«Գաբրիել Երանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Գաբրիել Երանյան''' (1827 - 1862, հոկտեմբերի 13) - հայ երաժշտագետ, կոմպոզիտոր։ Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլս...
 
No edit summary
Տող 1.
'''Գաբրիել Երանյան''' ([[1827]] - [[1862]], [[հոկտեմբերի 13]]) - հայ երաժշտագետ, կոմպոզիտոր։
 
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]]։ Կրթությունն ստացել է Մայր վարժարանում, աշակերտելով երաժշտագետ [[Արիս Հովհաննիսյան]]ին։ Բացի հայկական խազերից, սովորել է նաև եվրոպական նոտաները և ունեցել ստեղծագործական-մանկավարժական բեղուն գործունեություն։ Իր ուսուցչի` Արիս Հովհաննիսյանի հետ 1857-58-ին հրատարակել է «Քնար հայկական» հանդեսը, որը երաժշտական առաջին պարբերականն էր հայ իրականության մեջ և որտեղ ազգային երգերը ձայնագրվում էին եվրոպական նոտաներով։ Պարբերականը կարճ կյանք է ունեցել։ Իր աշակերտներից Նիկ.[[Նիկողայոս ԹաշճյանիԹաշճյան]]ի հետ 1861-ին վերահրատարակել է այն «Քնար արևելյան» անունով, բայց հնարավորություն չի ունեցել հարատևելու և 1862-ին փակել է։ Որպես երաժշտության ուսուցիչ աշխատել է Խասգյուղ թաղամասի հայկական դպրոցում և ազգային հիվանդանոցի որբանոցում, աճեցնելով շատ աշակերտներ։ Հեղինակել է ազգային, հայրենասիրական երգեր, ինչպես հայտնի «Կիլիկիան», «Հայաստան, երկիր դրախտավայր», «Արիք, Հայկազունք», «Հայ ապրինք, եղբայրք» և այլն, որոնք լայնորեն տարածվել են ոչ միայն արևմտահայ, այլև արևելահայ իրականությունում, շնորհիվ [[Քրիստափոր Կարա-Մուրզա]]յի երգչախմբի։ Դրանցից «Հայաստանը» հետագայում Ա. Շահմուրադյանի կատարմամբ և [[Կոմիտաս]]ի [[դաշնամուր]]ային ընկերակցությամբ ձայնագրվել է, դարձել հայ ժողովրդի ամենասիրելի երգերից մեկը։ Նույնքան ժողովրդականություն է վայելում և «Կիլիկիան»։<ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1973|page=էջ 307}}</ref>
 
== Աղբյուրներ ==