«Դարանաղի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Դարանաղի''', ''Աղյաց գավառ, Դարալիստե, Դարանա, Դարանալիս, Դարանաղ, Դարանաղե, Դարանաղիկ, Դարանաղիք, Դարանաղյաց աշխարհ, Դարանաղյաց գավառ, Դարանաղյաց երկիր, Դարանաղյաք, Դարանիսա, Դարյաց գավառ'', գավառ [[Մեծ Հայք]]ի [[Բարձր Հայք]] նահանգի կազմումաշխարհում<ref name="">[http://akunq.net/hy/?p=2195 Մեծ Հայքի վարչական բաժանումը]</ref>։ Համապատասխանում է ուշ ժամանակների Կամախին (Քեմախ)։ Հայտնի էր իր արգավանք հողերով և հանքային ջրերով։
 
== Անվանում ==
[[Լատիներեն]] աղբյուրներում նույնացված է Անալիբլայի հետ, որը համարվում է [[7-րդ դար]]ի «[[Աշխարհացոյց]]»-ի Աղյուն կամ Առյուծ գավառը։ Հարուստ էր աղահանքներով, որի պատճառով էլ նրա անունը սովորաբար կապում են աղի հետ։
 
== Աշխարհագրություն ==
Տարածվում էր [[Արևմտյան Եփրատ]]ի հովտում։ Հնում մտնում էր [[Ստրաբոն]]ի հիշատակած [[Ակիլեսենեի]] (հետագայում՝ Եկեղեցյաց գավառ) կազմի մեջ։
 
Իր տարածքով համապատասխանում է այժմյան Թուրքիայի Կամախի շրջանին, գտնվում էր Երզնկայից հարավ-արևմուտք։ Հրաբխային սարահարթ է, ունի սառնորակ աղբյուրներ, հարուստ է հանքային ջրերով։ Պատմաաշխարհագրական վայրերից նշանավոր են [[Թորդան]] գյուղը և [[Անի ամրոց]]ը։
 
Գավառի կենտրոնը Անի ավանն էր՝ [[Արևմտյան Եփրատ]]ի առ ափին, որի մոտ էր գտնվում Կամախը՝ նույն գետի ձախ ափին։ Մյուս պատմական վայրերից են [[Սեպուհ (լեռ)|Սեպուհ]] լեռը, [[Մանյա այրք]]ը և [[Թորդան]] ավանը։
 
== Պատմություն ==
Հայ պատմագիրներից Դարանաղիի գավառը առաջին անգամ հիշատակում է [[Փավստոս Բուզանդ]]ը, ով այդ Եկեղեցյաց գավառները համարել է Լուսավորչի տոհմի սեփականությունը։
{{անավարտ բաժին}}
 
[[Հեթանոսություն|Հեթանոսության]] շրջանում Դարանաղի գավառը կրոնական մեծ կենտրոն էր․ այստեղ էին գտնվում (Անի ամրոցում) [[Արամազդ]] աստծո մեհյանը, [[Արշակունիներ|Արշակունի]] թագավորների պանթեոնը<ref>Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1988։</ref>։
 
== Տես նաև ==
* [[Բարձր Հայք]]
* [[Մեծ Հայքի վարչական բաժանում]]
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դարանաղի» էջից