«Տիգրիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը փոփոխում է․: th:แม่น้ำไทกริส
չ Ռոբոտը փոփոխում է․: hi:दजला नदी; cosmetic changes
Տող 1.
[[պատկերՊատկեր:Haifa street, as seen from the medical city hospital across the tigres.jpg|thumb|Տիգրիս գետը Բաղդադում]]
'''Տիգրիս'''՝ գետ [[Հայկական Լեռնաշխարհ]]ում և [[Միջագետք]]ում։ Հոսում է [[Թուրքիա]]յի և [[Իրաք]]ի տարածքով։ Տիգրիսը կազմվում է Արևմտյան Տիգրիս և Արևելյան Տիգրիս գետերի միախառնումից։ Երկարությունը 1900 կմ, ավազանը՝ 375 հազար կմ<sup>2</sup>։ Տիգրիս–Եփրատի միջագետքը մարդկային քաղաքակրթության հնագույն կենտրոններից է։
Հնում այն կոչվել է Դղկաթ, որը նշանակում է նետ: Հիմնական ավազանն Իրաքի տարածքում է, [[Հայկական լեռնաշխարհ]]ի սահմաններում` ոչ ավելի քան 40 հազար քառ. կմ: Գետը սկիզբ է առնում [[Տավրոս]]ի լեռներից երկու` Արևմտյան և Արևելյան Տիգրիս ճյուղերով:
Տող 5.
Տիգրիսն սկսվում է Տավրոսի համակարգում 2000-3500 մ բարձրություններից, վտակները հոսում են խորը կիրճերով, առաջացնում են [[անտեցեդենտ հովիտ]]ներ և դուրս գալիս [[դաշտավայր]]` ստեղծելով [[արտաբերման կոն]]եր, որոնք կուտակում են մեծ քանակի գետաբերուկներ և սելավային (պրոլյուվիալ) նստվածքներ: Արևմտյան Տիգրիսի կարևոր վտակներն են` Ամբար, Քաղիրդ (Բաթման)` Սասունի գետ վտակով, Արզան, Բաղեշ (Բիթլիս):
Արևելյան Տիգրիսը սկիզբ է առնում Հայկական Տավրոս և Կորդվաց լեռների կազմած անկյունից և գրեթե միշտ հոսում դեպի արևմուտք` մինչև Սղերդ քաղաքից հարավ-արևմուտք, որտեղ միանում է Արևմըյան Տիգրիսին: Արևելյան Տիգրիսը (Բոհտանի գետ) [[Քսենոֆոն]]ն անվանում է Կենտրիտես: Վտակներն են Մոկսի, Խիզանի, Բաղեշի, Խարզան գետերը: Իսկ Արևմտյանին միանալուց հետո Տիգրիսի վտակներն են Խաբուր, Մեծ Զաբ, Բարազգիր և այլն:
Տիգրիսը և վտակները ջրառատ են, սնվում են Տավրոսի միջին և բարձր լեռների գոտու առատ տեղումներից: Տիգրիսն ավելի ջրառատ է քան [[Եփրատ]]ը: Այսպես, [[Բաղդադ]]ի մոտ նրա տարեկան միջին ծախսը 1240 խմ/վրկ է, կարող է հեղեղել մշակվող հողատարածությունները, քանի որ վարարման դեպքում ծախսն անցնում է 13 հազար խմ /վրկ-ից և բազմաթիվ անգամ աղետներ է բերել: Այժմ կառուցված է հատուկ [[ջրանցք]], որով Տիգրիսի ջրերը տանում են դեպի Եփրատ և փրկում շրջապատի տարածքը ողողումից:
 
Հայկական լեռնաշխարհի սահմաններում Տիգրիսի հոսքը 40 հազար քառ. կմ սահմաններից կազմում է 15-16 խոր. կմ, միջին ծախսը 530 խմ/վրկ է, առավելագույնը կարող է հասնել 5000 խմ/վրկ-ի, նվազագույնը` 69 խմ/վրկ, տարբերությունը ավելի քան 82 անգամ է: Նման տարբերությունը պայմանավորված է նրանով, որ ամռան երկրորդ կեսին Տավրոսի ամբողջ համակարգն ընկում է արևադարձային չոր օդային զանգվածների ազդեցության տակ, տեղումներ չեն լինում, իսկ Տավրոսի համակարգում առատ [[աղբյուր]]ներ չկան, եղած ջրերն էլ օգտագործվում են բնակիչների կողմից:
Տող 15.
== Աղբյուրներ ==
 
* Հ.Կ. Գաբրիելյան, Հայկական լեռնաշխարհ, Եր. 2000
 
{{geo-stub}}
Տող 53.
[[gl:Río Tigris]]
[[he:חידקל]]
[[hi:टाइग्रिसदजला नदी]]
[[hr:Tigris]]
[[hu:Tigris (folyó)]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տիգրիս» էջից