«Մետրոպոլիտեն օպերա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 2.
[[Պատկեր:Metropolitan opera 1905.jpg|thumb|250px|Մետրոպոլիտեն օպերայի հին շենքը 1905 թվականին]]
[[Պատկեր:Metropolitan Opera House At Lincoln Center 2.jpg|thumb|250px|Մետրոպոլիտեն օպերայի նոր շենքը Լինքոկլնի կենտրոնում]]
'''Մետրոպոլիտեն օպերա''' ({{lang-en}} |Metropolitan Opera}} ) - Առաջատար օպերային թատրոն [[ԱՄՆ]]-ում՝ [[Նյու-Յորք]] քաղաքի [[Լինքոլնի կենտրոն]]ում ։ Հաճախ կրճատ անվանում են «Մետ»։ Թատրոնը աշխարհի ամենահայտնի օպերային բեմերից մեկն է։ Գեղարվեստական ղեկավար Ջեյմս Լեվայն, գլխավոր տնօրեն Պիտեր Գելբ։ Բացվել է [[1883]] թվականին [[Շարլ Գունո]]յի «Ֆաուստ» օպերայի ներկայացումով։ Ստեղծվել է «Մետրոպոլիտեն օպերա հաուզ քամփնի» ({{lang-en}} |Metropolitan Opera House company}} ) բաժնետիրական ընկերության միջոցներով։
 
Մետրոպոլիտեն օպերան [[ԱՄՆ]]-ում միակ մշտական օպերային թատրոնն է։ Գործում է տարեկան 7 ամիս՝ սեպտեմբերից մինչև ապրիլ։ Ներկայացումները ամեն օր են։ Երգչախումբը, նվագախումբը և օժանդակ կոլեկտիվները կայուն են։ Առաջատար մենակատարներն ու դիրիժորները հրավիրվում են առանձին թատերաշրջանների և ներկայացումների։<ref>Энциклопедический музыкальный словарь, Москва 1966</ref> Օպերաները կատարվում են բնագրի լեզվով։ Այդ սկզբունքը ձևավորվել է [[1910]]-ական թվականներին։<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան</ref>Երկացանկը կազմում են հիմնականում դասական գործեր՝ [[Ջուզեպպե Վերդի]]ի, [[Ջակոմո Պուչչինի]]ի, [[Գաետանո Դոնիցետտի]]ի, [[Ռիխարդ Վագներ]]ի, [[Շարլ Գունո]]յի, [[Ժորժ Բիզե]]ի, [[Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ]]ի, [[Ռիխարդ Շտրաուս]]ի և այլոց օպերաները։