«Կլավդիոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|de}} (4), {{Link GA|no}} (2)
No edit summary
Տող 1.
{{ Տեղեկաքարտ Միապետ}}
[[Պատկեր:Château de Versailles, salon de la paix, buste d'empereur romain (Claude).jpg|մինի]]
 
'''Տիբերիոս Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկուս''' (լատիներեն՝ Tiberius Claudius Caesar Augustus Germanicus, մ.թ.ա 10 թ. օգոստոսի 1 - 54 թ. հոկտեմբերի 13), ծնունդով՝ Տիբերիոս Կլավդիոս Դրուզոս (Tiberius Claudius Drusus), հռոմեական կայսր Հուլիոսների-Կլավդիոսների հարստությունից (41-54թթ), [[Տիբերիոս]] կայսեր զարմիկը և Կալիգուլայի հորեղբայրը։ 41 թ. կայսր է հռչակվել զորքի կողմից այն հանգամանքի բերումով, որ Կալիգուլայի սպանությունից հետո նա Հուլիոսների-Կլավդիոսների տոհմի միակ չափահաս շառավիղն էր։ Երիտասարդ տարիքից Կլավդիոսը քիչ էր ներգրավված հասարակական-քաղաքական գործունեության մեջ, քանի որ ընտանիքում կասկածում էին նրա մտավոր ընդունակությունների վրա։ Բացի դրանից նա կաղում և կակազում էր։ Այդ պատճառով նրան հանգիստ թողեցին՝ թույլ տալով զբաղվել այն բանով, ինչը նրա սրտով էր։ Դրա շնորհիվ Կլավդիոս մասնագիտցավ պատմագիտության բնագավառում՝ գրելով մի շարք աշխատություններ, այդ թվում Կարթագենի և էտրուսկների պատմության վերաբերյալ, որոնք ցավոք մեզ չեն հասել։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կլավդիոս» էջից