«Ներսես Մոկացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
'''Ներսես Մոկացի''' նաև '''Ներսես Վանեցի''', '''Ներսես Բեղլու''' (մոտ [[1575]], գյուղ Հասկնջավ ([[Վանի նահանգ]]ի Մոկսի գավառ) - [[1625]], [[Վանա լիճ|Վանա լճի]] [[Լիմ կղզի]]], բանաստեղծ, կրթական-լուսավորչական գործիչ, փիլիսոփա։
 
Կրթություն է ստացել հորեղբոր՝ Հայրապետ վարդապետի մոտ, այնուհետև աշակերտել է [[Բարսեղ Աղբակեցի|Բարսեղ Աղբակեցուն]]։ Ներսես Մոկացու գործունեությունը կապված է Բաղեշի Ամրդոլու վանքի [[Հարանց անապատ]]ի և Լիմ անապատի ու իր հիմնադրած դպրոցի (1622) հետ. «Օրհնեալ Տեր Յիսուս փրկիչ» տողով սկսվող ներբողը նվիրված է Հարանց անապատի հիմնադրմանը։ Մի այլ գրվածքում պատկերել է Անդրեաս քահանայի նահատակությունը՝ Շահ Աբբասի հրամանով (1617)։ «Ի հոլովել ժամանակին» տողով սկսվող ողբում նկարագրել է Սալահ ադ Դինի կողմից Երուսաղեմի գրավումը (1187)<ref>«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007։</ref>։հետ։
 
Ներսես Մոկացու փիլիսոփայական հայացքները դրսևորվել են «Վիճաբանութիւն երկնի եւ երկրի» այլաբան, բանաստեղծության մեջ։ Հոգու և մարմնի փոխհարաբերության հարցում գերադասությունը տալիս է մարմնին, երկնքի և երկրի հակադրության հարցում՝ երկրին։
 
Ներսես Մոկացու գործունեությունը կապված է [[Բաղեշի Ամրդոլու վանք]]ի, [[Սյունյաց Մեծ անապատ]]ի և Լիմ կղզու միաբանության հետ, որի հիմնադիրն է (1622) ինքը։ Ավանդել է արտաքին գիտություններ։ Ներսես Մոկացու ստեղ ծագործությունը կարելի է բաժանել 3 խմբի՝ պատմական, հոգու և մարմնի փոխ հարաբերության,ավանդական-առասպելական։ Պատմական երկերում հեղինակը հաղորդում է այնպիսի փաստեր, որոնք չկան այլ աղբյուրներում։ Այդպիսին է «Օրհնեալ Տեր Յիսուս փրկիչ» տողով սկսվող ներբողը նվիրված է Հարանց անապատի հիմնադրմանը։ Մի այլ գրվածքում պատկերել է Անդրեաս քահանայի նահատակությունը՝ Շահ Աբբասի հրամանով (1617)։ «Ի հոլովել ժամանակին» տողով սկսվող ողբում նկարագրել է Սալահ ադ Դինի կողմից Երուսաղեմի գրավումը (1187)։ Ներսես Մոկացու փիլիսոփայական հայացքները դրսեորվել են «Վիճաբանություն երկնի և երկրի» այլաբանական բանաստեղծության մեջ։ Հոգու և մարմնի պայքարի հարցում նա համարձակորեն առավելությունը տալիս է մարմնին, երկնքի և երկրի հակադրության հարցում՝ երկրին։
 
 
== Երկեր ==
* Բանաստեղծություններ, Երևան, 1975։
* Բանաստեղծություններ, Երևան, 1985
 
== Գրականություն ==
* Ալիշան Ղ․, Հայապատում, Վենետիկ, 1901։
* Ակինյան Ն․, Բաղեշի դպրոցը, Վիեննա, 1952։
* Մնացականյան Ա․, Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր, Երևան, 1956։
* Խաչատրյան Պ․, Հայ միջնա դարյան պատմական ոդբեր, Երևան, 1969։
* Լևո, Երկ․ ժող․, հ․ 3, գիրք Ա Երևան, 1969։
* Աբևղյան Մ․, Երկ․, հ․ 7, Երևան, 1975։
 
== Տես նաև ==
* [[Լիմի գրչության կենտրոն]]
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ|հոդված=Ներսես մոկացի|հատոր=8|էջ=254|url=հղումhttps://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/254}}