«Յուրի Լևիտան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6.
Յուրի Լևիտանը ծնվել է [[1914]] թվականի [[սեպտեմբերի 19]]-ին (հոկտեմբերի 2) [[Վլադիմիր (քաղաք)|Վլադիմիր]] քաղաքում հրեաների ընտանիքում։ Հայրը՝ Բորիս Լևիտանը դերձակ էր, մայրը՝ Մարիա Յուլիևնան, տնային տնտեսուհի։ Մանուկ հասակում նրան անվանում էին «Շեփոր»՝ հնչեղ ձայնի համար։
== Մուտք ռադիո ==
17 տարեկան հասակում Լեվիտանը մեկնեց Վլադիմիրից Մոսկվա՝ հայտնի արտիստ դառնալու հաստատակամությամբ։ Սակայն կինոտեխնիկումի ընդունելության հանձնաժողովին միայն ծիծաղեցրեց նրա օ-երով արտասանությունը։ Շատ պատահմամբ երիտասարդի աչքին ընկավ ռադիոհաղորդավարների խումբ հավաքագրելու հայտարարությունը և նա որոշեց ևս մեկ անգամ փորձել։ Հաջորդ ընդունելության հանձնարողովի անդամ էր Վասիլի Կաչալովը։ Լեվիտանը հաջողությամբ անցավ ռադիոհաղորդավարների խմբի ընտրությունը և ընդգրկվեց Ռադիոկոմիտետի կազմում։
Չնայած այն բոլոր բնատուր տվյալների և տաղանդի, որով օժտված էր Լեվիտանը, նրա ճակատագիրը կարող էր դասավորվել այլ կերպ, եթե չլիներ [[Իոսիֆ Ստալին|Ստալին]]ը, որը մի օր գիշերը լսել էր, թե ինչպես է իրեն անծանոթ հաղորդավարը կարդում «Պրավդա»-յի խմբագրական հոդվածը: Առաջնորդը անմիջապես զանգում է Ռադիոկոմիտետ և ասում , որ հաջորդ օրվա իր ելույթը կուսակցության XVII համագումարի բացմանը պետք է կարդա «այդ ձայնը»։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}