Գուլպայաձև կամ երկարացած ստամոքս, ստորին մասը ավելի լայնացած է: Նման է նախորդին(կարթաձև), բայց ունի որոշ տարբերություններ:
 
{{կենսաբանություն-անավարտ}}
Տող 122.
[[uk:Шлунок]]
[[ur:معدہ]]
[[vec:Stómego]]
[[vi:Dạ dày]]
[[xal:Элкн]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ստամոքս» էջից