«Թովմաս Պողոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 24.
 
== Կենսագրություն ==
Դպրոցական կրթությունը սկսել է Թբիլիսիի թիվ 10 հայկական դպրոցում։ ՀետոԱյնուհետև տեղափոխվել է Տաշիր և 1971 թ. ավարտել է Տաշիրի հայկակն դպրոցը։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1972-1973), ավարտել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը (1977),1980-1985 թթ. սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների Հայ երգեցողության պրոֆեսոր [[Արզաս Ոսկանյան]]ի դասարանը։դասարանում։
 
1971-1972 թթ. Աշխատել է Սայաթ-Նովայի անվան գուսանական երգի պետական վաստակավոր անսամբլում՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վաղարշակ Սահակյանի ղեկավարությամբ։ 1973-1974 թթ. Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում ուսմանը զուգընթաց երգել է ազգագրական երգի-պարի «Հորովել» պետական անսամբլում։ 1973-1977 թթ.՝ Վանաձորի « Հորովել », 1980 թվականից՝ հայկ. ժող. երգի-պարի համույթների մեներգիչ,1987-1992 թթ.՝ «Գանձասար» ժողովրդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար։ Հիմնադրել է «Սայաթ-Նովա» աշուղական երգի համույթը (1992), համանուն մշակութային միությունը (1995), Ջիվանու անվան աշուղական դպրոցը (1997)։ Գրառել է ժողովրդական և աշուղական երգեր։ Կազմել է «Ջիվանի-150, անհայտ երգեր» ժողովածուն (1996)։ Երգերի նրա կատարումը հայեցի է, աշուղական արվեստի ոգուն հարազատ։