«Ամառային բախտակ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
'''Ամառային բախտակը''' (Salmo ischanischchan aestivalis) կամ '''իշխանը''' [[Սաղմոն]]ների ընտանիքի ձուկ է: Սևանի իշխանի 4 ենթատեսակներից մեկը: Տարածված է միայն [[Սևանա լիճ|Սևանա լճում]]:
Մարմինը գլանաձև է, երկարությունը` 30-40 (երբեմն մինչև 60) սմ: Ճարպային լողակը գտնվում է մեջքային և պոչային լողակների միջև: Վերին ծնոտը երկար է ստորինից, բայց ավելի կարճ, քան իշխանի մյուս ենթատեսակներինը: Մեջքային լողակի և հետնալողակի հիմքերն ավելի երկար են, քան իշխանի մյուս ենթատեսակներինը: Ատամներն ավելի թույլ են զարգացած: Թեփուկները մանր են, կողագծում` 105-117, առավել հաճախ` 111-112 հատ: Մեջքային լողակում ճառագայթները 12-ն են, հետնալողակում` 11-12: Խռիկային առաջին աղեղի վրա գտնվում են 16-21 երկար ու սրածայր առէջներ: Բազմացման շրջանում մարմնի ընդհանուր գունավորման մեջ գերակշռում են դարչնաձիթապտղագույն նրբերանգները: Խոշոր առանձնայկների առէջները երբեմն գուրզաձև են: Ի տարբերություն մյուս ենթատեսակների` ստերջ վիճակում միայն կողագծերի երկարությամբ են ավելի հաճախ հանդիպում կարմիր պտեր:
Էգերը սեռահասուն են դառնում կյանքի 4-րդ, արուները` 3-րդ տարում, երբեմն ավելի ուշ: Բազմացման ընթացքում արուների մարմնի ու ծնոտների ձևը համեմատաբար քիչ փոփոխություններ է կրում:
120

edits