«Արամ Աբրահամյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 11.
== Կենսագրություն ==
Ծնվել է [[դեկտեմբերի 31]]-ին, [[Թիֆլիս]]ում։ Ավարտելել է տեղի վարժարանը և մեկնոել ռազմաճակատ, մարտնչել Կարսի, Սարիղամիշի, Ղարաքիլիսայի և Ալեքսանդրապոլի մարտերում, ապա մասնակցել [[Սարդարապատի ճակատամարտ|Սարդարապատի հերոսական ճակատամարտ]]ին։ Ռազմաճակատում ապրած արհավիրքների խորը ազդեցության ներքո ընտրում է բժշկի մարդասիրական մասնագիտությունը։ 1918 թվականին ընդունվել է Անդրկովկասի բժշկական ինստիտուտ, երկու տարի անց մեկնել Մոսկվա՝ ուսումը շարունակել Մոսկվայի բժշկական ինստիտուտում՝ [[1924]] թ. ավարտել է [[Մոսկվայի համալսարան]]ի բժշկական ֆակուլտետը։ Մինչև [[1930]] թ. աշխատել է նրա ուրոլոգիական կլինիկայում, այնուհետև՝ մարզային գիտահետազոտական կլինիկական ինստիտուտում։ 1950-1975 թթ. ԳՀԻ ուրոլոգիական կլինիկայի տնօրեն, 1949 թվականից, միաժամանակ՝ ԽՍՀՄ առողջապահության նախարարության 4-րդ վարչության ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար։ 1941-1945 թթ. [[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին [[Երևան]]ի զինվորական հոսպիտալներում ղեկավարել է ուրոլոգիական բաժանմունքներ։ Աբրահամյանը հետագոտել է [[երիկամ]]ների ջրակալման, նորագոյացությունների, [[միզաքար]]ային հիվանդության և [[միզուկ]]ի տրավմատիկ նեղացումների վիրահատական բուժման հարցերը։ Աշխատանքները վերաբերվում են երիկամի ջրակալման, ուռուցքների, միզաքարային հիվանդության, միզուկի վնասվածքային նեղացումների հարցերին<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։։
 
[[Պատկեր:Aram Abrahamyan, Plaque, ArmAg.jpg|մինի|Հուշատախտակ՝ [[Ռուսական արվեստի թանգարան (Երևան)|Արամ Աբրահամյանի հավաքածու թանգարան]]]]
 
Արամ Աբրահամյանի և տիկնոջ Մարիա Աբրահամյանի Հայաստանին նվիրաբերած գեղանկարչության հավաքածուի հիման վրա 1984 թվականին Երևանում հիմնադրվել է [[Ռուսական արվեստի թանգարան (Երևան)|Ռուսական արվեստի թանգարան]]ը<ref>[http://www.musrussart.am/?p=78-3-3&tid=78 Մեծ բժիշկն ու մեծ հայրենասերը, «Ռուսական արվեստի թանգարան» (Արամ Աբրահամյանի հավաքածու), Երևանում]</ref><ref>[http://giteliq.am/?p=697 Աբրահամյան Արամ Հակոբի]</ref>։